Տասը տարի առաջ դեռեւս անհայտ Քիմ Քարդաշյանը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Եւ այն բանից հետո, երբ Vivid Entertainment ընկերությունը հրապարակեց Քիմի սեքս տեսաերիզը` այն ժամանակ վերջինի զուգընկեր Ray J-ի հետ:

PageSix պորտալը որոշել է հիշել, թե ինչպես է դա եղել եւ խոսել In Touch Weekly-ի նախկին խմբագիր Քեւին Դիքսոնի հետ, ով պատմել է իրադարձությունների իր տարբերակը:

Այսպիսով, այն ժամանակ Քիմը ոչ ոքի հայտնի չէր, եւ «վազում էր» իր ընկերուհի Փերիս Հիլթոնի հետեւից, ով ընդամենը մեկ անգամ է Քիմին նկարահանել իր`The Simple Life ռեալիթի շոուի դրվագներից մեկում:

Քիմն ու իր զուգընկեր Ray J-ը սեքս տեսաերիզը ձայնագրել են 2003-ին, երբ Մեքսիկա են մեկնել նշելու Քիմի 23-րդ տարեդարձը, եւ դրա գոյության մասին մինչ 2007 թվականը ոչ ոք չգիտեր:
«Քիմն ուղղակի հիվանդ էր հայտնի դառնալու գաղափարով: Նա միշտ գրում էր մեր պարբերականում տարբեր պատմություններ, բայց մեզ դա չէր հետաքրքրում: Նա նույնիսկ փորձում էր դուրս գալ երգիչ Նիք Լաշեի հետքին` նրա հետ սիրավեպ սկսելու ու հայտնի դառնալու համար, այդ ժամանակ Նիքը նոր էր բաժանվել Ջեսիքա Սիմփսոնից: Բայց մեր հրատարակիչները ոչինչ չէին ցանկանում լսել նրա մասին, նա նրանց չէր հետաքրքրում:
Մենք ցանկանում էինք նրան ծանոթացնել Նիքի հետ, որպեսզի Քիմը քնի նրա հետ ու հայտնի մարդու ընկերուհի դառնա: Նրանք միասին ընթրեցին, եւ մենք ուղարկեցին մեր պապարացիներին, ովքեր տեղեկություն տվեցին նաեւ այլ պապարացիների, սակայն այս դեպքում էլ ոչինչ չստացվեց», - նշել է Քեւինը:

Նրա խոսքերը հերքում են Քիմի իրավաբաններն ու երգչի ներկայացուցիչները:
«Երբ Քիմի սեքս տեսաերիզի մասին լուրեր պտտվեցին, ես զանգահարեցի Ավստրալիա, որտեղ նա Փերիսի հետ էր: Ինձ հետո խոսեց Փերիսը, քանի որ Քիմը չէր կարողանում խոսել, նա անզուսպ հեկեկում էր եւ գոռում, թե ինքը չէ տեսաերիզում», - հավելել է Դիքսոնը:

Հիշեցնենք, որ, ի վերջո, Քիմը պայմանավորվեց Vivid Entertainment-ի հետ, եւ տեսաերիզը հրպարակվեց 2007-ին: Դրանից հետո այն դիտվել է 150 միլիոն անգամ, ընկերությունը 50 միլիոն դոլար վաստակեց, իսկ Քիմը ստացավ իր համաշխարհային հռչակը:
«Երբ 5 միլիոն դոլարով վաճառում էր տեսաերիզը, նա գիտեր, որ մենք այն կհրապարակենք», - նշել է Vivid Entertainment-ի հիմնադիր Սթիվեն Հիրշը:
«Քիմն արագ ուշքի եկավ, երբ գործին խառնվեցին փողերը: Vivid Entertainment-ը թողարկեց Kim Kardashian Superstar տեսաերիզը, իսկ Քիմը սկսեց նորից կապվել մեզ հետ»,- հայտարարել է Դիքսոնը:
Աղբյուրը՝Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
