Մառա Բաղդասարյանի հետ կապված սկանդալը չի հանդարտվում: Ռուսաստանի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել էր Gelandewagen-ով սկանդալային ավտոարշավների մասնակիցներից մեկին՝ 23-ամյա Մառա Բաղդասարյանին:
Երեկ կայացել է դատական նիստը: Life-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի դատարանը Բաղդասարյանի նկատմամբ կալանք է սահմանել՝ 800 ռուբլու չափով տուգանք չվճարելու համար: Ավտոարշավորդուհին 10 օր կանցկացնի ժամանակավոր պահման մեկուսարանում: Նախորդ երկու խախտումների համար աղջկան 75-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել, մեկի մասով նա արդարացվել է: Նշենք, որ, ընդհանուր առմամբ, աղջկան 51 խախտում են վերագրում:

Աղջկա փաստաբան Վլադիսլավ Կապկանովը Life-ին տված հարցազրույցում ասել է, որ իշխանություններն ատում են մրցարշավների մասնակիցներին (հիշեցնում է Comedy Club-ի «Ռաֆիկը ոչ մի բանում մեղավոր չէ» դրվագը):
«Ես բողոքում եմ, այո, սիստեմատիկ խախատումներ են, որոնց վրա ուշադրություն են դարձնում պետական իշխանության մարմինները: Ես նաեւ կարծում եմ, որ մենք շատ խնդիրներ ունենք, որոնց վրա աչք են փակում եւ ուշադրությունը շեղում են Մառա Բաղդասարյանի եւ այդ մրցարշավի այլ մասնակիցների վրա, որի ժամանակ երբեք ոչ ոք չի տուժել: Այդ մարդկանց նկամամբ ինչ-ոչ դասակարգային ատելություն է»,- ասել է Վլադիսլավ Կապկանովը:

Նա նաեւ պատմել է Բաղդասարյանին սպասող այլ դատական լսումների մասին:
«Գրաֆիկն արդեն հայտնի է, բոլոր նյութերը կքննվեն մինչեւ նոյեմբերի 24-ը: Գրեթե ամեն օր: Առաջիկա 10 օրվա ընթացքում Մառան ոչ ուղղակի իմաստով ճաղերի հետեւում կլինի: Դա վարչական կալանք է, դա այն կոշտ սահմանափակումը չէ, երբ մարդ բանտում է գտնվում: Նա երիտասարդ աղջիկ է, 23 տարեկան: Հասկանալի է, որ ամեն մեկը չէ, որ նրա չափ հնարավորություններ ունի: Բայց ամեն դեպքում նրան հատուկ բանտախուց ուղարկելու կարիք չկա: Այո, նա սխալվել է, նա այդ ամենը շատ լավ գիտակցում է եւ հասկանում: Նա օրինապահ քաղաքացի կլինի: Դատարանում դուք նրան այլեւս չեք տեսնի, ես դա խոստանում եմ»,- ասել է փաստաբանը:

Իրավաբանի խոսքով՝ Կուտուզովի պողոտայում վթարից Մառան գլխուղեղի վնասվածք է ստացել:
«Նա գլխուղեղի վնասվածք եւ հիշողության հետ կապված խնդիրներ ունի»,- ասել էր դատարանի դահլիճում փաստաբան Արկադի Զավալկոն:
Սակայն դատավորի հարցին, թե նրա պաշտպանյալը հաշմանդամություն ունի, փաստաբանը բացասական պատասխան էր տվել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը