ԽՈՅԵՐ
Հաջողությունը մշտական երեւույթ չէ, սակայն այսօր այն Ձեզ կուղեկցի, հատկապես, եթե բացառեք առճակատման հնարավորությունները: Չփորձեք հակաճառել մեծահասակներին, վեճի մի բռնեք սկեսուրի հետ եւ մի կոպտեք հարեւան տատիկներին, եւ Ձեր օրը ստացված եւ ռոմանտիկ կլինի:
ՑԼԵՐ
Այսօր ամենից բարենպաստ օրն է՝ սրտեր գերելու: Կարեւոր չէ, թե ով է ՆԱ: Եթե նրա կարիքն ունեք, ապա այսօր պետք է վճռական եւ ռոմանտիկ քայլ անեք: Արդյունքը կգերազանցի Ձեր բոլոր սպասելիքները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Բոլոր երազանքները, վաղ թե ուշ, իրականանում են: Այսօր հենց այդ օրն է: Եթե Դուք միշտ ցանկացել եք, որ Ձեր կյանքում ինչ-որ բան փոխվի դեպի լավը, ապա այսօր համարձակորեն կարող եք նման բան ակնկալել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Մի փոքր ժամանակ եւ գումար ծախսեք սիրելիի համար այնպիսի մի խաղալիք գնելու, որն իր ձեւով նման կլինի Ձեր սիրելիին: Դա նրան անչափ կուրախացնի: Ի դեպ, եթե սիրելի չունեք դեռ, ապա կարող է եւ հակառակը լինել. գնելով խաղալիք՝ կգտնեք դրան նման ինչ-որ մեկին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են Ձեզ զբաղվել սպորտով՝ դրանում ներգրավելով նաեւ սիրելիին: Առավոտյանը վազքը միասին կարող է դառնալ բարի ավանդույթ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Ձեր սիրելի կցանկանա զարմացնել Ձեզ ինչ-որ անկրկնելի եւ հիշարժան բանով: Սակայն, անգամ եթե Դուք դա չհամարեք զարմանալի, փորձեք ձեւացնել, թե Ձեզ դուր է եկել: Դա կդրդի սիրելիին էլ ավելի մեծ արարքների:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք արեցիք ամեն հնարավոր բան: Դուք հստակ գիտեք, որ այդ խնդրի լուծման այլ տարբերակ չկար: Ձեր սիրելին նույնպես դա շատ լավ հասկանում է: Ձեզ անհրաժեշտ է կողմնակի մեկը, որը կուղղորդի Ձեզ, միգուցե՝ ոչ այնքան ճիշտ ճանապարհով: Այսօր դա հնարավոր է: Պատրաստ եղեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր վստահ կլինեք, որ արժանի եք ավելի լավ անձնավորության, քան նրան, որն այս պահին Ձեր կողքին է, քանի որ նրա թերությունները կվհատեցնեն Ձեզ ամեն վայրկյան: Սակայն մտածեք՝ արդյոք Դուք իդեալակա՞ն եք…
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր հավանական է, որ կհանդիպեք մարդու, որին փնտրում էիք վաղուց: Միգուցե, նա կժպտա Ձեզ փողոցում կամ մետրոյում, իսկ միգուցե սխալված կլինի հեռախոսահամարով: Ամեն դեպքում, չարժե բաց թողել երջանկություն գտնելու հնարավորությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելիին հեշտ կլինի Ձեզ նեղացնելը, ինչես երբեւէ: Ընդ որում՝ նա դա կանի ինչպես միտումնավոր, այնպես էլ՝ միամիտ կերպով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Անմտածված քայլերը կլինեն Ձեր այսօրվա ուղեկիցը: Որքան շատ մտածեք, թե ինչ խոսել եւ ինչպես վարվել, այնքան վատ կստացվի դա Ձեզ մոտ: Այնպես որ, այդքան մի մտածեք: Առաջին որոշումը լավագույնն է:
ՁԿՆԵՐ
Աստղերը հուշում են Ձկներին բնակարանի մեկ այլ հատված տեղափոխել այն մահճակալը, որը կիսում եք սիրելիի հետ: Միգուցե դա միանգամից մի քանի խնդիր լուծի:
Աղբյուրը՝ Horo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը