Օրերս Թոմ Հենքսը Սպիտակ տանն էր, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շոու բիզնեսի ներկայացուցիչներին պարգեւատրել է «Ազատության շքանշան»-ով: Այն ԱՄՆ-ում քաղաքացիական անձանց շնորհվող երկու բարձրագույն պարգեւներից է եւ տրվում է «ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ շահերի պաշտպանության, աշխարհում խաղաղությանն աջակցության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ աշխարհի հասարակական եւ մշակութային կյանքում ներդրման համար»:

Պատվավոր պարգեւների են արժանացել նաեւ Էլեն Դեջեներեսը, Դայանա Ռոսը, Մայքլ Ջորդանը, Ռոբերտ դե Նիրոն, Բիլ Գեյթսը եւ այլ հայտնիներ:
60-ամյա դերասանը հայտնի է հումորի զգացումով, ինչպես նաեւ անսահման բարությամբ:

Դերասանի երկրպագուն՝ ոմն Դենիս Էսպոզիտոն, գիրք է նկարել (այո՛, հենց նկարել) կինոյում դերերից Թոմ Հենքսի դիմանկարներով: Աղջկան հաջողվել է նվերն անձամբ փոխանցել Հենքսին. Թոմը տպավորվել է:

Ավելի ուշ Թոմ Հենքսը Դենիսին գրամեքենա է ուղարկել, որի նկարը Դենիսը հրապարակել է Reddit-ում:
«Կինոյում իմ բոլոր դերերի սքեթչերով քո գրքի համար: Ահա գրամեքենա, արա այն ամենը, ինչ պետք է, ստեղծագործիր: Շատ շնորհակալ եմ: Թոմ Հենքս»,- գրամեքենայի հետ ուղարկած բացիկում գրել է դերասանը:

Դենիսը դերասանին հանդիպել է հոկտեմբերին, Հռոմում, կինոփառատոնի ժամանակ:
«Ես կարողացա ինքս փոխանցել նվերս: Նա իմ սիրելի դերասանն է, եւ ես ուզում էի նրան հատուկ նվեր մատուցել: Ես այն փոխանցեցի հյուրանոցում, նրա ներկայացուցչի միջոցով, իսկ մի քանի րոպե անց Թոմը ցանկացավ անձամբ հանդիպել ինձ հետ: Նա ինձ ասաց. «Ես քեզ գրամեքենա կնվիրեմ: Շատ ունեմ եւ հաճույքով մեկը քեզ կնվիրեմ»,- պատմել է Դենիսը:
Աղբյուրը՝Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը22:03, 28 հոկտեմբերի
«Ես միշտ կլինեմ քո կողքին». Լամին Յամալի ընկերուհին նոր լուսանկարներ է հրապարակել «Ոսկե գնդակ»-ի «բեքսթեյջից»21:30, 28 հոկտեմբերի
Սիլվա Հակոբյանի ու դստեր՝ Միլայի զվարճալի զուգերգը (տեսանյութ)20:38, 28 հոկտեմբերի
«Կարծեցի՝ կատակ է». ո՞վ է ճանաչվել 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդը19:34, 28 հոկտեմբերի
«Ես անում էի այն ամենը, ինչ նա ուզում էր». Հյու Հեֆների այրին մեղադրել է Playboy-ի հիմնադրին բռնաբարությունների և ինցեստի մեջ՝ բացահայտելով առանձնատան կյանքի ցնցող մանրամասները19:07, 28 հոկտեմբերի
«Խաշ կա՞». Շառլ Ազնավուրի թոռնիկի անսպասելի ցանկությունը (տեսանյութ)17:08, 28 հոկտեմբերի
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ