Մարտի 28-ին լույս կտեսնի ամերիկյան Vogue ամսագիրը, որի շապիկին եւ էջերում 24-ամյա Սելենա Գոմեսն է: Նա պատմել է դեպրեսիայի եւ վերականգնողական կենտրոնում գայլախտից բուժման մասին:
«Ես շատ խոցելի էի իմ երկրպագուների առջեւ: Երբեմն ասում էի բաներ, որ չպետք էր ասել: Բայց պետք է ազնիվ լինել նրանց հետ: Կարծում եմ՝ ինչ-որ չափով դա է պատճառը, որ ես իմ տեղում եմ: Շրջագայության ժամանակ ինձ միայնակ ու ճնշված էի զգում: Ինքնագնահատականս ցածր էր: Խուճապային վիճակները տեղի էին ունենում բեմից դուրս գալուց առաջ եւ ելույթի վերջում: Զգում էի, որ բավականաչափ լավը չեմ եւ ոչինչ չեմ տալիս իմ երկրպագուներին, ովքեր կարող էին դա նկատել»,- խոստովանել է երգչուհին, որն անցած տարի բաժանորդների թվով ամենահայտնի անձն էր Instagram-ում:
Երգչուհին հիվանդանոց է պառկել համաշխարհային շրջագայության շրջանակում համերգները չեղյալ հայտարարելուց հետո:
Հայտնի երգրուհուն լուսանկարել են Մերտ Ալասն ու Մարկուս Պիգոտը:
«Չեք կարող պատկերացնել, ինչ լավ էր գտնվել եւս վեց աղջիկների հետ, ովքեր նույնպես պայքարում էին կյանքի համար: Ինձ հաջողվեց անել իմ կյանքի ամենաբարդ եւ ամենահրաշալի բաներից մեկը: Հենց որ ես հայտնի դարձա Instagram-ում, կարծես վերածվեցի թմրամոլի: Սոցիալական մեդիան խժռում էր ինձ. քնում եւ արթնանում էի նրա հետ: Հիմա իմ հեռախոսահամարը գիտի միայն 17 մարդ, որոնցից միայն երկուսն են հայտնի անձինք»,- պատմել է երգչուհին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը