Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Երեւանում կայացավ տարվա ամենահեքիաթային եւ սպասված միջոցառումներից մեկը՝ Forpostart production-ի կազմակերպած Kings on Ice Presents Fashion on Ice շոուն, որի անվանումից արդեն պարզ է, որ բացի սառույցի արքաների գեղեցիկ ելույթներից՝ կայացավ նաեւ նորաձեւության ցուցադրություն՝ հայտնի բրենդների մասնակցությամբ:
Ինչպես եւ սպասվում էր՝ երեկոյի կիզակետում էին Եվգենի Պլյուշչենկոն եւ Ադելինա Սոտնիկովան, որոնք արդարացրեցին հայ հանդիսատեսի սպասելիքները՝ ներկայանալով շքեղ ելույթներով:
Համերգի անակնկալներից մեկը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ներքո Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն էր: Հայտնի գեղասահորդին համարի ընթացքում նվագակցում էին երգիչ Հայկոն եւ ջութակահար Էդգար Հակոբյանը: Հուզիչ ելույթից հետո գեղասահքի լեգենդը նշեց.
«Սրտանց եմ պատրաստվել այս ծրագրին: Մենք բոլորս հիշում ենք այս աղետը եւ այն մարդկանց, որոնք զոհվեցին ավերիչ երկրաշարժի հետեւանաքով: Այս համարով ցանկանում էի ցույց տալ, որ կյանքը շարունակվում է եւ մենք ապրում ենք մեր երեխաների շնորհիվ, ապրում ենք հանուն նրանց եւ հանուն ապագայի: Խաղաղություն եմ մաղթում բոլորիս»:
Շոուի ընթացքում հայ հանդիսատեսի համար ելույթ ունեցան նաեւ Ֆլորան Ամոդիոն, Նիկիտա Միխաիլովը, Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Ալյոնա Վասիլեւան, Քսենոնան, Սոնան եւ այլք:
Ամենասպասված սառցե իրադարձության ամենահետաքրքիր պահերին ու աստղային ելույթներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութերի միջոցով:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը