1. Օգտագործեք «հակադարձ մոտեցումը»
«Հակադարձ մոտեցումն» այն է, երբ Դուք ամեն բան ասում եւ անում եք հակառակը, քան սովորաբար, երբ ուզում եք գրավել աղջկան։ Սակայն նման մոտեցումը ենթադրում է, որ կինն արդեն ճանաչում է եւ վստահում Ձեզ։ Ձեր նպատակն է չփորձել հաճելի եւ լավը լինել։ Ինչպե՞ս դա անել։
Միջոցներից մեկը սարկազմով լի մեկնաբանություններն են, որոնք հակասում են նրանց, ինչ ուզում է լսել աղջիկը։ Կամ նրա հարցին Ձեր պատասխանը պետք է հակասի նրան, ինչ նա ակնկալում էր լսել. ընդ որում, դա պետք է անել ծաղրանքով։ Եթե դուք դա անեք, ապա կձեւավորվի հակադարձ բեւեռային կապ, որը ենթադրում է, որ հենց նա է Ձեզ հետապնդելու։
2. Կարդացեք տողերի արանքում
Եթե Դուք հեռախոսով զրուցում եք աղջկա հետ, իսկ նա ասում է, որ ուրիշի հետ է հանդիպում, Դուք պետք է հասկանաք, որ նա ավելի շատ իր համար է դա ասում, քան Ձեզ։ Հնարավոր է, որ նա ուղղակի պատահաբար համաձայնել է ժամադրության գնալ ուրիշի հետ, բայց նախկինի պես Ձեր հանդեպ համակրանք է զգում, եւ նա կարիք ունի դա ասել Ձեզ, որպեսզի համոզի իրեն, որ ինքն ազատ չէ։
Մի՛ զարմացեք, եթե նա մեկ շաբաթվա ընթացքում զանգի Ձեզ եւ ասի, որ ուզում է ինչ-որ տեղ գնալ, քանի որ չի ուզում այլեւս տեսնել տղային, որի հետ հանդիպում էր անցյալ շաբաթ։
3. Մի՛ սահմանափակվեք «սեքսուալ հարաբերություններով»
Շատ տղաներ, որոնք հիանալի կարողանում են գայթակղել աղջիկներին, չեն կարողանում գտնել «այն միակին», որի հետ կուզեին անցկացնել իրենց կյանքը։ Իսկ երբ ամեն դեպքում գտնում են, չեն կարողանում նրան պահել։ Շատ ավելի հետաքրքրիր է եւ օգտակար հասկանալ, թե ինչպես եւ ինչու է կնոջը գրավում տղամարդը, եւ ինչու է նա մնում նման տղամարդու կողքին։ Դա էլ կօգնի Ձեզ գտնել «Ձեր» կնոջը եւ պահել նրան Ձեր կողքին։
Գայթակղելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն դա միայն գլուխկոտրուկի մի մասին է, որը ինքն իրենով չի կարող Ձեզ երջանիկ եւ հաջողակ դարձնել կյանքում։
4. Բավական է սիրահետեք, սկսեք գրավել նրա ուշադրությունը
Տղամարդիկ կանանց հետ ծանոթանում են 2 միջոցով՝ սիրահետում եւ ձգողություն։ Եթե Դուք Ձեր հարաբերությունները կառուցում եք կնոջ հանդեպ հակում տածելու վրա, ապա Ձեր մոտեցումը տարբերվում է սիրահետելու ժամանակ Ձեր մոտեցումից։
Եթե Դուք սիրահետում եք կնոջը, առաջին նրա ռեակցիան «փախչելն» է, իսկ դա Ձեզ ավելի շատ է ոգեւորում, Դուք շարունակում եք նրա հետեւից վազել։ Իսկ եթե Դուք աղջկան դուր եք գալիս, ապա նրա միակ ռեակցիան Ձեզ հետեւելն է։ Դա նուրբ, հազիվ նկատելի տարբերություն է։
5. Իշխե՛ք
Սիրահետումը հիմնված է Ձեր ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ եւ այն բանի վրա, թե ինչ եք Դուք տալիս, իսկ դա հիմնականում ենթադրում է նվերներ, ընթրիքներ, ծաղիկներ, հաճոյախոսություններ եւ այլն։ Ձեր հանդեպ կնոջ տածած հակումը ենթադրում է դրսեւորել Ձեր բնավորության գծերն ու առնականությունը։ Սիրահետումը ենթադրում է «ընկեր դառնալու» ռազմավարություն. պետք է շատ հաճելի լինես, որպեսզի նրան դուր գաս։
Իսկ երբ կինը ձեր հանդեպ հակում է զգում, այդ ամենը պարտադիր չէ, նա առանց այդ էլ դա զգում է։ Իսկ սիրահետումը ենթադրում է մարտահրավեր նետել, դառնալ երկրպագու, լինել հնազանդ եւ թույլ։ Իսկ դուք ձգում եք կնոջը, դուք իշխում եք։
Վե՛րջ տվեք սիրահետելուն, սկսեք գրավել նրա ուշադրությունը, եւ Դուք չեք հավատա, թե ինչպես են փոխվում կնոջ հետ ձեր հարաբերությունները։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:20, 20 նոյեմբերի
GTA 6 խաղացողները վրդովված են մարմնավաճառների անհետացումից և գլխավոր հերոսի իր ընկերուհու հանդեպ հավատարմությունից15:40, 20 նոյեմբերի
Հարսանիքը վերածվել է վեճի՝ ուրիշի ամուսինների համար15:21, 20 նոյեմբերի
Քրիս Ջեններն անցել է ինտիմ գոտիների երիտասարդացման գործին. 71-ամյա աստղը պատմել է անսովոր միջամտության մասին14:50, 20 նոյեմբերի
«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ14:36, 20 նոյեմբերի
Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում. փոքրիկ Ռոքին դարձել է Dior-ի գովազդային արշավի դեմքը14:15, 20 նոյեմբերի
Մայլի Սայրուսը պատրաստվում է Մաքս Մորանդոի հետ իր հարսանիքին. երգչուհին կամուսնանա այս շաբաթավերջին13:28, 20 նոյեմբերի
Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով12:38, 20 նոյեմբերի
Մելանիա Թրամփը փայլել է իր նոր Amazon նախագծի պրեմիերային առանց ամուսնու. Դոնալդը վերադարձել է Չինաստանից, բայց չի աջակցել Առաջին տիկնոջը12:18, 20 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր կատարյալ մարմնի գաղտնիքը 57 տարեկանում. Ինչից է հրաժարվել աստղը իր կազմվածքի համար11:30, 20 նոյեմբերի
«Անկախություն». 1920-ականների սիրային եռանկյունի՝ Թելման Խաչատրյանի, Միլենա Ղազարյանի ու Հրանտ Հովսեփյանի գլխավոր դերակատարմամբ (ֆոտո/վիդեո)11:15, 20 նոյեմբերի
«Գեր, փքված և զզվելի». Մեգին Քելլին խիստ քննադատել է Լեոնարդո Դի Կապրիոյին ծննդյան օրվանից հետո10:30, 20 նոյեմբերի
Հինգ տարի սեքսից զուրկ լինելուց հետո Քլոե Քարդաշյանը որոշել է, որ «դեմիսեքսուալ» է