Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

6 նշան, որ տղամարդն ուզում է քեզ

21:10, 22 հունվարի

Ձեռքերը գրպանում

Եթե քո տղամարդը ուղղախոս է եւ կարող է մոտենալ քեզ ու ասել. «Սիրելի՛ս, ես ամբողջ օրը երազում էի քեզ մերկացնելու մասին», ուրեմն Ձեր բախտը եբրել է: Բայց որպես կանոն՝ տղամարդիկ սիրում են խաղեր խաղալ, երկիմաստ կատակներ անել, որոնցով դու պետք է հասկանաս, թե ինչ է նա սպասում:

Եվ նման խաղերից առաջինը, նրա ձեռքերն են տաբատի գրպանում՝ բութ մատերը դուրս հանած: Այս ժեստը նշանակում է, որ ինքն է լինելու ձեր հարաբերություններում թելադրողը, նախաձեռնությունը գալու է իրենից: Նման կեցվածք ընդունած տղամարդն ասես պնդում է. «Դու կանես այնպես, ինչպես ես ասացի»:

Ուշադրությունը կոշիկի ծայրերին

Եթե դու նկատում ես, որ նա կանգնել է՝ ձեռքերը ազդրերին դրած, մարմնով դեպի քեզ, իմացիր, որ նա դեմ չէ ավելի ինտիմ շփման: Նա այդպես ցույց է տալիս, որ իր ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է քեզ վրա: Եթե կոշիկի ծայրերը նույնպես ուղղված են դեպի քեզ, նանակում է, որ նա մյուս տղամարդկանց ցույ է տալսի, որ այս կինն իմն է: Տղամարդիկ հազվադեպ են նման կեցվածք ընդունում: Առավել հաճախ նրանք նստում են ձեռքերն ազատ, իսկ կոշիկի ծայրերն էլ կողք կողքի: Սեքսոլոգները սա հրավիրող ժեստ են համարում: Նա ասես թե մյուս կանանց ասում է. «Տեսեք, ես ազատ եմ, եկեք ծանոթանանք»: Բայց այս դեպքում այն ամենն, ինչ նրան պետք է, դու ես:

Նայի՛ր ինձ

Գոյություն ունի մեկ այլ, պակաս բարդ միջոց՝ հասկանալու, թե պատրաստ է արդյոք տղամարդը սեքսի: Հիշում ես, որ եթե քեզ տղամարդը դուր է գալիս, դու սկսում ես գեղեցկանալ,  հարդարում ես մազերդ, փոխում ձայնիդ տեմբրը նրա ներկայությամբ, տնտղում զարդերդ: Նույնն էլ նա է անում: Եթե նրան կինը դուր է գալիս, նա սկսում է ճմրթել փողկապի ծայրհ, ուղղել վերնաշապիկը, մազերը դզմզել: Շատերը դա հուզմունք են համարում, բայց իրականում նա ուղղակի ասում է քեզ. «Նայիր, թե ինչ լավն եմ ես, ինչ մազեր ունեմ: Դու ինձ դուր ես գալիս, ուշադրություն դարձրու՛ ինձ»:

Գլխավորը շուրթերն են

Տղամարդիկ օգտագործում են ժեստեր, որոնք խոսում են այն մասին, որ նա ուզում է համբուրել քեզ: Եթե դու, օրինակ, լպստում ես շուրթերդ, երբ ուզում ես տղամարդուն ասել քո ցանկությունների մասին, ապա ուժեց սեռն ավելի փակ է գործում: Եթե նա մատներով անընդհատ հպվում է շուրթերին, դա նշանակում է, որ նա ջանում է քո ուշադրությունը գրավել եւ հետագա գործողությունների ակնարկ է անում: Նա ուզում է հպվել քեզ իր շուրթերով:

Միայն դու

Դու գրասենյակում հանդիպում ես տղամարդուն, որի մասին արդեն մի շաբաթ երազում ես, եւ նա քեզ սեղմում է պատին եւ ձեռքով ասես պատվար քաշում քո եւ արտաքին աշխարհի միջեւ: Շնորհավորում ենք, քո երազանքներն իրականացել են: Եթե տղամարդը նման կեցվածք է ընդունում, նա ուզում է, որ դու իրենը դառնաս: ձեռքով նա ասես թե ձեր 2-ի համար առանձին աշխարհ է ստեղծում: Շատ կանանց այդ դիրքը վախեցնում է, բայց պետք չէ: Տղամարդը չի ուզում քեզ վախեցնել կամ նեղացնել, նա պարզապես ուզում է ցույց տալ, թե որքան է քեզ տենչում:

Խելքահան անող հայացք

Դե սա ամենապարզ ժեստն է՝ սեքսուալ հայացքը, որը ստիպում է փշաքաղվել: Տղամարդն այդպես նայում է միայն այն կնոջը, որին իսկապես ուզում է:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել