Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19-ը)
Դուք չեք զսպում ձեզ, գործում եք արագ եւ չեք մտածում հետեւանքների մասին: Դուք մտադիր չեք վնաս հասցնել ուրիշներին, հատկապես նրանց, ում սիրում եք, բայց դա հաճախ է պատահում: Եթե ձեզ ինչ-որ բան է պետք, այն հենց հիմա եք ուզում, ու եթե ձեր զուգընկերն ինչ-որ կերպ փչացնի դա, աննախանձելի վիճակում կհայտնվի: Դուք անհանդուրժող եք, պահանջկոտ, իմպուլսիվ, եւ սա կարող է փչացնել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները:
Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 21-ը)
Ձեզ չափազանց շատ ժամանակ է պետք, որպեսզի բացվեք ու վստահեք ինչ-որ մեկին: Բայց, մյուս կողմից, դուք ակնկալում եք, որպեսզի մարդիկ ձեզ վստահեն այնքան, որպեսզի դուք կարողանաք անել՝ ինչ ուզում եք: Դուք համառ եք եւ ձեք հասկանում՝ ինչ է փոխզիջումը: Եթե ինչ-որ մեկը չի համաձայնում ձեզ հետ, ուրեմն ձեզ հետ չի լինի:
Երկվորյակներ (մայիսի 22-ից հունիսի 21-ը)
Դուք հակված եք խուճախի մատնվել, երբ հարաբերություններում ամեն ինչ լավ է, եւ դրանք պարտավորությունների են վերածվում: Վախենալով՝ դուք հրաժարվում եք դրանցից: Դուք մոռանում եք կարեւոր ամսաթվերի մասին, չեղարկում եք ծրագրածն ու ամեն ինչ անում եք (ենթագիտակցորեն), որպեսզի վանեք զուգընկերոջն ու բացառեք երկարատեւ հարաբերությունների ցանկացած հնարավորություն: Ձեզ խանգարում է պարտավորություններից վախը:
Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22-ը)
Դուք հուսահատորեն ցանկանում եք սիրահարվել եւ հարաբերությունների մեջ լինել, որպեսզի ինչ-որ մեկի կարիքն ունենաք: Ձեր սերը թանկարժեք պարգեւ է, այդ պատճառով ձգտեք չմտածել, որ ձեր սիրելին չի իմանա այդ մասին: Կարող եք վստահել նրան, եւ եթե նույնիսկ նա կոտրի ձեր սիրտը, իմացեք, որ դուք բավականաչափ ուժեղ եք, որպեսզի հավաքեք ձեզ եւ առաջ շարժվեք:
Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը)
Առյուծին գրավում է ուշադրությունը. նրանք ծարավի են ուշադրության, մշտական հիացմունքի եւ հաճոյախոսությունների: Մարդկանց մեծ մասն այդքան ժամանակ չունի՝ ամբողջ ուշադրությունը ձեզ հատկացնելու համար: Հիշեք, որ ամեն ինչ չէ, որ ձեր շուրջ է պտտվում, հատկապես, երբ հարաբերություններ ունեք: Երբեմն պետք է ուշադրություն դարձնեք ձեր զուգընկերոջը եւ համոզվեք, որ նա զգում է ձեր սերն ու աջակցությունը:
Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22-ը)
Ձեր գերքննադատ բնավորությունը խանգարում է ձեր երջանկությանը: Դուք ձգտում եք ամեն ինչում կատարելության հասնել, եւ նույնն ուրիշներից եք պահանջում: Եթե ձեր զուգընկերն ինչ-որ բան կատարյալ չի անում, սխալներ է գործում, քննադատում եք նրան: Հանգստացեք եւ հասկացեք, որ գեղեցկությունը կատարելության մեջ չէ:
Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)
Դուք հարաբերություններում հիմնականում աներեւակայելի եք: Ամեն դեպքում, դուք հաճախ թաքցնում եք ձեր զգացմունքները, քանի որ ցանկանում եք խուսափել կոնֆլիկտներից, բայց կուտակում եք վիրավորանքը, իսկ հետո պայթում: Հավանաբար, ավելի լավ է խնդիրները լուծեք հենց սկզբից, եթե նույնիսկ դա առճակատում եւ կոնֆլիկտ է նշանակում:
Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ը)
Դուք միանգամայն վստահ եք, որ խաբվելու եք, այդ պատճառով այսպիսի մարտավարություն եք ստանձնում. վնասել զուգընկերոջը, քանի դեռ նա չի հասցրել դա անել: Դուք վախենում եք, որ եթե ձեր սիրտը կոտրվի, կդատարկվեք: Բայց դուք այնքան բան ունեք հարաբերությունների համար. կիրք, սեր, հոոգատարություն, հանճարեղ սեռական ինքնարտահայտման ունակություն: Փորձեք իրադարձությունների վատագույն տարբերակը չենթադրեք եւ չգործել այնպես, կարծես անհանգստանալու բան չունեք: Վստահեք ձեզ, դուք բավականաչափ խելացի եք, որպեսզի հրաշալի ընտրություն կատարեք, երբ խոսքն այն մարդու մասին է, որի հետ ուզում եք անցկացնել ամբողջ կյանքը:
Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը)
Դուք չափազանց անկախ եք, եւ երբ սկսում եք զգալ, որ զգացմունքները նվաճում են ձեզ, ձգտում եք դրանք դուրս մղել հարաբերություններից: Դուք թույլ չեք տալիս, որ ձեր հարաբերությունները դժվար ժամանակներ ապրեն, քանի որ ցանկացած տհաճություն տեսնելով՝ չեք ցանկանում գործ ունենալ դրա հետ, այլ պարզապես հեռանում եք դրանցից: Երբեմն պետք է ձեզ ստիպեք անցնել դժվարությունների միջով, քանի որ լավ հարաբերություններն արժեն դրան:
Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20-ը)
Դուք շատ եք սիրում փող եւ լավ եք վաստակում ու խնայում եք... երբեմն շատ: Լավ է պրակտիկ եւ հաշվենկատ լինել, բայց ոչ ժլատ: Մի պատժեք ձեզ եւ ձեր զուգընկերոջը՝ առաջին անհրաժեշտության իրերի համար գումար խնայելով: Արձակուրդը կարող է արդարացնել ծախսերը, իսկ անսպասելի նվերը ոչ միշտ է սխալ. այն ցույց կտա, թե որքան եք սիրում ձեր կողակցին:
Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18-ը)
Քանի որ դուք, որպես կանոն, զսպում եք ձեր զգացմունքները եւ չեք սիրում կիսվել ձեր անձնական կյանքի մասին տեղեկություններով, միշտ խորհրդավոր եք թվում: Ցանկացած զուգընկերոջ համար դժվար է զգալ, որ այնքան էլ լավ չի ճանաչում ձեզ, եւ դա կարող է նրան ստիպել անվստահ զգալ: Դուք սիրող եւ պոռթկուն եք, բայց ձգտեք ավելի բաց լինել, որպեսզի ձեր զուգընկերը իմանա այդ մասին:
Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20-ը)
Դուք հակված եք հարաբերություններ սկսել՝ դրանց մասին նախապես չմտածելով, այդ պատճառով հաճախ անհաջող ընտրություն եք անում: Դուք ընկնում եք չափազանց ռոմանտիկ գաղափարների ազդեցության տակ, եւ երբ բախվում եք իրականությանը, կորցնում եք հարաբերությունների հանդեպ հետաքրքրությունը: Կյանքը ռոմանտիկ կատակերգություն չէ, ոչ էլ դաժան ողբերգություն: Հասուն հարաբերություններն ավելի մեծ հաճույք կպատճառեն, քան կատարյալ կապի մասին ձեր պատրանքները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը