«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպես են ռուս աղջիկները Հայաստանում ավտոստոպով ճամփորդել

16:35, 12 դեկտեմբերի

Համացանցն էինք փորփրում՝ հույս ունենալով ինքնատիպ հոդված գտնել, եւ գտանք Միլա Դեմենկովա անունով մի աղջկա բլոգը: Միլան բազմաթիվ նյութեր է հրապարակել ճամփորդությունների մասին, իսկ ամռանն ընկերուհու հետ Հայաստանում է եղել ու կիսել մայրուղում պատահական ավտոմեքենա կանգնեցնելով (ավտոստոպով) ճամփորդելու առաջին փորձը: Եվ այսպես՝ կարդում ենք:

«Ամեն ինչ ինչ-որ ժամանակ առաջին անգամ է լինում, եւ իմ առաջին ավտոստոպը Հայաստանում էր՝ հենց հայերի եւ հնարամիտ ընկերուհուս շնորհիվ: Ամեն ինչ այսպես եղավ: Ծանոթացանք երկու հայ երիտասարդի հետ, հիացանք Արարատով, թափառեցինք Խոր Վիրապի վանքի տարածքում, խաչապուրի կերանք, շփվեցինք ավանակի հետ եւ Երեւան ուղեւորվեցինք:

Կատյուշայի հետ 3 կմ պետք է քայլեինք՝ ավտոբուսի կանգառ հասնելու եւ այնտեղ շուրջ մեկ ժամ սպասելու համար: Քայլում ենք, չենք շտապում, տաքսի ենք կանգնեցնում: Առաջարկում է մինչեւ մեզ մինչեւ մայրուղի հասցնել միանգամայն անվճար: Ասում է՝ իր ճանապարհին է, տուն է գնում՝ ճաշի:

Ինքն իրեն կանգնած անվճար տաքսին ինչ-որ նոր բան է: Նստում ենք, գնում, զրուցում: Երեք րոպե անց իջնում ենք մեքենայից, հրաժեշտ տալիս: Ինչ եք ասում, փող պետք չէ... Ի դեպ՝ Կատյան նույնպես կյանքում ավտոստոպով չի ճամփորդել: Մինչ այսօր: Ավտոբուսի երկար պետք է սպասենք, շատ շոգ է, մեքենա չկա:

Նկարահանում ենք շրջակայքը, ձեւացնում եմ, որ մեքենա եմ կանգնեցնում (որոնք չկան), հետո շրջվում եմ, սկսում խաղողի այգիները նկարել, հետ եմ դառնում եւ... բեռնատար է մոտենում: Կատյային բղավում եմ՝ կանգնեցրո՛ւ: Որքան եմ զարմանում, երբ համեստ Կատյան բարձրացնում է ձեռքը, մի վայրկյանում մեքենան արգելակում է եւ կանչում ինձ: Wow! Վարորդը՝ Թաթուլը (շատ շնորհակալություն նրան), ավազ է տանում Երեւան, համաձայնում է նաեւ մեզ տեղ հասցնել: Ա՛յ քեզ հաջողություն... Բեռնատարի խցիկում ամեն ինչ ճռճռում է, պատուհաններից քամի է փչում, իսկ իմ դեմքը շողում է երջանիկ ժպիտով:

Իջնում ենք քաղաքում, եւ կրկին փող պետք չէ: Հիմա մեզ երթուղային է պետք՝ Կիլիկիա ավտոկայան հասնելու համար: Երթուղային չենք կարողանում կանգնեցնել: Քայլում ենք ավտոլցակայանի կողքով, աչքի ծայրով նայում եմ լցակայանի աշխատակցին: Մոտենում է.

- Ինչո՞վ կարող եմ օգնել, աղջիկներ:

- Փորձում ենք երթուղային գտնել:

- Հիմա ամեն ինչ կլինի:

Մեզ համար ավտոբուս է կանգնեցնում, որը դուրս է գալիս լիցքավորման կայանից, պայմանավորվում վարորդի հետ.

- Նստեք, ես վճարել եմ,- ժպտում է եւ ձեռքով անում:

Դե ինչ, մեկ ժամվա ընթացքում, ինքներս էլ չծրագրելով, կարողացանք ավտոստոպով ուղեւորվել տաքսիով, բեռնատարով եւ ավտոբուսով: Զարմանալի երկիր է Հայաստանը, եւ դեռ ընդամենը կես օր է անցել»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search