Դակոտա Ջոնսոնը կհայտնվի Vogue ամսագրի փետրվարյան համարի շապիկին, միաժամանակ, մեծ էկրան կբարձրանա Fifty Shades Darker («50 երանգով ավելի մուգ») ֆիլմը, որտեղ 27-ամյա դերասանուհին Ջեյմի Դորնանի հետ հանդես է գալիս գլխավոր դերում:
«Ես հպարտանում եմ ֆիլմով, իսկապես հրաշալի պատմություն է, բայց Ջեյմիի հետ իմ սիրավեպի մասին լուրերն արդեն անցնում են չափը: Մենք ատում ենք միմյանց, եւ մենք սիրավեպ ունենք. այս ամենը ճիշտ է: Ի՞նչ կասեք այս մասին»,- կատակել է դերասանուհին:
«Ինչ վերաբերում է բաց տեսարաններին, ապա մերկությունը հետաքրքիր է դերասանների համար: Մենք Ջեյմիի հետ երկար ժամանակ ենք միասին աշխատում, այդ պատճառով մեր միջեւ արգելքներ չկան, կա միայն վստահություն եւ ազնիվ լինելու ձգտում: Իհարկե՝ ես արկածախնդրության մեջ ընկա: Իսկ եթե իմ գործընկերը ստահա՞կ լիներ:
Պատկերացրեք միայն. չկա դիմահարդարում, հագուստ, զարդեր եւ այլ բաներ, որոնք կարող են օգնել պատմել հերոսի սոցիալական կարգավիճակի եւ սյուժեի մասին: Կդադարե՞մ նկարահանվել մերկ տեսարաններում, երբ կուրծքս սկսի կախվել: Չգիտեմ: Ես նման հարցերում եվրոպական մտածողություն ունեմ: Չեմ ուզում, որպեսզի դերասանները բաց տեսարաններում ներքնազգեստ հագնեն: Եկեք ազնիվ լինենք: Մարդիկ մերկ են, երբ սիրով են զբաղվում»,- հարցազրույցում նշել է Դակոտան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին