Ինտելեկտ
Կանայք տղամարդկանց մեջ գնահատում են խելքը: Աչքի ընկնող խելքի եւ ինտելեկտի պարագայում՝ ֆիզիկական տվյալները երկրորդ պլան են մղվում: Պատահական չէ, որ ուսանողուհիները լրջորեն սիրահարվում են դասախոսներին, իսկ աշակերտուհիները՝ հատկապես բարդ առարկաների դասախոսներին:
Սեքսոլոգները պնդում են, որ տղամարդու ինտելեկտը կանանց մոտ սեքսուալ գրավչություն է առաջացնում: Էլ չասենք այն մասին, որ կանանց հետաքրքիր է խելացի տղամարդկանց հետ: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով են գերազանցիկ ուսանողները «կախարդում» դեռ ուսանողական տարիքից: Ամերիկայում 60-ականների սեքս սիմվոլն ու առաջին գեղեցկուհին, որի երկրպագհուներից էր նաեւ նախագահ Քենեդին, հավանաբար գիտեր այդ մասին:
Խոսք
Ինտելեկտի արտաքին դրսեւորումներից է խոսքը: Մտավոր սահմանափակությունը հիմնականում արտահայտվում է աղքատիկ բառապաշարով, վատ արտասանությամբ, ծեծված արտահայտությունների օգտագործմամբ: Մտքի խեղճությունը պրիմիտիվ խոսք է առաջացնում: Հիմար մտքեր կարող են ծագել յուրաքանչյուրի գլխում, բայց միայն հիմարն է դրանք արտաբերում: Բոլորը գիտեն, որ կանայք «ականջներով են սիրում», եւ հենց խոսքը կարող է գրավել կամ վանել նրանց:
Կանայք, հատկապես՝ ծանոթանալիս, շատ ուշադիր են լսում տղամարդուն՝ փորձելով հասկանալ, ինչ է նա իրենից ներկայացնում, արժե՞ արդյոք նրա վրա ժամանակ ծախսել: Իսկ առաջին տպավորությունները կարող են որոշիչ լինել հարաբերությունների համար:
Կրթվածություն
Կանայք, միջին հաշվով, կրթված են տղամարդկանցից, քանի որ ավելի ջանասեր են սովորելու մեջ: Կրթված մարդը հոգեբանական առավելություն է զգում, ուստի ավելի լավ է անկրթություն չցուցաբերել: Այն դրսեւրովում է ոչ միայն գրավոր, այլ բանավոր խոսքում:
Ցանկալիին հասնելու կարողություն
Տղամարդու համառությունն ու նպատակասլացությունը, ցանկալիին հասնելու կարողությունը շատ է գնահատվում կանանց կողմից: Երբ տղամարդը համառորեն ցանկանում է հասնել կնոջը, դա մի կողմից հաճելի է վերջինիս, քանի որ ընդգծում է կնոջ արժեքը, մյուս կողմից՝ ցուցադրում տղամարդու իսկական բնավորությունը:
Հաճախ են կանայք մերժելիս ասում. «Նա շատ չձգտեց ձեռք բերել, իսկ ես ավելի համառներին եմ սիրում»:
Հաջողակ լինել
Կանայք ձախողակներին չեն սիրում: Եվ դա միանգամայն բնական է: Կինը պատասխանատվություն է կրում սերնդի շարունակության համար, ու երեխային պետք է ոչ միայն բեղմնավորել, այլ նաեւ ապահովել: Ձախողակներն ավելի քիչ հնարավորություններ ունեն դա անելու, այդ իսկ պատճառով կանայք ձգտում են դեպի հաջողակները:
Մարդկային որակներ
Շռայլություն, երախտագիտություն, հարազատ մարդուն հասկանալու կարողություն, ահա սրանք են շատ գնահատում կանայք: Կանայք հաճախ են ասում. «Տհաճ է նայել տղամարդուն, եթե նա ժլատ է: Գնում ես ծնունդ կամ թաղում, իսկ նա կամ փող չունի կամ սկսում է սակարկել: Իսկ իսկական տղամարդը տալիս է՝ ինչքան պետք է»:
Շատ է գնահատվում նաեւ հուսալիությունը. «Նրա հետ, ինչպես քարե պատի հետեւում»: Սա կանանց կողմից տղամարդու հասցեին հնչեցրած ամենաբարձր գնահատականն է: Այս որակները դրսեւորելով՝ տղամարդը նկատելիորեն կբարձրացնի կնոջ շրջանում հաջողության հասնելու հնարավորությունները:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը