Փիթի ու Ջոլիի միջեւ ապահարզանը շարունակվում է՝ դրան բնորոշ բոլոր անախորժ պատմություններով։ Իրականում, սա ասես «Տեր եւ տիկին Սմիթներ» ֆիլմի սցենարի կրկնությունը լինի։
Ջոլին, կարծես ծուղակի մեջ է հայտնվել։ Հիշեցնենք, որ Բրեդի նկատմամբ՝ երեխաների հետ դաժան վարվեցողության համար մեղադրանքները օրերս հանվել են։ Լոս Անջելեսի ոչ դատարանը, ոչ սոցիալական ծառայությունները 51-ամյա դերասանի մեղքն ապացուցող ոչ մի փաստ չեն գտել ու Էնջիի մեղադրանքները համարում են անհիմն։

Առայժմ, ըստ դերասանների միջեւ ժամանակավոր համաձայնության, Բրեդը կարող է երեխաներին միայն հանգստյան օրերին այցելել, այն էլ թերապեւտի ներկայությամբ։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Փիթի դեմ ոչ մի գործ չի հարուցվել ու երեխաների հետ դաժան վարվեցողության ոչ մի ապացույց չի գտնվել, միանգամայն հնարավոր է, որ երեխաների նկատմամբ համատեղ խնամակալություն ստանալու մասին Փիթի ցանկությունը շուտով կիրականանա։ Շանսերը, համենայն դեպս, հսկայական են։

Hollywood Life-ը գրում է, որ Փիթին մոտ կանգնած աղբյուրների խոսքով դերասանն ունի ձայնագրություններ, որոնք կարող են լրջորեն ազդել ապահարզանի վրա ու վնասել Էնջիին։ Սակայն, դեռ հայտնի չէ, թե ինչ ձայնագրություններ են դրանք։

«Մենք վստահ ենք, որ ձայնագրությունները, եթե դրանք ներկայացնենք հասարակայնոթյանը, Անջելինա Ջոլիի դեմ ջախջախիչ ապացույցների դեր կկատարեն։ Ոչ ոք չի ուզում կեղտոտ խաղ վարել, բայց Անջելինան ու նրա թիմը տարված են Բրեդին հեղինակազրկելով, որպեսզի խանգարեն նրան երեխաների հանդեպ խնամակալություն ստանալ։ Այո, օդանավում վեճ է ծագել Փիթի ու Մեդդոքսի միջեւ, բայց ոչ մի լուրջ բան տեղի չէր ունեցել»,- պատմել է աղբյուրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար