Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Երեւանում կայացավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան, որտեղ բացի հայ դերասաններից (Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Տաթեւ Հովակիմյան, Սոս Ջանիբեկյան, Արսեն Գրիգորյան, Վիկտոր Ստեփանյան եւ այլք)՝ նկարահանվել են նաեւ ռուսական կինոյի հայտնի դեմքերը՝ Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան եւ Իրինա Բեզրուկովան։
NEWS․am STYLE-ը զրուցեց վերջինիս հետ՝ պարզելու, թե ինչպես է ռուս հայտնի դերասանուհին համագործակցել հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ, ինչ գիտեր 1988 թ-ի դեպքերի մասին, մինչեւ ֆիլմում նկարահանվելը եւ ինչ վայրեր է հասցրել այցելել Երեւանում։
«Սարիկի հետ աշխատելը շատ հեշտ էր։ Առհասարակ, բախտս միշտ բերում է ռեժիսորների հարցում, որովհետեւ որպես կանոն՝ նրանք իրենց գործին լավ տիրապետող պրոֆեսիոնալներ են լինում, որոնք հստակ իմանում են, թե ինչ են ցանկանում ստանալ այդ ժապավենից»։
Դերասանուհին շատ լավ է հիշում այդ օրը, երբ լսեց Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին․
«Այդ ժամանակաշրջանում չկային շատ հեռուստաալիքներ, չկար համացանց, բայց ցանկացած տեղեկություն շատ արագ էր տարածվում։ Գիտեմ, որ այդ վիշտը համախմբեց աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց։ Այս ֆիլմն այդ համախմբման վառ հիշեցնում է»,-կարծում է դերասանուհին, որին հատկապես տպավորել է հայկական ջազը․
«Շատ եմ սիրում այստեղի ջազը, հատուկ գնացել եմ ջազ լսելու։ Մեկ տարի առաջ, երբ ավարտեցինք նկարահանումները, ես 3-օրյա հանգիստ վերցրեցի եւ այցելեցի տարբեր վայրեր՝ եղա Գեղարդում, Գառնիում, տեսա գիշերային Երեւանը՝ շրջապատված լույսերով։ Ի՞նչ կարող եմ ասել՝ հիանալի քաղաք, հիանալի մարդիկ․․․»։
Հիշեցնենք, որ բացի ֆիլմում նկարահանված դերասաններից եւ ստեղծագործական կազմից՝ «Երկրաշարժի» պրեմիերային ներկա էին նաեւ հայ հայտնիներից շատերը, այդ թվում՝ Սարգիս եւ Մանո Գրիգորյանները, Աննա Հարությունյանը, Լիա Զախարյանը, Հայկոն, Եգոր Գլումովը, Հովհաննես Ազոյանը, Լուլուն, Ժակը, Սոֆյա Դիլանյանը եւ այլք։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է