Խոյ
Խոյը հաճախ պոռթկուն որոշումների, գործողությունների և հարաբերությունների մեջ է, ինչը նրան կրքոտ հաբույրների սիրահար է դարձնում։ Խոյը կարող է գրկել և համբուրել Ձեզ փողոցի մեջտեղում, անծանոթ մարդկանց մոտ։ Նա չի ամաչում և չի մտահոգվում ուրիշների կարծիքի մասին։ Խոյի հետ համբույրը զգացմունքային է և կրակոտ։
Ցուլ
Ցուլը շատ տպավորվող է և գործի է դնում իր զգայարանները։ Նա ոչ միայն համբուրում է, այլեւ դիպչում Ձեզ եւ վայելում Ձեր բույրը։ Ցուլը սիրում է գրկել և հաբուրվել դանդաղ և քնքուշ։ Ագրեսիա նրա կողմից Դուք հաստատ չեք տեսնի։
Երկվորյակներ
Եթե Դուք Երկվորյակ եք , ապա կենսուրախ և կոկետ անձնավորություն եք։ Դուք սիրում եք հաճույք ստանալ, հետաքրքրասեր եք, համարձակ և չարաճճի։ Երկվորյակներն ատում են միապաղաղությունն ու ձանձրույթը, հատկապես՝ համբուրվելու ժամանակ։ Նրանք սեքսուալ են և էներգիայով լի։ Եթե ցանկանան, որ համբուրեք իրենց, անպայման կասեն դրա մասին՝ նույնիսկ չեն վարանի նշել, թե ինչպես պետք է դա անել։
Խեցգետին
Երբեմն Խեցգետինը դաժան և ոչ զգացմուքային կարող է թվալ, սակայն իրականում նա շատ նուրբ է և զգացմունքային, և դա արտահայտում է համբույրի միջոցով։ Խեցգետնի հետ ինտիմ ակնթարթները հնարավորություն են տալիս բացահայտել նրա հոգին։ Խեցգետինը ջերմությամբ է լցված զուգընկերոջ նկատմամբ, իսկ նրա համբույրները խորը, զգայուն և քնքուշ են։
Առյուծ
Առյուծը սիրում է լինեն ուշադրության կենտրոնում, այնպես որ՝ հրապարակայնորեն համբուրվելը նրա համար խնդիր չէ։ Առյուծը լավատես է և սեքսուալ, իսկ համբույրները կրքոտ, երբեմն էլ՝ հանդգնությամբ ու միտումնավոր անփութությամբ լի են։
Կույս
Կույսը հոգատար և ուշադիր է սիրելիի նկատմամբ, հետևաբար՝ փորձում է ոչ միայն ստանալ, այլ նաև լսել և կատարել նրա ցանկություններն ու պահաջները։ Կույսին հատուկ են նրբազգացությունն ու ճկունությունը։ Պերֆեկցիոնիզմով «ծանրաբեռնված» այս էակների համբույրները կոկիկ են, որակյալ և մանրակրկիտ։
Կշեռք
Կշեռքը ռոմանտիկ համբույրի գեղեցկությունը պաշտող նշան է։
Նա համբուրվելիս ոչ միայն մտածում է իր զգացողությունների մասին, այլ նաև պատկերացնում է այն՝ համարելով այս տեսարանը շքեղ և հուզիչ։ Նա պաշտում է կրքոտ համբույրները, կրքոտ գրկախառնությունները և սիրային տեսարանները ֆիլմերում։ Կշեռքը ցանկանում է գլխապտույտի հասցնել իր սիրելիին, հետևաբար՝ նրա համբույրները քնքուշ են, ռոմանտիկ և նուրբ։
Կարիճ
Կարիճի համբույրը սերտ կապված է նրա էրոտիկ էության հետ. դա ցանկասիրությունն է և գայթակղությունը։ Այս նշանը աներևակայելի կրքոտ է կյանքի բոլոր ասպեկտներում, հատկապես, երբ գործը հասնում է սիրային մտերմությանը։ Որպես կանոն, Կարիճն առաջին քայլն է անում և դառնում իշխող, իսկ երբեմն նա ունակ է նույնիսկ փոքր-ինչ ագրեսիվ և կոպիտ լինել։
Աղեղնավոր
Արկածախնդիր Աղեղնավորը զվարճություն և ուրախություն է սիրում։ Նա լավատես է, պոզիտիվ և եռանդուն։ Նա պարզապես ուզում է, որ սիրելին իրեն թեթև ու երջանիկ զգա իր կողքին, հետևաբար՝ Աղեղնավորը շռայլում է թե հաճոյախոսությունները, և թե համբույրները։ Ի դեպ, մեկ համբույրը նրան բավական չէ՝ նրան հարկավոր է սիրո և քնքշության մի օվկիանոս և բազմազան զգացողություններ։
Այծեղջյուր
Նրանք հավակնոտ են , աշխատասեր, նպատակասլաց և կազմակերպված։ Նրանց հատուկ չեն չպլանավորված համբույրներն ու գրկախառնությունները։ Այս նշանը սիրում է համբուրվել կանոններին համաձայն։ Նա համբույրի գիտակ է և հեշտությամբ է համապատասխան զուգընկեր ընտրում։ Եթե սկսում է համբուրվել, անում է դա շատ որակով և նրբանկատ՝ ինչպես որ հարկն է։
Ջրհոս
Ջրհոսը բաց և արկածախնդիր անձնավորություն է։ Այս մարդկանց հատուկ չէ մտածել բոլորի նման, և երբ գործը հասնում է համբույրին, Ջրհոսը չի վախենում անել առաջին քայլը, իսկ նրա կրքոտ համբույրները հիշվում են ընդմիշտ։
Ձկներ
Որոշ մարդիկ նախընտրում են ակնթարթային՝ գրեթե աննկատ կամ սրընթաց, կրքոտ համբույրները, բայց Ձկներին դա բացարձակ չի վերաբերվում։ Նրանք նախընտրում են գրկախառնվել և համբուրվել երկար և ռոմատիկ։ Փաստորեն, գրկախառնությունն ու համբույրը նրանց համար երկարատև և կրքոտ մի գործընթաց է։
Աղբյուրը՝ Flytothesky.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 22 սեպտեմբերի
«Ռուսական մանիկյուր». Ինչու է աշխարհը տարված կատարյալ մաքուր եղունգներով22:17, 22 սեպտեմբերի
Գեղեցիկ վայրեր՝ սառը ընդունելություն. 6 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկները բախվում են կոպտության21:30, 22 սեպտեմբերի
20:21, 22 սեպտեմբերի
Burberry-ն վերադարձնում է ուրախությունը նորաձևությանը. Դանիել Լին համագործակցում է Սելիա Բիրթվելի հետ19:19, 22 սեպտեմբերի
Louis Vuitton-ը պայուսակները վերածել է արվեստի առարկաների. հավաքածու՝ Քիթ Հարինգի նկարներով16:42, 22 սեպտեմբերի
Բրեդ Փիթը վերադառնում է զոմբիների աշխարհ. Paramount-ը պաշտոնապես մշակում է «Z համաշխարհային պատերազմ»-ի շարունակությունը16:19, 22 սեպտեմբերի
Բրիջիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով15:33, 22 սեպտեմբերի
Fox News-ի նախկին պրոդյուսերը ինքնասպան է եղել 36 տարեկանում՝ նախկին հաղորդավար Էդ Հենրիին բռնաբարության մեջ մեղադրելուց վեց տարի անց15:15, 22 սեպտեմբերի
Կրծքի կաթը որպես բարձր նորաձևություն. Հղի Little Mix-ի աստղը ցնցել է Լոնդոնը14:39, 22 սեպտեմբերի
Թոմ Քրուզը ծափեր է կորզել՝ վեց րոպեանոց ելույթ ունենալով այն մասին, թե ինչու արհեստական բանականությունը չի փոխարինի կինոյին14:17, 22 սեպտեմբերի
«Դա կատակ չէր, դա կյանքի և մահվան հարց էր». Սիլվեստր Ստալոնեն պատմել է Առնոլդ Շվարցենեգերի հետ իր 20-ամյա պատերազմի մասին13:28, 22 սեպտեմբերի
Հոլիվուդյան դերասանուհին օգնել է իր խաբեբա ընկերոջը փախչել Մեքսիկա