Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է Քրիստինե Պեպելյանի «Հավատա» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հրապարակումներից մեկում նշվում է, թե Ժակլին Թադեւոսյանի հեղինակած երգն իրականում գրված է եղել Նարեկ Մակարյանի համար եւ որ տեսահոլովակում երգչուհու բացակայությունը հենց դա է փաստում:
NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է Քրիստինե Պեպելյանի հետ.
«Այդ հոդվածն ինձ համար զավեշտալի էր: Առհասարակ, ես պրոֆեսիոնալ չեմ համարում այն հոդվածները, որոնք ստորագրված չեն, որտեղ չկա հեղինակի անունը: Այո, ես ասել եմ, որ երգն ինձ համար է գրված եւ վաղուց արդեն այն տարիքում չեմ, որպեսզի ասեմ բաներ, որոնք գոյություն չունեն: Հեղինակը դա գրել է տարիներ առաջ, երբ դեռ 14 տարեկան էր: Այդ ժամանակ որեւէ կերպ ինձ չի կարողացել փոխանցել երգը, ինչ-ինչ ճանապարհներով նա երգը կարողացել է ցույց տալ Նարեկին: Ի դեպ, նորմալ է, երբ հեղինակը տվյալ երգը միանգամից մի քանի երգիչների է ներկայացնում, որպեսզի ինչ-որ մեկն ընտրի այն: Ու քանի որ ինձ չի կարողացել գտնել, երգը տվել է Նարեկի այն ժամանակվա պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանին: Սոֆյան էլ գնել է երգը Նարեկի համար, արվել է գործիքավորում, նկարահանվել է տեսահոլովակ, բայց հետո նրանց գործունեությունը դադարեցվել է, եւ քանի որ նախագծի հեղինակային իրավունքները Սոֆյայինն են, բնականաբար, ինքն է որոշել, թե հետագայում ում հետ է ցանկանում շարունակել իր նախագիծը: Նախքան ինձ հետ համագործակցելը նա տեղեկացրել է Նարեկին, որ ցանկության դեպքում Նարեկը կարող է վճարել նախագծի համար եւ գնել իրավունքները: Բայց նա հրաժարվել է նախագծից, այդպիսով` դրա բոլոր իրավունքերը պատկանում են Սոֆյային»,-նշեց Քրիստինեն՝ հավելելով, որ իրեն երգը տրամադրելուց առաջ Սոֆյան խորհրդակցել է նաեւ հեղինակ Ժակլին Թադեւոսյանի հետ:

«Ժակլինն ուրախությամբ համաձայնվել է` նշելով, որ ի սկզբանե հենց ինձ համար է գրել երգը: Ես էլ երգը լսելուց հետո շատ եմ հավանել այն եւ սիրով համաձայնվել եմ երգել: Այսպիսով` ձայնագրել ենք երգը, նոր տեսահոլակ ենք նկարահանել, համաձայնության ենք եկել, որ ես չպետք է երեւամ տեսահոլովակում: Ուղղակի զավեշտալի է նշել, թե քանի որ արդեն տեսահոլովակ էր նկարահանված, դրա համար ես չեմ երեւում այնտեղ: Մի՞թե դժվար էր նկարահանվել այնտեղ, իհարկե, ոչ: Ի դեպ, տեքստի առումով էլ որոշ բաներ փոփոխվեցին` համապատասխանեցնելով կնոջ խոսքին»:
Այս տարի բեմական գործունեության 20-ամյակը նշող երգչուհին հավելում է.
«Անիմաստ է մտածել, թե ես կարող եմ ինչ-որ մեկի երգի հաշվին PR անել: Փառք Աստծո, ես չունեմ ռեպերտուարի խնդիր, եւ դա բոլորը գիտեն, ես շատ մանրամասն եմ ընտրում իմ երգերը, շատ երկար եմ աշխատում դրանց վրա, ու իմ անվան շուրջ նման սկանդալ ստեղծելն ուղղակի զավեշտալի է: Եթե շատերի համար զարմանալի է, թե ինչու ես չեմ նշել Նարեկի անունը, ասեմ, որ դա էլ եմ արել քաղաքակրթությունից ելնելով: Ի դեպ, նախագիծը վերցնելուց հետո ես խոսել եմ նաեւ Նարեկի հետ, Նարեկն էլ նշել է, որ հասկացել է եւ ոչ մի խնդիր չունի այդ փաստի հետ կապված եւ ասաց, որ այսուհետ էլ ոչ մի տեղ չի երգի այն: Ես ուզում եմ խնդրել, որ «գողություն» բառը երբեք չկապեն իմ անվան հետ: Ես վաղուց արդեն դուրս եմ եկել ինքնահաստատման տարիքից, որեւէ մեկից որեէ բան գողանալը հաստատ իմ մասին չէ: Ինձ համար կան արժեքներ, որոնք շատ ավելի կարեւոր են, քան այս աշխարհում ցանկացած որեւէ բան: Ինձ համար կարեւորը մարդ մնալն է»:

Զրույցի վերջում Քրիստինեն նաեւ իր մաղթանքը հղեց Նարեկին.
«Ես Նարեկին մեծ հաջողություններ եմ մաղթում, երկարատեւ լռությունից հետո կցանկանայի, որ ներկայանար նոր աշխատանքով, եւ որպես ավագ կոլեգա` ուզում եմ խորհուրդ տալ հեռու մնալ սկանդալներից: Մեր կյանքն առանց դրանց էլ բավականին դժվար է»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Քրիստինե Պեպելյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային