Երբ որեւէ դերասան կամ դերասանուհի հասնում է որոշակի հայտնիության, ուզի նա դա, թե ոչ, նրա մասին սկսում են հյուսվել տարբեր խոսակցություններ: Դրանցից որոշները համապատասխանում են իրականությանը, մինչդեռ շատերը այդպես էլ մնում են բամբասանք:
Վերջերս նմանատիպ ասեկոսեները սկսեցին անհանգստացնել նաեւ «Երանի» հեռուստասերիալում Լիզային մարմնավորող Իրինա Այվազյանին: Երիտասարդ դերասանուհին աչքի է ընկնում իր արտահայտիչ շուրթերով, ինչը շատերի մոտ կասկածներ է առաջացրել` արդյոք Իրինան դիմե՞լ է արհեստական միջամտությունների շուրթերը մեծացնելու նպատակով:
Պարզաբանում ստանալու համար զրուցեցինք դերասանուհու հետ.

«Որքան էլ, որ դժվար է հավատալ, այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, նաեւ չեմ դիմել այն սարքերի օգնությանը, որոնց միջոցով մեծացնում են շուրթերը»,-նշեց դերասանուհին` տրամադրելով իր մանկության լուսանկարը, որտեղ ընդամենը 6 ամսեկան է եւ արդեն աչքի է ընկնում իր գեղեցիկ շուրթերով:

«Նման մեկնաբանություններից, անկեղծ ասած, մի փոքր նեղվում եմ, բայց գիտեմ, որ դրանցից խուսափելն անհնար է: Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ոչ միայն այդ կարծիքն են արտահայտում, այլեւ տհաճ մեկնաբանություններ են գրում դրա վերաբերյալ: Դա, իսկապես, շատ վիրավորական է»:
Իրինայի հետ նաեւ զրուցեցինք Լիզայի կերպարից եւ նոր առաջարկներից.

«Իմ կերպարի մասին շատ բան չեմ կարող ասել, քանի որ ինքս էլ չգիտեմ, թե մոտ ապագայում ինչ է սպասում նրան: Ինչ փոփոխությունների էլ, որ նա ենթարկվի, հուսով եմ` հեռուստադիտողին դուր կգա իմ խաղը»,-նշեց դերասանուհին, որն այս ընթացքում նկարահանվելու մի շարք առաջարկներ է ստացել.
«Դրանք ոչ միայն դերասանության, այլեւ հաղորդավարության հետ են կապված: Բայց կարծում եմ` այդ առաջարկները կընդունեմ միայն «Երանի»-ի ավարտից հետո»,-եզրափակեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 14 հոկտեմբերի
«Ես քնել եմ ավելի քան 100 ամուսնացած տղամարդկանց հետ». բրիտանուհին պնդում է, որ փրկում է ուրիշների ամուսնությունները22:18, 14 հոկտեմբերի
96-ամյա հարսնացուի և 18-ամյա փեսայի հարսանիքը ցնցել է Մեքսիկան21:32, 14 հոկտեմբերի
Սեզոնի ամենացանկալի պայուսակը. Chanel Matthieu Blasi-ի դիզայներական մոդելները վերավաճառվում են մինչև 15% բարձր գներով20:19, 14 հոկտեմբերի
Գաղտնի սիրավեպեր, թագավորական ընթրիքներ և խեցգետիններ. Լոնդոնի ամենահին ռեստորանը հանձնվել է Ազգային հիմնադրամին19:55, 14 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի դեմքի արտահայտությունը մի կում Guinness խմելուց հետո վիրուսային է դարձել19:20, 14 հոկտեմբերի
«Զզվելի է». Միլիարդատեր Մայքլ Դելը պաշտպանել է իր կնոջը, որին ծաղրում էին արտաքինի համար18:33, 14 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն Երևանում է. ի՞նչն է օպերային լեգենդին բերել Հայաստան16:22, 14 հոկտեմբերի
Ոսկու տենդ. Կանայք որս են սկսել միլիոնատերերի նկատմամբ՝ OpenAI-ից և Anthropic-ից15:39, 14 հոկտեմբերի
«Քիթ Ուրբանը նրա ճաշակով չէ». Ջենիֆեր Լոպեսի ընկերները մեկնաբանել են Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ սիրավեպի մասին լուրերը15:16, 14 հոկտեմբերի
Արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում զվարճալի դեմք է ցույց տվել, ինչը ծիծաղեցրել է թագաժառանգին14:36, 14 հոկտեմբերի
ԱԲ–ն հասցրել է աբսուրդի. հետազոտողները սկսել են ծխել, որ ապացուցեն արհեստական բանականության նկատմամբ իրենց հավատը14:17, 14 հոկտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն չի կարող թոշակի անցնել դստեր հարսանիքի պատճառով. «Ես պետք է վճարեմ նրա համար»