«Իմ փոքրիկ արքայադուստր»,- հաճախ շշնջում են իրենց աղջիկների ականջին մայրերը: Հեքիաթները զարմանահրաշ աղջիկների մասին, հայելու առջեւ գեղեցկացող մայրիկը, այդ ամենն… այնքան գայթակղիչ է… Ու մի գեղեցիկ օր, աղջնակը կոտրում է մայրիկի տոնական կոշիկները` փորձելով քայլել բարձակրունկ կոշիկներով: Բայց նրա փորձերը դառնալ գեղեցիկ` դրանով չեն սահմանափակվում: Մոր օծանելիքն ու կոսմետիկան շռայլաբար թափված ու շրջված են գետնին, իսկ մարգարիտը` պոկված: Բայց այդ ամենը միտումնավոր չէ արված ու փոքրիկ խուլիգանին ներում են` չմոռանալով կշտամբել անփութության համար:
Գեղեցիկ լինելու ցանկությունը բնորոշ է մեզ դեռ վաղ մանկությունից: Բայց խոստովանենք, որ մեծերի կոսմետիկան ու զարդեղենը երիտասարդ լեդիի համար չեն` ծիծաղելի ու անպատեհ կնայվեն: Լավ է, որ մեր կյանքում վաղուց ու հաստատուն ձեւով գոյություն ունի մանկական բիժուտերիան:
Գունեղ պլաստիկ հերակալները, օղագոտիները, մատանիները, ականջողերն ու շղթաները այնքան իրական են երեւում ցուցափեղկից, որ հաճախ տարիքը մոռանալու, քեզ`սիրելիիդ համար ինչ որ բան գնելու ցանկություն է առաջանում, օրինակ` ժամացույց Միկի Մաուսի պատկերով: Ահա, այն կապույտները՝ թիթեռնիկներով: Բայց երեխաների զարդարվելու ցանկությունը մեծերի մոտ ոչ մանկական վեճեր է հարուցում: Ծնողները երկու հակադիր ճակատ են կազմում: Մի մասը` դրական է վերաբերում այդ երեւույթին , մյուսը` կտրուկ դեմ է: Այժմ լսենք երկու կողմերին:
Նրանք, ովքեր դեմ են մանկական բիժուտերիային պնդում են, որ այն շփացնում է երեխաներին`ժամանակից շուտ նրանց գլուխը լցնելով տարբեր հիմարություններով ու խելացի երեխաներին վերածում Բարբի տիկնիկների: Բացի դրանից, երբեք չես կարող վստահել արտադրողներին: Միգուցե զարդեղենն իր մեջ վնասակար նյութեր է պարունակում:
Նրանք, ովքեր համաձայն են, հիշեցնում են, որ բիժուտերիան, ինչպես նաեւ ինքնահաստատման յուրաքանչյուր այլ միջոց, արտահայտում է երեխայի յուրահատկությունը, վստահություն է հաղորդում սեփական ուժերի նկատմամբ: Չէ որ փոքրիկ աղջիկները, ուշադրության ու հիացմունքի են արժանի ոչ պակաս, քան իրենց ծնողները: Միջանկյալ կողմը` մասնագետները, կողմնակից են բիժուտերիա գնելուն: Երեխաները շատ գյուտարար են, ու, տեսնելով իրենց ընկերոջ հավանած փոքրիկ զարդեղենը, փորձում են այն ինքնուրույն պատրաստել: Աղջիկներից շատերը այդ կերպ սկսում են զբաղվել ձեռագործությամբ: Բացի այդ, տարբեր զարդերի ընտրությունը ձեւավորում է երեխաների ճաշակն ու ընդլայնում նրանց մտահորիզոնը:
Մեր օրերում ամեն ճաշակի մանկական բիժուտերիա հասանելի է: Կան զարդեր, նախշավոր շղթաներ. քարերով մատանիներ ու «Միկի Մաուս» տիպի զարդեր, որոնք պատկերազարդված են սիրելի մուլտֆիլմերի հերոսների նկարներով:
Կայացնել միանշանակ վճիռ`իհարկե դժվար է: Այս հարցը նման է ինտերնետից երեխաների օգտվելու խնդրին: Չմոռանանք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճը դեմքերում. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից