Հերթով պատմենք, այլապես այս ընտանիքը մեզ վերջնականապես կգժվեցնի։ Երկու օր առաջ Քանյե Ուեսթը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի մոտից փախել էր Նյու Յորք։ Հայտնի է, որ 39-ամյա ռեփերը, որ աստիճանաբար ուշքի է գալիս նյարդային խանգարումից հետո, խնդրել էր հանդիպում Դոնալդ Թրամփի հետ ու ստացել նման հնարավորություն։

Բացի դրանից Twitter-ում ռեփերը հրաժարվել էր իր նախորդ՝ #Kanye2020 հեշթեգից, որը հայտնվել էր այն պահին, երբ Ուեսթը հայտնել էր ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին։ Երաժիշտը այն փոխարինել է #Kanye2024–հեշթեգով։ Հանդիպման ժամանակ Քանյեն մերկ լուսանկարներով գիրք է նվիրել Թրամփին։

Թրամփն իր հերթին ռեփերին նվիրել էր Time ամսագիրը, որի շապիկին Թրամփն է պատկերված ու գրված է «Տարվա մարդ»։

Սակայն սա դեռ ամենը չէ։ People–ի աղբյուրները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանը, որն աջակցում էր Հիլարի Քլինթոնին, հավանություն չի տվել Թրամփի հետ ամուսնու հանդիպմանը։

«Քիմը հենց սկզբից դեմ էր, որ Քանյեն Լոս Անջելեսից Նյու Յորք մեկներ, քանզի կարծում է, որ ամուսինը պետք է հանգստանա տանը, քանի դեռ բոլորովին չի ապաքինվել։ Բայց Քանյեն մեկնել էր իր բժիշկների հետ, եւ այդ կապակցությամբ Քիմն այլեւս չէր անհանգստանում։ Սակայն նա բարկացել է՝ իմանալով, որ Քանյեն հանդիպել է Թրամփի հետ։ Ընկերները նրան խորհուրդ են տալիս դիմանալ եւ չմտածել ապահարզանի մասին։ Նրա ընկերներն ասում են, որ հիմա զույգը ծանր շրջան է ապրում, բայց նրանք պետք է սովորեն միմյանց ընկալել այնպիսին, ինչպիսին կան»,– ասում են ինսայդերները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 հոկտեմբերի
«Ես քնել եմ ավելի քան 100 ամուսնացած տղամարդկանց հետ». բրիտանուհին պնդում է, որ փրկում է ուրիշների ամուսնությունները22:18, 14 հոկտեմբերի
96-ամյա հարսնացուի և 18-ամյա փեսայի հարսանիքը ցնցել է Մեքսիկան21:32, 14 հոկտեմբերի
Սեզոնի ամենացանկալի պայուսակը. Chanel Matthieu Blasi-ի դիզայներական մոդելները վերավաճառվում են մինչև 15% բարձր գներով20:19, 14 հոկտեմբերի
Գաղտնի սիրավեպեր, թագավորական ընթրիքներ և խեցգետիններ. Լոնդոնի ամենահին ռեստորանը հանձնվել է Ազգային հիմնադրամին19:55, 14 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի դեմքի արտահայտությունը մի կում Guinness խմելուց հետո վիրուսային է դարձել19:20, 14 հոկտեմբերի
«Զզվելի է». Միլիարդատեր Մայքլ Դելը պաշտպանել է իր կնոջը, որին ծաղրում էին արտաքինի համար18:33, 14 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն Երևանում է. ի՞նչն է օպերային լեգենդին բերել Հայաստան16:22, 14 հոկտեմբերի
Ոսկու տենդ. Կանայք որս են սկսել միլիոնատերերի նկատմամբ՝ OpenAI-ից և Anthropic-ից15:39, 14 հոկտեմբերի
«Քիթ Ուրբանը նրա ճաշակով չէ». Ջենիֆեր Լոպեսի ընկերները մեկնաբանել են Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ սիրավեպի մասին լուրերը15:16, 14 հոկտեմբերի
Արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում զվարճալի դեմք է ցույց տվել, ինչը ծիծաղեցրել է թագաժառանգին