Հայտնի հաղորդավար Ջեյմս Քորդենը The Late Late Show with James Corden շոուում անցյալ տարվա նոյեմբերին «կտտանքների էր ենթարկել» իր հյուրին՝ Քենդալ Ջեներին: Իսկ օրերս Spill Your Guts or Fill Your Guts նախագծին հյուրընկալվել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Քլոեն:
Ջեյմսն ու Քլոեն խաղ են խաղացել, որի կանոնների համաձայն՝ հաղորդավարն ու մոդելը միմյանց հարցեր են տվել, իսկ պատասխանից հրաժարվելու դեպքում տարբեր սարսափելի խորտիկներ են համտեսել, օրինակ՝ ձկան աչք, ցուլի առնանդամ, մորեխ, սարդիններից սմուզի եւ այլն:
Այսպես, Քլոեին հաջողվել է պարզել, որ հոլիվուդյան դերասաններից Քորդենն անտաշ է համարում Փիրս Բրոսնանին, իսկ ահա ռեալիթի շոուի աստղի հարցին, թե ում է համարում իր «Ավտոմոբիլային կարաոկե» շոուին հյուրընկալված վատագույն երգչին/երգչուհուն, Ջեյմսը նախընտրել է չպատասխանել եւ հում հավի թեւիկ է կերել:
Քլոեն իր հերթին E! ալիքի եթերում ցուցադրվող վատագույն սերիալ է կոչել եղբոր՝ Ռոբի շոուն, իսկ ի պատասխան Քորդենի հարցին՝ իսկապե՞ս մեղավոր էր Օջեյ Սիմփսոնը (ամերիկյան ֆուտբոլիստ, որը մեղադրվում էր կնոջ ու նրա սիրեկանի սպանության մեջ, եւ որին պաշտպանում էր Քլոեի հայր Ռոբերտ Քարդաշյանը), Քլոեն նախընտրել է ձկան աչք ուտել՝ այդ ընթացքում չդադարելով հայհոյել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ