Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Եվգենի Պլյուշչենկոյի հուզիչ ելույթն ու «Սառույցի արքաները» շոուի մյուս անակնկալները (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

10:31, 28 նոյեմբերի

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Երեւանում կայացավ տարվա ամենահեքիաթային եւ սպասված միջոցառումներից մեկը՝ Forpostart production-ի կազմակերպած Kings on Ice Presents Fashion on Ice շոուն, որի անվանումից արդեն պարզ է, որ բացի սառույցի արքաների գեղեցիկ ելույթներից՝ կայացավ նաեւ նորաձեւության ցուցադրություն՝ հայտնի բրենդների մասնակցությամբ:

Ինչպես եւ սպասվում էր՝ երեկոյի կիզակետում էին Եվգենի Պլյուշչենկոն եւ Ադելինա Սոտնիկովան, որոնք արդարացրեցին հայ հանդիսատեսի սպասելիքները՝ ներկայանալով շքեղ ելույթներով:

Համերգի անակնկալներից մեկը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ներքո Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն էր: Հայտնի գեղասահորդին համարի ընթացքում նվագակցում էին երգիչ Հայկոն եւ ջութակահար Էդգար Հակոբյանը: Հուզիչ ելույթից հետո գեղասահքի լեգենդը նշեց.

«Սրտանց եմ պատրաստվել այս ծրագրին: Մենք բոլորս հիշում ենք այս աղետը եւ այն մարդկանց, որոնք զոհվեցին ավերիչ երկրաշարժի հետեւանաքով: Այս համարով ցանկանում էի ցույց տալ, որ կյանքը շարունակվում է եւ մենք ապրում ենք մեր երեխաների շնորհիվ, ապրում ենք հանուն նրանց եւ հանուն ապագայի: Խաղաղություն եմ մաղթում բոլորիս»:

Շոուի ընթացքում հայ հանդիսատեսի համար ելույթ ունեցան նաեւ Ֆլորան Ամոդիոն, Նիկիտա Միխաիլովը, Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Ալյոնա Վասիլեւան, Քսենոնան, Սոնան եւ այլք:

Ամենասպասված սառցե իրադարձության ամենահետաքրքիր պահերին ու աստղային ելույթներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութերի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search