«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երբեք չեմ դադարել ստեղծագործել. Դավիթ Միրոյանն` իր նոր աշխատանքի եւ երգարվեստ վերադառնալու մասին

16:04, 19 հունվարի

Դավիթ Միրոյանը, որն առավել հայտնի է ռեփեր Դավո բեմական անվամբ, երկարատեւ լռությունից հետո շուտով երկրպագուների դատին է հանձնելու իր նոր երգն եւ տեսահոլովակը: Երգիչն իր ստեղծագործական նորությունը պատմել է NEWS.am STYLE-ին` կիսվելով մյուս բոլոր մանրամասներով.

«Նոր աշխատանքս կոչվում է «Հով արեք»:  Երգի խոսքերի հեղինակը ես եմ, իսկ երաժշտությունը ստեղծվել է Դավիթ Բադալյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Խորհրդանշական «վերադարձս» նախապես պլանավորված եւ հաշվարկված չի եղել, այլ վերոնշյալ երգի թելադրած տրամաբանական շարունակություն: Այդ իսկ պատճառով, այն որեւէ երգչի հետ համագործակցության արդյունք չէ. այն մաքսիմալ իմն է եւ իմ զգացողություններն է ներկայացնում»,-ասում է Դավիթը, որի համար այս երգն ու տեսահոլովակը խորհրդանշական են ու կարեւոր.

«Նախորդ տարվա մայիսին՝ ապրիլյան դեպքերից հետո, ինչպես շատերը, դժվար պատմելի, կուտակված զգացողություններ ունեի: Ու այս երգի միջոցով վերջապես կարողացա արտահայտել դրանք: Երբ երգը պատրաստ էր, ցանկություն ունեցա ստեղծել նաեւ դրա տեսահոլովակը, որն ամբողջացրեց պատկերացումներս»:

Երգչի հետ զրուցեցինք նաեւ երկարատեւ երաժշտական դադարի մասին.

«Լռության դադարի առաջին պատճառը այլ ասպարեզում աշխատանքային ծանրաբեռնվածությունն էր, ինչի արդյունքում ֆիզիկապես ժամանակ չունեի դրա համար: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ պատճառին, ապա պայամանական կոչված դադարը միայն հանրության լայն շերտերի համար էր, քանի որ երբեք չեմ դադարել ստեղծագործել, տարբեր աշխատանքներ ներկայացնել իմ YouTube-յան ալիքում: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այդ երգերից եւ ոչ մեկը չդարձավ այն առիթն ու պատճառը, որն ինձ կստիպեր մտածել հնարավոր վերադարձի մասին»: 

Արդյոք նոր տեսահոլովակը ազդարարելո՞ւ է սիրված ռեփերի վերադարձը երգարվեստ.

«Ցանկությունս իհարկե շատ մեծ է ու ամեն ինչ կանեմ ինտենսիվությունն ու պարբերականությունն ապահովելու համար: Սակայն, այս պահին չեմ ցանկանում դրա մասին մանրամասնել: Շատ բան ցույց կտա ժամանակը»,-ասում է Դավիթը, որն իր նոր աշխատանքի շուրջ համագործակցել է ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի հետ: Երգչի նոր տեսահոլովակի պրեմիերան կկայանա նոյեմբերի 20-ին:

«Հուսամ, որ այս աշխատանքն, իսկապես, դուր կգա իմ հանդիսատեսին եւ ոչ միայն: Ես անհամբերությամբ կսպասեմ արձագանքին»:   

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արամ Կիրակոսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել