«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչո՞ւ Սոֆային այլեւս չենք տեսնի «ԴոՄիՆո»-ում. մեկնաբանում է դերասանուհի Գայանե Ավետիսյանը

14:15, 22 փետրվարի

Շուտով կմեկնարկի «ԴոՄիՆո» սիթքոմի նոր` 4-ր եթերաշրջանը, որտեղ սիրված կերպարների կողքին, սակայն, այլեւս չենք տեսնի Սոֆային, որին մարմնավորում է դերասանուհի Գայանե Ավետիսյանը:

NEWS.am STYLE-ը զրուցել է Գայանեի հետ` սիթքոմի նոր եթերաշրջանում չլինելու պատճառների եւ ստեղծագործական նորությունների մասին.

«Համատեղ քննարկումների արդյունքում ես եւ ստեղծագործական անձնակազմը հասկացանք, որ սցենարային զարգացումներից ելնելով` Սոֆայի կերպարն այլեւս տեղին չի լինի ֆիլմում: Որպես դերասանուհի` ես շատ լավ հասկանում եմ, որ եթե կերպարն այլեւս անելիք չունի տվյալ նախագծում, ուրեմն պետք է թողնես այդ գործը: Տվյալ դեպքում պետք է ավելի շատ մտածես այն մասին, որ նախագիծը շարունակի մնալ հետաքրքիր եւ սիրված»,-նշեց դերասանուհին` հավելելով, որ բացարձակ ոչ մի կոնֆլիկտ չի եղել նախագծի կամ հեռուստատեսության հետ.

«Իսկապես, առաջնահերթ մտածել ենք նախագծի հետագա հաջողության մասին: Իհարկե, երբ արդեն սովորում ես ֆիլմին եւ անձնակազմին, դժվար ես թոնում այդ գործը, բայց քանի որ ես դերասանուհի եմ, հասկանում եմ այդ ամենը: Իմ սիրելի նախագծին մաղթում եմ նոր ու գունեղ եթերաշրջան»:

Ի դեպ, Գայանեի երկրպագուներին շտապենք ուրախացնել: Դերասանուհին այս ընթացքում նոր ու հետաաքրքիր առաջարկներ է ստացել.

«Դեռեւս չեմ կարող բացել փակագծերը, բայց ինձ մոտ ապագայում կտեսնեք նոր նախագծում` նոր ու տարբերվող կերպարով»,-նշեց դերասանուհին, որը վերջին շրջանում վայելում է իր հանգիստը` այն համատեղելով աշխատանքի հետ: Գայանեն շարունակում է ստեղծագործել հայկական երգարվեստի ներկայացուցիչների համար: Շուտով երաժշտասերները կկարողանան լսել Նարեկ Բավեյանի «Սիրուց առավել» երգը, որի խոսքերի հեղինակը հենց Գայանեն է: Դերասանուհին նաեւ նոր երգ է հեղինակել Սոնա Շահգելդյանի համար.

«Հանգստիս ընթացքն, առհասարակ, օգտագործում եմ այլ աշխատանքի վրա: Գարնանը արդեն լույս կտեսնի իմ գիրքը` «Վերեւում»-ը, որը  բանաստեղծությունների ժողովածու է»,-NEWS.am STYLE-ին տեղեկացրեց Գայանեն:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել