#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ, որը տեղի կունենա ապրիլի 21-ին, մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Երկու օր առաջ ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային մասնակցելուց հետո Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում գրել է.
«Ես այնքան հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել, որպեսզի շատերն իմանան հայ ժողովրդի պատմությունը»։

Իսկ այսօր «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել սուպերմոդել Թայրա Բենքսը. «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են։ Ես Թայրա Բենքսն եմ եւ երդվում եմ՝ պահել խոստումը՝ երբեք չմոռանալու»,-իր Twitter-ի էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթր Սթալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին: «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաեւ դերասան Ռայան Գոսլինգը: Ճիշտ է, նա այդ համատեքստում դատապարտել է Կոնգոյում տեղի ունեցող իրադարձությունները, այնուամենայնիվ, չի մոռացել օգտագործել նաեւ #KeepThePromise (պահել խոստումը) հեշթեգը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 1 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 30 սեպտեմբերի
Ուրվական-միլիարդատերեր. Նրանք տիրապետում են միլիոնավոր մարդկանց սեռական ֆանտազիաներին, բայց ոչ ոք չգիտի նրանց դեմքերը22:29, 30 սեպտեմբերի
«Մերկ եղունգներ» վառ մանիկյուրի փոխարեն. գեղեցկության նոր միտումը BBC-ին սկանդալի մեջ է գցել21:28, 30 սեպտեմբերի
Ինչու ֆրանսիացի կանայք երբեք վարդագույն կարմրաներկ չեն օգտագործում20:30, 30 սեպտեմբերի
Մարկ Ցուկերբերգը փորձում է նոր կերպար. Ինչպես միլիարդատերը հագուստը դարձրեց Meta-ի ռազմավարության19:31, 30 սեպտեմբերի
Prada-ն միլիարդատերերին գրավում է բացառիկ ճանապարհորդական առաջարկներով և 100,000 դոլար արժողությամբ կիսաշրջազգեստներով17:00, 30 սեպտեմբերի
Հենրիկ Մալյան․ ծննդյան օրվա հեքիաթը. «Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց»16:20, 30 սեպտեմբերի
Ինչպես պահպանել տան համը աշխարհի մյուս կողմում. Ֆրանսիայում կհրատարակվի Զարզավաջյան եղբայրների գիրքը՝ հայկական սփյուռքի խոհանոցի մասին15:38, 30 սեպտեմբերի
Շամպայն, մերսումներ և մերկ լուսանկարներ. Փի Դիդին ճաղերի հետևում ապրում է VIP կյանքով15:13, 30 սեպտեմբերի

14:34, 30 սեպտեմբերի
Ռիհաննան Փարիզում կայացած Dior-ի ցուցադրությանը «գողացավ» բոլորի ուշադրությունը. նրա ոտքին փայլող ադամանդե ապարանջը գնահատվել է 1 միլիոն դոլար14:17, 30 սեպտեմբերի
