«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես են վարվում կենդանակերպի տարբեր նշանները բաժանվելուց հետո

21:03, 20 փետրվարի

Խոյեր
Բաժանումից հետո Խոյը պատերազմ է հայտարարում իր նախկին սիրեցյալին։ Պատրաստ եղեք բաց և դաժան մարտերին։ Խոյի խնդիրն է՝ ցույց տալ Ձեզ, թե որքան սխալ եք Դուք վարվել նրա հետ, որքան եք կորցրել՝ չպահպանելով այս հարաբերությունները ։

Ցուլեր
Ցուլերը տանջվում են և դժվարությամբ են վերապրում կատարվածը։ Սկսում են տառապել, երբ համոզվում են, որ այս ամենն իրական է և կատարվում է իրենց հետ, որ անձնական կյանքը չի ստացվել և ամեն բան սխալ է ընթանում։ Բաժանումից հետո դեռ երկար ժամանակ չի մտածում նոր սիրավեպի մասին, քանի որ խուսափում է նոր ցավից  և հիասթափություններից։

Երկվորյակներ
Երկվորյակները հեշտությամբ են տանում ցանկացած բաժանում՝ լինի դա  սիրելիի, թե ընկերոջ հետ։ Երկվորյակների կարգախոսն է՝ նոր օր և նոր կյանք մաքուր էջից։ Երկվորյակները միշտ ունենում են «պահեստային» տարբերակ և երբեք չեն նյարդայնանում չստացված հարաբերությունների համար։

Խեցգետիններ
Խեցգետինը կփորձի բոլոր հնարավոր և անհնար միջոցներով  հետ բերել զուգընկերոջը և պահպանել միությունը։ Եթե ոչինչ  չի օգնում, ապա  պատրաստ եղեք՝ Խեցգետինն իր ինտրիգներով և բամբասանքով պարզապես կթունավորի Ձեր շրջապատը, և Դուք դեռ երկար կհիշեք նրան։

Առյուծներ
Եթե հարաբերությունների վերջը եկել է, Առյուծը ջանք չի խնայի Ձեզ հարպարակայնորեն վարկաբեկելու համար։ Նա կգտնի այնպիսի մի զուգընկերոջ, որը Ձեզանից հարյուր անգամ գեղեցիկ և խելացի կլինի։ Նա երբեք ծնկի չի իջնի և չի խնդրի Ձեզ իր կողքին մնալու համար։ Ճակատագրի այս հարվածը նա հերոսաբար կընդունի, սակայն դուրս կշպրտի Ձեզ  երբեմնի ընդհանուր բնակարանից։

Կույսեր
Կույսերը վախենում են իրենց զուգընկերոջը կորցնելուց նույնիսկ այն ժամանակ, երբ հասկանում են, որ այլևս չեն սիրում ։ Նրանք խուսափում են նոր հարաբերություններ ստեղծելու մտքից, քանի որ կարծում են, որ ավելի լավ է պահպանել այսօրվա ամուսնությունն առանց զգացմունքների, քան փորձել ստեղծել նոր, անհայտ  միություն ։

Կշեռքներ
Բաժանումից հետո Կշեռքներն իրենց դժբախտ են համարում ուղիղ մեկ շաբաթ։ Բայց հետո․․․ Թեև Կշեռքները հանգիստ են տանում իրենց անհաջողությունները նույնիսկ նոր հարաբերություններում՝ կարևոր է , որ լինի ժամանակավոր ինչ-որ մեկը, որը կլինի իրենց կողքին և հոգ կտանի իրենց մասին։ Իսկ հետագան․․․ դեռ պարզ չէ։ Գուցե և գտնվի այն միակն ու անկրկնելին։

Կարիճներ
Կարիճի համար գոյություն չունեն  «նախկին» սիրեցյալներ՝ ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով։ Կարիճը մաքսիմալ կերպով կփորձի պատժել նախկին զուգընկերոջը, որը համարձակվել է լքել իրեն։  Նույնիսկ եթե պատժեշու համար Կարիճը ստիպված լինի գործել ի վնաս իրեն, միևնույն է՝ նա կանի ամեն հնարավոր բան, որպեսզի վրեժ լուծի իր զգացմունքները տրորելու համար։

Աղեղնավորներ
Աղեղնավորն այնքան է վախենում լքված լինելուց, որ հաճախ ինքն առաջինն է գնում այդ քայլին։ Նախկին հարաբերությունները  խեղդում են Աղեղնավորին, և նա փորձում է որքան հնարավոր է  շատ նվաստացնել նախկին զուգընկերոջը ընդհանուր ընկերների և մտերիմների մոտ։

Այծեղջյուրներ
Այծեղջյուրները հանգիստ են տանում ճակատագրի այս «պարգևը»։ Նա երբեք չի փորձի պարզել հարաբերությունները կամ բղավել։ Նա պարզապես կհեռանա և ամբողջությամբ կտրվի աշխատանքին։ Սակայն հաջորդ անգամ զուգընկեր ընտրելիս շատ ավեի զգույշ և ուշադիր կլինի։

Ջրհոսներ
Ջրհոսը հանգիստ և ըմբռնումով կլսի նրան, ով ցանկություն է հայտնել լքել իրեն։ Ջրհոսը բաժանվելուց հետո կմնա հուսալի ընկեր և կյաքի դժվար պահերին կարող եք ապավինել նրա աջակցությանը։

Ձկներ
Ձկները խորը դեպրեսիայի մեջ են ընկնում, երբ հասկանում են, որ իրենց լքել են։ Նրանք կփորձեն հասկանալ իրենց սխալներն ու բացթողումները  նախկին զուգընեկրոջ հետ անկեղծ զրույցի ընթացքում։ Իրենք պատրաստ են ընդունել բոլոր սխաները և ամբողջ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցնել։ Սակայն երբ տեսնեն , որ իրենց խոստումները ապարդյուն են և չեն օգնի պահպանել հարաբերությունները,  ավելի խորը դեպրեսիայի մեջ կընկնեն։


                                                                                                                         Աղբյուրը ՝    Kleo

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել