Սպիտակ
Սկսենք, ամենահանրաճանաչից՝ սպիտակ գույնից։ Այդ երանգը կատարյալ է ցանկացած տեսանկյունից։ Այն միաժամանակ սառն է եւ ջերմ։ Այն հարմար կլինի ցանկացած բնավորությամբ մարդու։
Ակամայից հարց է առաջանում՝ ինչպե՞ս սպիտակ գույնը կարող է ազդել բնավորության վրա։ Պատասխանն ուրախացնող է։ Համարվում է, որ տվյալ երանգը էներգիա է հաղորդում եւ կյանք «տալիս» ձեր աշխարհայացքին։ Այսպես, եթե դուք սիրում եք ձյունաճերմակ ներքանզգեստը, ուրեմն՝ դուք սիրում եք գտնվել ուշադրության կենտրոնում։ Իսկ եթե ձեր զգեստապահարանում սպիտակ գույնը համադրվում է մյուսների հետ, ապա դուք ակտիվ ու կենսուրախ անձնավորություն եք։
Սեւ
Ոմանք կատակելով ասում են, թե մարդիկ երկու տեսակի են լինում՝ նրանք, ովքեր սիրում են սեւը, եւ նրանք, ովքեր չեն սիրում։ Հնարավոր է՝ նրանք իրավացի են։ Սակայն փաստը փաստ է՝ այդ գույնը նախեւառաջ ասոցացվում է դասականության հետ։
Ոչ միայն հագուստի, այլեւ կիսավարտիքի եւ կրծկալի սեւ գույնը կնոջն էլեգանտություն կհաղորդի եւ կընդգծի կազմվածքը։ Ինչ վերաբերում է տվյալ երանգը նախընտրող աղջիկներին, ապա նրանք զգայուն են, սեքսուալ եւ հակված են փորձերի։ Կարող են լինել, նուրբ, Էլեգանտ եւ համառ։
Կարմիր
Կարմիրը կրքի գույնն է. դա բոլորը գիտեն, չնայած՝ ոչ ոք չի էլ թաքցրել։ Կարմիր ներքնազգեստ կրելով՝ աղջիկներն իրենց աստվածուհի են զգում։ Նման կանայք համարձակ են, ձգտում են հաղթանակի, ակտիվ են, շփվող ու կամակոր։ Երբեմն նրանք կարող են նաեւ փոփոխական տրամադրություն ունենալ ու նյարդային լինել։
Կապույտ
Կապույտը կամ բաց կապույտը շատ լավ տարբերակ է։ Այդ երանգները շատերը ասոցացնում են ծովի կամ երկնքի հետ։ Ամեն դեպքում, երկնքի երանգը կրողը խաղաղության զգացողություն է ունենում։ Այդ երանգները նախընտրող կանայք իմաստուն են, համեստ, նրբանկատ ու գայթակղիչ։ Նրանք հակված են մելամաղձոտության եւ երբեմն էլ ծուլանում են։
Վարդագույն
Վարդագույն ներքնազգեստ նախընտրող աղջիկները ցանկանում են, որ իրենց գուրգուրեն, փայփայեն ու կատարեն իրենց բոլոր քմահաճույքները։ Դրանք սովորական աղջիկներ են, որոնց դուր է գալիս իրենց «տիկնիկի տեղ դնել»։ Վարդագույն երանգը տղամարդկանց գրավում է իր նրբությամբ, բարձրացնում նրանց տրամադրությունը։
Պետք է հասկանալ, որ «ներքանզգեստն ունի իր լեզուն»։ Մենք ուրախ կլինենք, եթե դուք հաշվի առնեք վերոնշյալ տեղեկությունը ներքանզգեստ ընտրելիս։ Սակայն մյուս կողմից էլ, պետք չէ ամեն ինչ սրտին մոտ ընդունել։ Այս աշխարհում ամեն ինչ իր բացառությունն ունի։ Պետք է հիշել մեկ բան՝ դուք չքնաղ եք։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:47, 20 մայիսի
«Ես իմ վախերը հաղթահարեցի իմ երազանքների շնորիվ»․ Թամարա Գեւորգյանի հմայիչ կերպարը23:12, 20 մայիսի
Թմրանյութեր գովազդելու համար դատարանը ռեփեր Մորգենշտերնին տուգանել է 100 հազար ռուբլով22:38, 20 մայիսի
«Բոլորին անսահման սեր են ցանկանում»․ Դիանա Տոնոյանի եւ Բեն Ավետիսյանի նոր լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 20 մայիսի
Մարգո Ռոբին կնկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» պրիքվելում21:44, 20 մայիսի
«Բարություն տարածիր, ուր էլ գնաս». Աննա Դովլաթյանի էլեգանտ լուքը21:12, 20 մայիսի
Յոթ քայլ՝ հաջողության հասնելու ճանապարհին20:49, 20 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը հանգստից20:12, 20 մայիսի
Քեյթ Միդլթոնը կարմիր գորգին հայտնվել է Թոմ Քրուզի հետ19:53, 20 մայիսի
«Խավարն անիծելու փոխարեն լավ է մի լույս վառես»․ Նազենի Հովհաննիսյան19:12, 20 մայիսի
Մայրության մասին սարսափ ֆիլմում Էմի Ադամսը կկերպարանափոխվի շան18:45, 20 մայիսի
«Նոր օր, նոր սանրվածք»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)18:12, 20 մայիսի
«ДДТ»-ի առաջնորդ Յուրի Շեւչուկի դեմ կարող են քրեական գործ հարուցել