Լոս Անջելեսի Staples Center-ում անցկացվել է հեղինակավոր «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխության արարողությունը:
Կարմիր գորգի շքեղ կերպարների մասին կպատմենք քիչ ուշ. այնտեղ մի շարք շքեղ կերպարներ կան Ջեյ Լոյից, Ռիհանայից, Լեդի Գագայից, Ադելից եւ այլն:
Իսկ մինչ այդ՝ անցնենք հաղթողներին եւ նախապես նշենք, որ մրցանակաբաշխության ամենասպասված իրադարձությունը՝ հղի Բեյոնսեի ելույթը, ամեն դեպքում, կայացել է:
Երգչուհին հայտնվել է հնդկական աստվածուհու կերպարով եւ իր վերջին ալբոմից երկու հիթ կատարել՝ Sandcastles-ը եւ Love Drought-ը:
Դահլիճը Բեյոնսեին հոտնկայս է ողջունել:
Ի դեպ՝ «Լավագույն երաժշտական ֆիլմ» անվանակարգում Բեյոնսեի Lemonade-ի զիջել է ռեժիսոր Ռոն Հովարդի «The Beatles: Eight Days a Week - The Touring Years» վավերագրական ժապավենին:
Ընդհանրապես, 9 անվանակարգում առաջադրված Բեյոնսեն պարտվել է Ադելին:
Բրիտանացի երգչուհին «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակ է ստացել իր «25» սկավառակի համար:
Իհարկե՝ Բեյոնսեն մրցանակ է ստացել «Լավագույն ժամանակակից ալբոմ» անվանակարգում:
Իսկ Ադելը մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն փոփ կատարում» անվանակարգում՝ Hello երգի համար, շրջանցելով Բեյոնսեին Hold Up կոմպոզիցիայով:
Ադելի Hello երգը նաեւ «Գրեմմի» է ստացել «Տարվա երգ» անվանակարգում:
Հաղթողի անունը հայտարարեց, ինչպես նաեւ արձանիկը շնորհել է Սելին Դիոնը:
Այս անվանակարգում ներկայացված էին նաեւ հետեւյալ կոմպոզիցիաները. «Formation» (Բեյոնսե), «Love Yourself» (Ջասթին Բիբեր), «7 Years» (Lukas Graham) եւ «I Took a A Pill in Ibiza» (Մայք Պոզներ):
2016 թվականին վախճանված Դեւիդ Բոուին «Գրեմմի»-ի է արժանացել «Լավագույն ալտերնատիվ ալբոմ» անվանակարգում՝ Blackstar սկավառակի համար:
Chance the Rapper-ը «Գրեմմի» է ստացել որպես լավագույն նոր կատարող:
«Գրեմմի 2017» մրցանակաբաշխության հաղթողների հիմնական ցանկը.
«Տարվա ձայնագրություն» - Hello, Ադել
«Լավագույն երգ» - Hello, Ադել
«Լավագույն նոր արտիստ» - Chance the Rapper
«Տարվա ալբոմ» - 25, Ադել
«Լավագույն վոկալ փոփ կատարում» - Hello, Ադել
«Լավագույն վոկալ փոփ ալբոմ» - «25», Ադել
«Լավագույն ռոք ելույթ» - Blackstar, Դեւիդ Բոուի
«Լավագույն ռոք ալբոմ» - Tell Me I'm Pretty, Cage The Elephant
«Լավագույն R&B ելույթ» - Cranes In The Sky, Սոլանժ Նոուլզ
«Լավագույն ուրբան-ալբոմ» - Lemonade, Բեյոնսե
«Լավագույն ռեգգի ալբոմ» - Ziggy Marley, Զիգի Մարլի
«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» - Skin, Flume
«Լավագույն ռեփ կատարում» - Hotline Bling, Դրեյք
«Լավագույն երաժշտական հոլովակ» - Formation, Բեյոնսե
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել15:40, 13 նոյեմբերի
Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները15:20, 13 նոյեմբերի
«Ես պարտավոր չեմ փոխել իմ համոզմունքները». Առնոլդ Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու է դեռևս մնում հանրապետական14:39, 13 նոյեմբերի
TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել բրազիլացի բլոգերի մահվան կապակցությամբ14:14, 13 նոյեմբերի
«Նա դեռ երիտասարդ է և աներևակայելի էներգիայով լի». Բեն Սթիլլերը հիացել է Ռոբերտ Դե Նիրոյով իրենց առաջին հանդիպումից 26 տարի անց13:28, 13 նոյեմբերի
2.5 մլն դոլարանոց ժամացույց. Ինչպես մեկ եզակի համարը Patek Philippe-ը վերածեց աճուրդի ամենացանկալի գանձի12:37, 13 նոյեմբերի
Միլիարդատեր Թեդ Թըրները Ջեյն Ֆոնդային ժառանգություն չի թողել. Ո՞վ կստանա CNN-ի հիմնադրի 2.5 մլրդ դոլարի կարողությունը12:17, 13 նոյեմբերի
«Հարուստ, բայց միշտ դժգոհ». Միշել Օբամային քննադատել են նոր բողոքների համար11:28, 13 նոյեմբերի
Սիրային կապերը կործանեցին Nvidia-ի ղեկավարին. Բացահայտվել է աշխատանքից ազատված Ջենսեն Հուանգի երրորդ սիրուհին11:12, 13 նոյեմբերի
Մակրոնը փորձեց գրկախառնվել, բայց ինչ-որ բան այնպես չգնաց. Իսլանդիայի վարչապետն ակնհայտորեն չգնահատեց Ֆրանսիայի նախագահի պոռթկումը