Գեղեցիկ, շքեղ, սեքսուալ եւ գրավիչ հայուհիներ շատ կան, սակայն նրանցից ոչ բոլորին է հաջողվում գերել աշխարհն իրենց արտաքին տվյալներով եւ տաղանդով:
Հայկական ծագում ունեցող ուկրաինացի պարուհի եւ երգչուհի Վարդանուշ Մարտիրոսյանին դա, միանշանակ հաջողվել է: Եթե չհասկացաք, թե ում մասին է խոսքը, պարզապես, նշենք` հայ գեղեցկուհու բեմական անունը Վարդա է եւ այսօր` մարտի 3-ին, աշխարհի ամենաշքեղ հայուհիներից մեկը նշում է ծննդյան 32-ամյակը:

Պար, երգ, դերասանություն, դիզայն եւ ոճի հրաշալի զգացողություն` Վարդան այն կանանցից է, որն ապացուցել է, որ գեղեցիկ աղջիկները եւս կարող են լինել բազմատաղանդ. սակայն պարուհի-երգչուհու տաղանդների մասին խոսենք հերթով…
7 տարեկան հասակում մոր ջանքերով Վարդան հաճախել է «Արենա» կրկեսի ստուդիա, որտեղ էլ ձեւավորվել է պարուհու ճկուն մարմինը, իսկ հետո աղջիկը սկսել է երգել «Արծաթե զանգակ»(Серебрянный колокольчик) ստուդիայում, որին հաջորդել է Арлекин թատերական կենտրոնը:

Ի դեպ, հայ գեղեցկուհին ունի երկու բարձրագույն դիպլոմ` էստրադային եւ զանգվածային տոների ռեժիսոր եւ ֆիզիկական կուլտուրայի մենեջեր:
Երգչուհի-պարուհին մի շարք մրցույթների է մասնակցել: Նրան հաջողությունն, իսկապես, ժպտաց, երբ 2003-2004 թ-երին նա դարձավ Ուկրաինայի մերկապարի առաջին չեմպիոնուհին:
Այս մրցույթին հաջորդեցին մյուսները` Золотой Пилон, «Մոսկվայի լավագույն պարուհին», Miss Pole Dance
Վարդան երբեք չի մոռանում իր հայկական արմատների մասին: Բացի ռուս հայտնի երգիչերից (Սերգեյ Զվերեւ, Վիտալի Կոզլովսկիյ)` երգչուհին համագործակցում է նաեւ հայ երգիչների հետ: Վարդան զուգերգով հանդես է եկել «Ֆուլ Հաուս»-ի սիրված աստղ Միհրան Ծառուկյանի հետ, իսկ անցած տարի նա նկարահանվեց ուկրաինական X Factor-ի հաղթող, սիրված երգիչ Սեւակ Խանաղյանի Когда Мы С Тобой տեսահոլովակում:
Ավելի ուշ Վարդան եւ Սեւակը ժամանեցին Հայաստան եւ միասին այցելեցին Ծիծեռնակաբերդ` այցի մանրամասների բացառիկ անդրադարձը վստահելով NEWS.am STYLE-ին:


Ի դեպ, դա Վարդայի առաջին համագործակցությունը չէր մեր կայքի հետ… Գեղեցկուհին լուսանկարվել է նաեւ NEWS.am STYLE-ի բացառիկ ֆոտոշարքում, որից մի քանի կադրեր առաջարկում ենք վերհիշել այս պահին:








Շնորհավոր ծնունդդ, մեր սիրելի ու միշտ սպասված Վարդա:)
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները12:40, 9 հոկտեմբերի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի մաֆիայի լեգենդար ղեկավար Սեմի Գրավանոյի՝ Ջոն Գոտիի դավաճանի մասին