1. Նոր սեր
Սա շատ ուրախ սեր է: Դու նույնիսկ չես պատկերացնում, որ սիրում ես: Քեզ նա ավելի շատ «դուր է գալիս», իսկ եթե անկեղծ՝ դու չես ուզում խոստովանել, որ դա սեր է: Դա խորը սեր չէ, բայց ունի իր ուրախությունները: Ափսոս, որ նա կարող է շուտ անհետանալ, բայց դու հույս ես փայփայում, որ այն մի քիչ երկար լինի: Սա ամենազվարճալի սերն է:
2. Առօրյա սեր
Դուք հանդիպում եք որոշ ժամանակ եւ սիրում եք իրար: Դա արդեն փաստ է: Քեզ հարմար է այդ մարդու հետ: Առօրյան սարսափելի է հնչում, բայց դա իրականում այդպես է: Դա նշանակում է «պարզություն»: Չկա ոչ մի հարց: Ոչ մեկը չի թաքցնում իր զգացմունքները: Դուք իրար հետ եք, եւ ձեզ հաճելի է:
3. Գարշելի սեր
Ձեզ համար բնակարան վարձեք, այլասերվածնե՛ր:
4. Սիրահարվածություն
Քեզ դուր է գալիս այդ մարդու կերպարը: Դու նրան ցանկանում ես, բայց իրական կապեր ձեր միջեւ չկան: Այս սերը, սովորաբար, երկարատեւ չէ: Քեզ շատ բան է գրավում այդ մարդու մեջ, բայց իրականում ոչ մի հիմք չկա նորմալ հարաբերությունների համար: Քեզ դուր է գալիս միտքը, որ ուզում ես նրա հետ լինել, բայց հենց միասին եք մնում, դու հասկանում ես, որ դուք միմյանց համար չեք: Այդ սերը հեշտությամբ է սիրտ կոտրում:
5. Ընկերական սեր
Դու ուզում ես սիրել քո ընկերոջը, բայց չի ստացվում: Դուք կարող էիք իդեալական զույգ լինել, բայց ձեր մեջ միայն պլատոնական հարաբերություններ են:
6. Ոչ իսկական սեր
Դու հուսահատ ցանկանում ես, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվի: Բայց չի ստացվում: Դու բառացի ստիպում ես քեզ հավատալ, որ նա քո միակն է, որ ձեզ վիճակված է միասին լինել: Հատկապես, եթե դուք հանդիպում էիք բարձր դասարաններում, վաղուց եք միասին, ու ձեր ծնողները վաղուց են հարսանիք ծրագրում: Բայց դուք հասունացել եք ու հասկացել, որ ձեր ճանապարհները տարբեր են:
7. Միակ սեր
Ամեն ինչ պարզ է: Դու կարող ես ոչ միանգամից հասկանալ, դուք կարող եք բաժանվել, նորից միանալ, նորից բաժանվել, բայց, ի վերջո, հասկանում ես, որ երկրի վրա նրա նման ուրիշը չկա, որ դու պատրաստ ես նրա համար ամեն ինչ տալ: Նա այնքան իդեալական է, որ անգամ չէիր կարող մտածել, որ կգտնվի մեկը, ով քեզ մոտ այդպիսի զգացմունքներ կառաջացնի:
8. Սեր, որը հաղթում է ձեզ
Հնարավոր է՝ դա «միակ սիրո» հաջորդ փուլն է, երբ մարդիկ միասին են՝ չնայած ամեն ինչի: Երբ նրանք միասին են ապրում ամենամեծ ուրախություններն ու անհաջողությունները եւ նախկինի պես սատարում են միմյանց ու չեն պատկերացնում կյանքն առանց իրար:
9. Ողբերգական սեր
Այն ավարտվել է, բայց այն չպետք է լիներ: Անպատասխան սեր: Այս սերը մեծ հետք է թողնում հոգում, եւ դրա արձագանքները զգում ես ամբողջ կյանքի ընթացքում: Բայց դու գիտես, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե դուք հանդիպեիք նորից: Դու միշտ կհիշես այդ մարդուն:
10. Ծնողական սեր
Երբ ծնողները սիրում են միմյանց եւ քեզ, որքան էլ որ քեզ պահես: Ծնողները կարող են վիճաբանել, հետո՝ գրկախառնվել: Նրանք դա սովորել են անել իրենց 20, 30, 40 տարվա համատեղ կյանքի ընթացքում: Սա սիրո առաջին օրինակն է, որը դու տեսնում ես եւ դրա հիման վրա ձեւավորում ես քո իդեալը:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:42, 22 սեպտեմբերի
Բրեդ Փիթը վերադառնում է զոմբիների աշխարհ. Paramount-ը պաշտոնապես մշակում է «Z համաշխարհային պատերազմ»-ի շարունակությունը16:19, 22 սեպտեմբերի
Բրիջիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով15:33, 22 սեպտեմբերի
Fox News-ի նախկին պրոդյուսերը ինքնասպան է եղել 36 տարեկանում՝ նախկին հաղորդավար Էդ Հենրիին բռնաբարության մեջ մեղադրելուց վեց տարի անց15:15, 22 սեպտեմբերի
Կրծքի կաթը որպես բարձր նորաձևություն. Հղի Little Mix-ի աստղը ցնցել է Լոնդոնը14:39, 22 սեպտեմբերի
Թոմ Քրուզը ծափեր է կորզել՝ վեց րոպեանոց ելույթ ունենալով այն մասին, թե ինչու արհեստական բանականությունը չի փոխարինի կինոյին14:17, 22 սեպտեմբերի
«Դա կատակ չէր, դա կյանքի և մահվան հարց էր». Սիլվեստր Ստալոնեն պատմել է Առնոլդ Շվարցենեգերի հետ իր 20-ամյա պատերազմի մասին13:28, 22 սեպտեմբերի
Հոլիվուդյան դերասանուհին օգնել է իր խաբեբա ընկերոջը փախչել Մեքսիկա12:31, 22 սեպտեմբերի
«Սա զզվելի է». Օռլանդո Բլումի քույրերի հետ բացահայտ սեքսի տեսարանը պայթեցրել է Reddit-ը12:10, 22 սեպտեմբերի
Դոնատելլա Վերսաչեն սկսում է զրոյից. լեգենդար դիզայները գործարկում է նորաձևության և գեղեցկության իր սեփական ապրանքանիշը11:44, 22 սեպտեմբերի
Գրեյս Քելլիի զգեստը 64 տարի անց. արքայադուստր Ալեքսանդրան ստեղծել է շքեղ նորաձևության դեժավյու11:20, 22 սեպտեմբերի
Քայլի Ջենները փորփրել է Քիմ Քարդաշյանի զգեստապահարանը և վերստեղծել իր պաշտամունքային կերպարը10:47, 22 սեպտեմբերի
Սկանդալ Կոնգրեսում. Կին կոնգրեսականը մեղադրվում է երեք աշխատակիցների, այդ թվում՝ երկու կանանց հետ սիրավեպերի մեջ