Դե ինչ, Ամերիկան արդեն 45-րդ նախագահն ունի, իսկ մենք հետեւենք նախագահի երդմնակալության արարողության մանրամասներին:
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կազմված է եղել մի քանի մասից՝ երդման արարողությունից եւ դրան հետեւած պարահանդեսներից:
Երդման արարողությունից անմիջապես հետո առաջին պարահանդեսին Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ առաջին պարի համար ընտրել է Ֆրենկ Սինատրայի My Way երգը:
Ամուսինների համար երգել է Էրին Բոեմը:
Արարողությանը ելույթ են ունեցել Sam and Dave խմբից Սեմ Մուրը, The Rockettes պարային խումբը, Piano Guys գործիքային խումբը, որը հայտնի է նրանով, որ հայտնի հիթեր է կատարում՝ օգտագործելով դասական գործիքներ:
Գոսպել Թրեւիս Գրինից
Piano Guys
Երդմնակալության արարողության մասին առանց այն էլ կտեղեկանաք լրատվամիջոցների քաղաքական լրահոսից, իսկ մենք ուշադրություն դարձնենք ամենագեղեցիկ պարահանդեսի՝ Վաշինգթոնի Ազգային թանգարանում ԱՄՆ Զինված ուժերի համար կազմակերպված պարահանդեսին:
Ինչպես Դոնալդ Թրամփն է ասել՝ «Հիմա ժամանցն է սկսվում», եւ այն իսկապես սկսվել է:
Մելանյա Թրամփը պարահանդեսին ներկայացել է Hervé Pierre-ից շքեղ եւ եզակի զգեստով:
Նախագահն ու առաջին տիկինը պարել են «I will always love you» երգի ներքո:
Carolina Herrera-ից զգեստով Իվանկա Թրամփը՝ ամուսնու հետ
Ի դեպ՝ մեկ նրբություն. արեւմտյան լրատվամիջոցները երդմնակալության արարողության ժամանակ ուշադրություն են դարձրել Մելանյայի կերպարին, որին առաջին տիկինը ներկայացել է բաց երկնագույն հագուստով՝ նման 1961 թվականին Ջոն Քենեդիի երդմնակալության օրը Քենեդիի կնոջ՝ Ժակլինի կերպարին:
ԱՄՆ 45-րդ նախագահի կինը Ralph Lauren-ից զգեստ եւ նույն գույնի վերնազգեստ է հագել:
Բացի այդ՝ Մելանիայի կերպարը շատ է հիշեցնում «Խաղաքարտե տնակից» Ռոբին Ռայթի ոճը...
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AP-ի, Reuters, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ