Տղամարդը ցանկանում է հերոս զգալ իրեն
Տղամարդիկ ցանկանում են լինել կնոջ հերոսը, սուպերմենը։ Նրանք ցանկանում են ձեռքերի վրա տանել կանանց եւ ցույց տալ ամբողջ աշխարհը։ Տղամարդն ակնկալում է, որ կինը վստահում ու հավատում է իրեն եւ իր ուժերին։ Եթե կանայք տղամարդկանց տալիս են իրենց հաղթողի դերում լինելու զգացումը, ուրեմն՝ նրանք էլ կանանց կօգնեն զգալ իրենց ամենահմայիչ եւ գրավիչ կինն աշխարհում։

Ինքնահաստատում
Ցանկացած տղամարդ իր հոգու խորքում դեռահաս տղա է, եւ նա ավելի կայանում եւ հասունանում է միայն կնոջ աջակցության արդյունքում։ Ուստի, կանայք պետք է ընդունեն տղամարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կա՝ չմոռանալով, իհարկե, աջակցության մասին։

Սիրո դրսեւորում
Շատ կանայք բացահայտ ցույց չեն տալիս իրենց զգացմունքները, քանի որ վախենում են, որ տղամարդիկ կհիասթափվեն նրանցից։ Սակայն տղամարդիկ հարաբերություններում ցանկանում են տեսնել կնոջ զգացումները, սերը։ Տղամարդիկ ձեզ հետ շփվում են, որպեսզի ճանաչեն ձեզ այնպին, ինչպիսին իրականում դուք կաք:

Շլացուցիչ սեքս
Շլացուցիչ սեքսը պատահում է այն ժամանակ, երդ դուք հարաբերությունների ժամանակ մոռանում եք ձեր գոյության մասին, տրվում եք զգացմունքներին եւ թվում է, որ դուք միայնակ եք այս ամբողջ աշխարհում։ Շլացուցիչ սեքսը պարզապես լավ սեքս չէ, այլ մի երեույթ, որը ստիպում է քեզ աշխատանքի գնալիս երազել դրա մասին, երբ տղամարդը ցանկանում է ամբողջ օրը անկողնում անցկացնել իր սիրելի կնոջ հետ։

Հաղորդակցություն
Առանց դրա ո՛չ հարաբերությունները, ո՛չ էլ սեքսը չի կարող ընթացք ստանալ։ Տղամարդիկ ակնարկներ չեն սիրում։ Նրանք ցանկանում են, որ ամեն ինչ պարզ եւ հասկանելի լինի։ Եթե կինը ցանկանում է, որ տղամարդը լվանա ափսեները, ուրեմն պետք է ուղիղ ասել դրա մասին, բացատրել դրա պատճառը։ Տղամարդիկ իրենց քայլերը կատարում են՝ ըստ իրենց տրամաբանության, իսկ կանայք՝ իրենց զգացմունքների։ Եթե կինը հասկանում է տղամարդու տրամաբանությունը, ուրեմն վերջինս պատրաստ է ընդունել եւ ընկալել կնոջ զգացմունքները։
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում