1. Կանայք երբեք չպետք է ճամփորդեն միայնակ
Սա ամենավիճելի եւ անհասկանալի պնդումներից մեկն է ճամփորդության ոլորտում: Բայց ամեն ինչ կախված է իրավիճակից: Այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներ, կարող են դժվարություններ հարուցել անհատ տուրիստների համար: Անհիմն զգուշացումը, թե կանայք չպետք է միայնակ ճամփորդեն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թաիլանդը կամ Անգլիան, խիստ վրդովեցնում է փորձառու ճանապարհորդներին: Անցանկալի դեպքեր կարող են պատահել ցանկացած երկրում ինչպես կանանց հետ, այնպես էլ տղամարդկանց: Լավագույն խորհուրդը՝ մի արեք այն, ինչը ձեզ չէիք կարող թույլ տալ հայրենիքում:
2. Ոչ մի դեպքում չուտել փողոցում վաճառվող սնունդ
Սա, առանց չափազանցության, ամենավատ խորհուրդն է ճանապարհորդներին՝ տուրիզմի ողջ պատմության ընթացքում: Այո, որոշ երկրներում պետք է զգուշություն ցուցաբերել սնունդ ընտրելիս, որը պատրաստվում է ոչ թե ճաշարանում, այլ փողոցում: Բայց փողոցում վաճառվող սնունդը թերեւս ամենահեշտ եւ էժան միջոցն է ծանոթանալու այս կամ այն երկրի ավանդական մշակույթին, եւ պետք է դիտարկվի որպես ճամփորդության բաղկացուցիչ մաս: Բացի այդ, նույնիսկ ամենափորձառու ճանապարհորդները կարող են մի երկու դեպք պատմել ձեզ՝ թանկ ռեստորանում վատ սնունդ մատուցելու մասին, նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ Իտալիան: Սա մի ավելորդ անգամ ապացուցում է, որ պրակտիկորեն կարելի է թունավորվել ցանկացած երկրում:

3. Վերցրեք ձեզ հետ ճամփորդական չեկեր արտակարգ իրավիճակների համար
Ճամփորդական չեկերը դադարել են էական դեր խաղալ արդեն 90-ականների վերջում, երբ բանկոմատների միջազգային ցանցը դարձավ ամենուրեք հասանելի: Այսօր ճամփորդական չեկերը փաստացի անպետք են շատ երկրներում, քանի որ բոլորը բանկերը չեն, որ պատրաստ են դրանք կանխիկացնել: Արտակարգ իրավիճակների համար ավելի լավ է ունեցեք պահեստային կրեդիտ քարտ եւ պահեք այն անվտանգ տեղում, ձեր ճամպրուկից առանձին: Լավ միտք է գրպանում ունենալ կանխիկ եվրոյով կամ դոլարով որոշ գումար:
4. Աշխարհի ամենալավ պիցցան Իտալիայում է
Որոշ ճանապարհորդներ սիրում են պատմել հեքիաթներՎիեննայի փողոցներից մեկում կամ Իտալիայյի որեւէ վայրում գնած «ամենավատ պիցայի» մասին: Վատ սննդով թակարդներ տուրիստներին սպասում են շատ տեղերում: Ձեզ ամենուրեք կարող են հրամցնել ինչ-որ անհամ բան, եւ կարեւոր չէ՝ դուք գտվում եք տեսարժան հայտնի վայրերի մերձավոր հարեւանությամբ, թե ոչ: Դա կարող է տեղի ունենալ նույնիսկ աշխարհով մեկ հռչակված խոհանոցի մայրաքաղաքում:
5. Պլանավորել ամեն ինչ / ոչինչ չպլանավորել
Ոչ սա, ոչ նա: Ասենք, ոչ եռուն շրջանում Հունաստան ուղեւորությունը, առանց նախապես որոշելու բնակության վայրը եւ թռիչքի ժամանակը, կարող է դառնալ ձեր կյանքի ամենատպավորիչ հիշողություններից մեկը: Իսկ նման մոտեցումը եռուն շրջանում Կարիբյան որեւէ կղզի ուղեւորվելու դեպքում կարող է սննկացնել ձեզ եւ ստիպված լինեք քնել զբոսայգու նստարանին: Բարեբախտաբար, տուրիստական շատ ուղղություններ կարող են հավասարակշռել ծրագրված եւ չծրագրված այցերը, այնպես որ ձեր հանգստին փաստացի ոչինչ չի սպառնում:

6. Չինաստանում հնարավոր չէ մուտք գործել Facebook
Մեծ մասամբ դա խնդիր չէ: Ֆեյսբուք, Թվիթեր կամ մեկ այլ սոցիալական ցանց մուտքի հնարավորություն կարելի է ստանալ: Ծայրահեղ դեպքում, կարելի է ամենավերջին տեղեկությունները գտնել շրջանցիկ ուղիներով:
7. Որքան շատ զգեստ, այնքան քիչ լվացք
Տեսականորեն այդպես է, բայց իրականության մեջ այն չի գործում: Ուղեւորության ընթացքում զգեստները լվալը բավականին հեշտ է: Երբեմն ավելի հեշտ է եւ էժան, քան սեփական տանը: Օրինակ, ի՞նչ է ենթադրում լվացքի գործողությունը Վիետնամում: Պարզապես պետք է վերցնեք կեղտոտ շորերի կապոցը եւ 1 դոլարի հետ միասին հանձնեք ծառայողին: Բացի այդ, որքան շատ լինեն ձեր զգեստները, այնքան ծանր կլինի ճամպրուկը: Ոտքով երկար ճամփորդելիս այն կարող է դառնալ զանազան տհաճությունների պատճառ կամ էլ դրա համար ստիպված կլինեք վճարել հավելյալ տուրքեր:
8. Վերցրեք ձեզ հետ բավարար քանակությամբ ոսպնյակներ / արեւայրուկի քսուքներ / միջադիրներ / դեղեր
Դարձյալ դա պայմանավորված է տեղանքի բնույթով: Իսկ հիմնականում, ցանկացած երկրում էլ կա այն ամենը, ինչ ձեր հայրենիքում: Երբեմն նույնիսկ ավելի էժան:

9. Ճամանապարհորդելիս ձեզ հետ վերցրեք դանակ՝ ինքնապաշտպանության համար
Ով այդպիսի խորհուրդ է տալիս, հաստատ շատ չի ճամփորդել: Ավելի լավ է նա մնա տանը (եւ ուղեւորը, եւ դանակը):
10. Մի փնտրեք գիդ: Ձեզ հետաքրքրող բոլոր տեղեկությունները կգտնեք առցանց
Գուցե այս խորհուրդները ձեզ պիտանի լինեն մի հիանալի օր: Բայց տվյալ դեպքում ապավինեք բացառապես փորձին, միֆերի վրա հույս դնել չարժե:
Աղբյուրը՝ lifehacker.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը