«Փոխնակ մայրը» հեռուստասերիալում Կիկիին մարմնավորող երիտասարդ դերասանուհի Թամարա Գեւորգյանն այս շրջանում նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմում: Այս մասին NEWS.am STYLE-ին պատմեց դերասանուհին՝ ներկայացնելով ֆիլմի եւ իր կերպարի վերաբերյալ մանրամասներ.

«Ֆիլմի անունը դեռ վերջնական որոշված չէ: Նախնական տվյալներով այն կոչվում է «Դիլեմա»: Նկարահանման աշխատանքները երկու օր առաջ ենք սկսել, բայց այն երեւի դեռ մեկ ամսից ավել կնկարահանվի: Ռեժիսորը Ֆիլիպ Պողոսյանն է՝ շատ հետաքրքիր երիտաասարդ, որին որպես դերասանուհի՝ միանգամից վստահեցի: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա շատ պահանջկոտ է: Հենց նրանից եմ ստացել ֆիլմում նկարահանվելու առաջարկը: Ինքս լինելով թատրոնի եւ կինոյի նվիրյալ՝ հաճելիորեն հետեւում եմ Ֆիլիպի նվիրվածությանը արվեստին:

Ինձ ֆիլմը հետաքրքրեց նաեւ նրանով, որ այստեղ աշխատում են հիմնականում երիտասարդ կադրեր...մենք՝ երիտասարդներս, սովոր ենք քննադատել: Ուզում եմ՝ ֆիլմի շնորհիվ հասկանալ, թե մենք, իրականում, ինչի ենք ընդունակ
Հուսով եմ՝ այս ամենից պատվով դուրս կգանք»,-ասում է Թամարան, որը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Մարիային.

«Այս կերպարը հետաքրքիր է իր ինքնուրույնությամբ ու սկզբունքային լինելով: Այն ամբողջությամբ տարբերվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալի իմ կերպարից: Որպես դերասանուի՝ դեռ չեմ ավարտել կերպարին «բացահայտելու» գործընթացը: Մարիան բազմաշերտ կերպար է, բայց հուսով եմ՝ ինձ կհաջողվի լիովին հասկանալ նրան
»:

Թե ովքեր են լինելու ֆիլմում Թամարայի խաղընկերները, դեռեւս ամբողջությամբ պարզ չէ, քանի որ մի շարք կերպարներ առայժմ հաստատման փուլում են: Դերասանուհու խոսքով՝ հավանական է, որ ֆիլմը մեծ էկրաններին հայտնվի գարնանը.

«Ցավոք սրտի՝ այլ մանրամասներ այս պահին չեմ կարող ներկայացնել, բայց նշեմ, որ սպասելիքներս մեծ են... Հուսով եմ՝ դրանք կարդարանան»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ20:31, 21 հոկտեմբերի
«Նորաձևությունը կարող է լինել Հայաստանը աշխարհին ներկայացնելու միջոց». Ստելլա Մանֆերդինի՝ Harper's Bazaar Italia-ի և ELLE Italia-ի խմբագիր19:28, 21 հոկտեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ գյուղը» վերածվել է Դիսնեյլենդի. զբոսաշրջիկները պիկնիկ են անում ուրիշների այգիներում և առանց թույլտվության մտնում տներ16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում