Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ախորժակը փակող 6 մթերք

19:04, 13 դեկտեմբերի

Գարի

Չնայած գարին ածխաջրեր է պարունակում, որոնք նպաստում են էներգիայի արագ այրմանը, Շվեդիայի Լունդսի համալսարանում վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ իրականում այն ախորժակը փակում է, նաեւ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը (եւ շաքարախտի առաջացման հավանականությունը): Եվ այս ամենը բջջանյութի շնորհիվ, որը մթերքը գերհագեցնող է դարձնում: Հետազոտությանը մասնակցել են միջին տարիքի առողջ մարդիկ, որոնք օրը 3 անգամ կերել են գարու ալյուրից պատրաստված հաց: Արդյունքում՝ նրանց նյութափոխանակությունը բարձր է մնացել սնունդը ընդունելուց հետո մինչեւ 14 ժամ: Արյան մեջ շաքարի եւ ինսուլինի մակարդակն էլ ցածր է եղել: Գիտնականներն առաջարկում են այս հացաբույսն օգտագործել աղցաններում եւ ռագուում՝ որպես բրնձի եւ կարտոֆիլի այլընտրանք:

Կարմիր պղպեղ

Եթե, ի տարբերություն Բեյոնսեի, պայուսակիդ մեջ կծու սոուսի շիշ չունես, հավանաբար այն պահելու ժամանակն է: Պերդյուի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կարմիր պղպեղը ընդունակ է «զսպել» քո ախորժակը եւ արագացնել նյութափոխանակությունը՝ հատկապես եթե մինչ այդ ճաշի մեջ կծու համեմունքներ ավելացնելու սովորություն չես ունեցել: Սնունդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ բավական է ընդամենը կես թեյի գդալը:

Անյուղ միս

Ախորժակը վերահսկելու եւս մեկ ճիշտ միջոց է սննդակարգի մեջ «պասի» սպիտակուցի ներառումը: Journal of the Academy of Nutrition and Dietetics-ում հրապարակված հետազոտությամբ հաստատվել է, որ այն քեզ ետ կպահի սնվելու միջեւ անթույլատրելի ձեռքի հետ ուտելուց: Անհրաժեշտ է ընդամենը 120 գրամ անյուղ միս. օրինակ՝  բնական կերով սնված կովի, խոզի կամ հավի: Եթե բուսակեր ես, սպիտակուցը ստացիր լոբազգիներից (ոլոռ, ոսպ, լոբի, սիսեռ) եւ կանաչ բանջարեղենից (սպանախ, բրոկոլի, կալե):

Նուշ

Դու սարսափելի քաղցած ես, չնայած մի 2 ժամ առա՞ջ ես նախաճաշել։ Քո խնդիրը կլուծի 1 բուռ չբոված նուշը։ 2015 թվականին European Journal of Nutrition–ը հետազոտություն էր անցկացրել, որի ժամանակ կանանց մի մասը առավոտյան կերել էր նուշ, իսկ մյուս կեսը քաղցած էր մնացել մինչեւ ճաշելը։ Երեք օր անց պարզվել էր, որ նախաճաշին նուշ կերած կանայք ավելի քիչ են քաղցի զգացողություն ունենում ճաշի ժամանակ եւ ավելի քիչ են ուտում։ Միայն չգայթակղվեք աղի/քաղցած/բոված նշով։

Սաղմոն

Հագեցվածության զգացումը երկար կպահպանվի ձկան մեջ առկա օմեգա-3 ճարպաթթուների հաշվին, որոնք բարձրացնում են լեպտին հորմոնի քանակը։ Cell Metabolism 2013–ի հետազոտությունների համաձայն՝ լեպտինը ճնշում է քաղցի զգացողությունը նրանց մոտ, ովքեր նորմալ քաշ ունեն, իսկ ավելորդ քաշ ունեցողների դեպքում այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Օմեգա-3–ի այլ մատակարարներ են թունան, իշխանը եւ սկումբրիան։

Աղբյուրը՝  Elle.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել