ԽՈՅԵՐ
Այսօր ինչ-ինչ պատճառներով ձեր գումարն ամբողջությամբ կվատնեք ընտանիքի վրա։ Հատկապես ձեր երեխաների բախտն այս հարցում կբերի, եթե, իհարկե, ունեք։ Այսօր նրանց կգոհացնեք բազում նվերներով։
ՑԼԵՐ
Այսօր այդքան էլ դժվար օր չէ ձեզ սպասվում։ Դուք ավելի շատ կզվարճանաք, քան կչարչարվեք։ Մի խոսքով՝ այսօր հանգիստը կգերիշխի։ Հավանաբար, ամբողջ աշխատաքն իր վրա կվերնի ձեր սիրելին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ուրախացրեք սիրելիին համեղ կերակուրով։ Թող դա լինի որեւէ թեթեւ բան, որը պատրաստած կլինեք սեփական ձեռքերով։ Անգամ եթե ինչ-որ բան այնպես չստացվի, վհատվել պետք չէ։ Կարեւորը՝ հոգի դնեք դրանում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ զրուցելիս ռիսկ կա, որ դուք կմոլորվեք։ Իհարկե, փոխաբերական իմաստով։ Այնպես որ, պետք է ուշադիր լինեք, խոսելիս շունչ քաշեք եւ կշռադատեք ամեն մի բառը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօրը իսկական փորձություն կդառնա սիրելիի հետ ձեր հարաբերությունների համար։ Հենց օրվա արդյունքներով դուք եւ ձեր սիրելին կգնահատեք՝ արժե շարունակել հարաբերությունները, թե, միգուցե, պետք է ամեն մեկը գնա իր ճանապարհով։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելին իր համար ինչ-որ կարեւոր իր ձեռք կբերի, որով ամբողջովին կտարվի։ Սա նշանակում է, որ նա ձեզանով զբաղվելու ժամանակ չի ունենա։

ԿՇԵՌՔՆԵՐ
Մանրակրկիտ կշռադատեք ձեր ամեն մի բառը, որն այսօր կասեք ձեր սիրելիին։ Ցանկացած անզգույշ արտահայտություն կարող է նրան վիրավորել, ստիպել պարփակվել ինքն իր մեջ։ Այնպես որ, ավելի լավ է՝ այսօր եղեք լռակյաց եւ ժպտադեմ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարծես թե, ձեր խնդիրներն ավելի լուրջ են, քան դուք կարծում եք։ Համբույրով եւ պարզապես ներողություն ասելով՝ խնդիրը չի լուծվի։ Պետք է ավելի կտրուկ եւ արմատական որոշումներ կայացնեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ո՞վ կարող էր մտածել... այսօր ձեր եւ ձեր սիրելիի թշնամին կդառնա հեռուստացույցը կամ համակարգիչը։ Ձեր սիրելին ավելի կնախընտրի դրանց ընկերակցությունը, քան ձերը։ Սակայն դուք կարող եք կանխել դա, եթե սիրելիի հետ այնպիսի տեղ գնաք, որտեղ տեխնիկա չկա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա կիսվել ձեզ հետ իր մտքերով, անհանգստություններով, ցանկություններով կամ համոզմունքներով։ Բայց դա ոչ այն պատճառով, որ չի վստահում ձեզ, այլ այն պատճառով, որ նա ցանկանում է ամեն բան իր ներսում պահել եւ ինքնուրույն լուծել իր խնդիրները։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր չարժե սիրելիին պատմել ձեր բոլոր դժվարությունների մասին, որոնց ստիպված եք եղել բախվել վերջին շաբաթվա ընթացքում, քանի որ նա կանհանգստանա ձեզ համար, իսկ դրան կարող է հետեւել այն, որ նա կսահմանափակի ձեր որոշ ազատություններ։
ՁԿՆԵՐ
Այսօր երեկոյան դուք կզարմացնեք սիրելիին՝ ձեզ համար անհայտ բաների մասին խոսելով։ Նա դրանցով շատ հետաքրքրված կլինի եւ կփոխի կարծիքը ձեր մասին, իհարկե, դեպի լավը։
Tamby.info
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 23 սեպտեմբերի
Աստղերը գրավել են Միլանը. Քարդի Բին, Ջենիֆեր Լոպեսը և Ալիշա Քիզը դուրս են եկել պոդիում Vogue World-ի ժամանակ12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում12:13, 23 սեպտեմբերի
«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով11:32, 23 սեպտեմբերի
Քեյթ Միդլթոնը քայլել է կարմիր գորգի վրայով՝ կրելով թագուհի մոր վզնոցը և արքայադուստր Դիանայի ականջօղերը11:18, 23 սեպտեմբերի
Մոնիկա Բելուչի. «Կամ ծերանում ես և ընդունում այն արժանապատվորեն, կամ մահանում ես»10:51, 23 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն10:49, 23 սեպտեմբերի
«Երիտասարդ կին օգնականը» և վերահսկողության կորուստ. Ինչու է Ստաս Միխայլովը բաժանվել կնոջից10:21, 23 սեպտեմբերի
Լյուիս Համիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպումների մանրամասները՝ հեծանվավազք, շամպայն և փարիզյան գիշերային զբոսանք09:00, 23 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 սեպտեմբերի
«Ռուսական մանիկյուր». Ինչու է աշխարհը տարված կատարյալ մաքուր եղունգներով22:17, 22 սեպտեմբերի
Գեղեցիկ վայրեր՝ սառը ընդունելություն. 6 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկները բախվում են կոպտության21:30, 22 սեպտեմբերի
Շքեղությունը կորցնում է իր փայլը. Մերձավոր Արևելքում պատերազմը սրում է համաշխարհային շքեղության ճգնաժամը