«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի՝ Ուկրաինա մուտք գործելու արգելքի մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որեւէ պաշտոնական գրություն չի ստացել,-NEWS.am STYLE-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից.
«Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ մասնակցում է «Եվրատեսիլին»: Այժմ էլ ընթանում են այս տարվա մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Ինչ վերաբերում է վերոնշյալ հարցին, ապա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն չի ստացել»:
Հիշեցնենք, որ այսօր ռուսական մամուլում լուրեր են տարածվել, թե Հայաստանի ներկայացուցչին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին, որն այս տարի անցկացվում է Կիեւում։ Արծվիկ Հարությունյանին կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելության պատճառով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները պետք է ստուգեն՝ արդյոք երգչուհին եղել է Ղրիմում, թե ոչ։
Ավելի ուշ Life-ի հետ զրույցում Արծվիկ Հարությունյանի քույրը՝ Շողերը, հերքել է լուրերը, թե Արծվիկը եղել է Ղրիմում. «Արծվիկը չի այցելել Ղրիմ։ Ես նրա հարազատ քույրն եմ եւ 100 տոկոսով վստահ կարող եմ ասել, որ նա չի մեկնել Ղրիմ»։
Հավելենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին