Երգիչ եւ հաղորդավար Վարդան Սարգսյանը շարունակում է լինել տնից հեռու եւ նկարահանել հետաքրքիր դրվագներ իր հաղորդման շրջանակներում: Վարդանն այս շրջանում կրկին Հնդկաստանում է… Վերջերս հաղորդավարը Facebook-ի իր հետեւորդներին տեղեկացրել էր, որ ցանկացել է հարցազրույց ներկայացնել բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիային մարմնավորող դերասանուհի Ռաշամի Դեսաիի հետ, սակայն նշել էր, որ վերջինիս հետ 30 րոպե նյութ նկարահանելու համար պետք է վճարել 48 000 դոլար: Այնուամենայնիվ, Վարդանը փորձելու է այդ հարցազրույցը կազմակերպել առանց որեւէ գումար վճարելու: Արդյոք հմուտ հաղորդավարը գտե՞լ է բոլիվուդյան հեռուստասերիալների աստղերի հետ հարցազրույցներ կազմակերպելու ելքը:
NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ հետաքրքիր զրույց է ունեցել Վարդան Սարգսյանի հետ.

«Նրանց հետ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելը ոչ թե դժվար է, այլ շատ դժվար, բայց մեծ ցանկության դեպքում, ստացվում է: Ես լավ կապեր ունեմ եւ կարողանում եմ կազմակերպել այն, ինչ ցանկանում եմ: Այս պահի դրությամբ Ռաշամիի հետ հարցազրույցի պայմանավորվածությունը ստացվել է, հիմա օրն ու վայրն է կազմակերպվում: Ես փորձում եմ հայտնվել նրանց նկարահանման հրապարակներում: Կարծում եմ` այդպես կստացվի երկուսը` մեկում` եւ հարցազրույց կվերցնեմ, եւ կհետեւեմ նկարահանման ընթացքին»,-ասում է հաղորդավարը, որը չի ցանկանում սահմանափակվել միայն Ռաշամիի հետ հարցազրույցով.
«Եթե անկեղծ` գրեթե բոլորին էլ ցանկանում եմ ներկայացնել: Արդեն նախնական պայմանավորվածություն կա, բայց անուններ չեմ տա, քանի որ հնդիկների դեպքում ամեն բան նկարահանումից 10 րոպե առաջ կարող է փոխվել: Օրինակ` անցած անգամ պայմանավորված էի լեգենդար Միթհուն Չակրաբորտիի հետ, որն առավել հայտնի է Ջիմմիի իր կերպարով, բայց երբ հասա տեղ, պարզվեց, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց եւ նկարահանումը չստացվեց. այնպես որ` անուններ չեմ ցանկանում տալ, միայն կասեմ, որ հաղորդման Facebook-ի էջում հաճախ կունենամ ուղիղ միացումներ եւ հնարավորության դեպքում ցույց կտամ, թե ում հետ ենք անցկացնում նկարահանումներ»:

Ի դեպ, հաղորդավարը նշեց, որ հնդկական հեռուստասերիալների աստղերն իրենց հայրենիքում նույնքան մեծ պահանջարկ չունեն, որքան Հայաստանում.
«Այ, եթե ես որոշեի նկարահանել լեգենդար դերասանների, դրա մասին անգամ խոսք չէր կարող լինել: Դա անհնար է»:
Հնդկաստանի նկարահանումներից հետո Վարդանը պատրաստվում է մեկնել Իսրայել, այնուհետեւ` Աֆրիկա:
«Դա, իմ ամենասպասված շրջագայությունն է: Շատերը նամակներով խնդրում են նկարահանել նաեւ Հարավային Կորեան: Հուսով եմ` այնտեղ եւս կհասնեմ»,-նշեց հաղորդավարը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան