ԱՄՆ-ում հայտնի հայ դիզայներ Մարիաննա Հարությունյանն, ընդամենը, 2 տարեկան էր, երբ նրանք ընտանիքով տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, ինչպես ինքն է ասում` ավելի լավ կյանք որոնելու նպատակով: Բայց երեւի Հարությունյանների ընտանիքը չէր էլ պատկերացնում, որ իրենց փոքրիկ աղջիկը շուտով հետաքրքրվելու է զարդեր պատրաստելով, իսկ ապագայում դառնալու է հայտնի դիզայներ եւ համագործակցելու է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են` Շերը, Լեդի Գագան, Մադոննա, Բեյոնսեն, Փինքը, Նիկի Մինաժը եւ այլք:
Օրեր առաջ կայացավ տարվա կարեւորագուն երաժշտական մրցանակաբաշխությունը` «Գրեմմի-2017»-ը, որի ընթացքում շատերը հիացան, հատկապես, Բեյոնսեի անկրկնելի ելույթով: Սակայն խոստովանեք` ելույթն այդքան կատարյալ չէր լինի առանց շքեղ զարդերի, իսկ դրանց հեղինակն ինչպես արդեն տեղեկացրել ենք` հայուհի Մարիաննա Հարությունյանն էր:
NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Ամերկայում հայտնի հայ դիզայների հետ, որի ընթացքում խոսել ենք նրա աստղային համագործակցություններից եւ անցած երկար ու հետաքրքիր ճանապարհից:
-Մարիաննա, այսօր համաշխարհային աստղերը հենց Ձեր պատրաստած զարդերն են նախընտրում կրել: Հետաքրքիր է` ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Ձեր հաջողության ճանապարհը:
-Դեռ 5 տարեկան էի, երբ սկսեցի պատրաստել զարդեր: Մայրիկս տան մեջ հագնում էր այն հողաթափերից, որոնց վերին հատվածը ուլունքներից է պատրաստված: Այսպիսով` հենց դրանք մաշվում էին եւ նա պատրաստվում էր դեն նետել, ես վերցնում էի այդ ուլունքներն ու վզնոցներ, թեւնոցներ ու մատանիներ էի պատրաստում դրանցից ու նվիրում ընկերներիս: Երբ դպրոցն ավարտեցի, ստեղծեցի իմ զարդերի ընկերությունը:
-Հիշո՞ւմ եք` ով էր առաջին աստղը, որի հետ համագործակցեցիք:
-Առաջին աստղը, որի հետ աշխատել եմ, Փինքն էր: Այնքան ուրախ էի, երբ ստացա այդ առաջարկը, չէի հավատում, որ դա ինձ հետ է կատարվում: Ես մի ամբողջական զարդ եմ պատրաստել նրա «U+
-Ձեր պատրատած զարդերը մեկը մյուսից շքեղ են: Դուք` ինքներդ, ո՞րն եք ամենից շատ նախընտրում:
-Ամենից շատ սիրում եմ այն դիմակը, որը պատրաստել եմ Մադոննայի «Living for love» տեսահոլովակի համար: Առհասարակ սիրում եմ իմ պատրաստած խոշոր զարդերը:
-Մարիաննա, օրեր առաջ հպարտացանք Ձեր եւ Բեյոնսեի շքեղ համագործակցությամբ: Եթե չեմ սխալվում, Լեդի Գագայի հետ եւս համագործակցություն էր սպասվում…
-Այո, ինչպես արդեն հայտնի է` Բեյոնսեի պարողների համար ստեղծել էի ոսկյա մատանիներ եւ գլխազարդեր: Իսկ Լեդի Գագայի հետ համագործակցել ենք այս տարվա Սուպեր գավաթի շոուի շրջանակներում: Նրա պարողները կրում էին իմ պատրաստած բյուրեղյա «կոտոշները»:
-Ինչպես հայտնի է` ճանաչված մարդիկ նաեւ բծախնդիր են…Հե՞շտ է գոհացնել համաշխարհային աստղերին:
-Սովորաբար, այո, ինձ մոտ դա ստացվում է: Բայց հաճախ է լինում, որ նրանք շատ են տատանվում ընտրություն կատարելիս, այնպես որ` ես մի քանի օրինակ եմ նախապես ներկայացնում նրանց, մինչեւ որ գալիս ենք վերջնական որոշման:
-Ովքե՞ր են Ձեր ամենահավատարիմ հայտնի հաճախորդները:
-Դիզայներ Բոբ Մեքիի հետ եմ հաճախ համագործակցում: Երբ նա Շերի հետ էր աշխատում, իմ պատրաստած զարդերն էր օգտագործում նրա բեմական հագուստների վրա:
-Մարիաննա, իսկ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատո՞ւմ եք:
-Այո, զարդեր պատրաստել եմ նաեւ երգչուհիներ Մարիա Քոզեթի եւ Լիլիթ Հովհաննիսյանի համար: Էլի մի քանիսը կան, բայց անուններ չեմ կարող նշել:)
-Զրուցել Ձեզ հետ եւ չխոսել զարդերի այս տարվա թրենդներից, ուղղակի, չենք կարող:) Այսպիսով` ի՞նչ ոճի զարդերն են 2017 թ-ին համարվելու թրենդային:
-Հիմա առավել թրենդային են ոսկյա զարդերն ու թեւնոցները: Կարող եք կրել նաեւ ճոխ մատանիներ ու չոկերներ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:01, 19 մարտի
Louis Vuitton-ը, համագործակցելով հայտնի ճարտարապետ Ֆրենկ Գերիի հետ, ներկայացրել է 935,000 դոլար արժողությամբ նոր ժամացույց14:21, 19 մարտի
Moth and Rabbit օծանելիքի բրենդը թողարկել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված բույր13:34, 19 մարտի
Պրիյանկա Չոպրան եւ Նիկ Ջոնասը հանգստյան օրերն անցկացրել են Դուբայում13:05, 19 մարտի
Վալերի Լեոնտեւը հեռանում է բեմից12:20, 19 մարտի
Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի11:50, 19 մարտի
Ֆիլիպ Կիրկորովը մեջքին երեխաների անուններով դաջվածք է արել11:25, 19 մարտի
Բրիտանացի դերասան Ահարոն Թեյլոր-Ջոնսոնին «պաշտոնապես առաջարկվել է Ջեյմս Բոնդի դերը խաղալու հնարավորություն»10:44, 19 մարտի
Նա նորից դա արեց. Բիանկա Սենսորին շարունակում է ցնցել իր ներքնազգեստի բացակայությամբ10:15, 19 մարտի
Նատալյա Եփրիկյանը՝ Comedy Woman շոուն փակելու եւ Հայաստան տեղափոխվելու մասին09:00, 19 մարտի
ՄԱՐՏԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:07, 18 մարտի
«Սելֆիի մշակույթը» մարդկանց ստիպում է դիմել պլաստիկ վիրահատությունների, որպեսզի նմանվեն ֆիլտրացված լուսանկարներին22:10, 18 մարտի
Մոնիկա Բելուչիի դուստրը Dior-ի նոր դեսպանն է դարձել