MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Խոստումը». սիրո, անձնական ողբերգության ու մի քիչ էլ Ցեղասպանության մասին

18:13, 1 մայիսի

Հիշողությունը կայուն բան չէ: Երբեմն անգամ մարդիկ են մոռացվում՝ զիջելով կյանքի նոր իրադարձություններին ու ուրախություններին: Միայն ցավն է մնում հավերժ: Այն մնում է ինչպես կուսական մարմնի վրա հենց նոր ապաքինված վերք: Մենք կարող ենք փորձել մոռանալ նրա գոյության մասին, նրան փոխարինել այլ հիշողություններով, բայց այն կարող է մշտապես հիշեցնել իր մասին՝ ժամանակ առ ժամանակ նվալով:

Հայ ժողովրդի պատմությունը հեռու է մաքուր մարմին լինելուց: Այն ամբողջությամբ տանջված է մշտական պատերազմներից ու խոչընդոտներից: Իսկ 1915 թվականի իրադարձությունները խորը վերք բացեցին: Բայց «Խոստումը» ֆիլմն այնքան էլ պատմություն չէ Ցեղասպանության մասին: Դա պատմություն է, որը պատմվում է մի մարդու տանջանքների եւ վերապրման միջոցով: Այնտեղ կշտամբանքի եւ բարոյախոսության տեղ չկա, քանի որ մենք տեսնում ենք կյանքի անձնական ողբերգություն, որով Միքայելը կիսվում է մեզ հետ:

1914 թվական: Օսմանյան Կայսրության անկմանը քիչ ժամանակ է մնացել: Պատմությունը սկսում է նրանից, որ երիտասարդ դեղագործ Միքայելը (Օսկար Այզեք), Մարալի հետ նշանադրությունից հետո, մեկնում է Կոստանդնուպոլիս՝ Կայսերական բժշկական համալսարան ընդունվելու համար: Հյուրընկալվելով հորեղբոր տանը՝ նա ծանոթանում է հմայիչ նկարչուհի Աննայի հետ, ով վերջերս է վերադարձել Փարիզից՝ «Associated Press»-ի ռազմական լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) ուղեկցությամբ:
Այս ֆիլմում առավելապես երկու գիծ է ներկայացված՝ ֆոտոլրագրող Քրիսի եւ Միքայելի: Փորձառու լրագրող Քրիսն առաջիններից է, ով նկատում է Օսմանյան կառավարության վերաբերմունքի փոփոխությունը հայերի նկատմամբ:
Ամերիկացին ֆիլմում հանդես է գալիս որպես ազատության մարտիկ եւ կատարում է իր լրագրողական պարտքը՝ չնայած կյանքին սպառնացող վտանգին: Քրիսը փորձում է պաշտպանել Աննային՝ առաջարկելով լքել Կոստանդնուպոլիսը: Բայց նա հրաժարվում է, ասելով՝ «եթե դա վտանգավոր է ինձ համար, վտանգավոր է նաեւ իմ ողջ ժողովրդի համար»: Արդյոք միայն դա՞ է Աննայի՝ քաղաքում մնալու պատճառը: Շարլոտ Լը Բոնի մարմնավորած կերպարը, հոգնելով Քրիսի հետ մշտական տարաձայնություններից, ավելի շատ ժամանակ է անցկացնում նոր ընկերոջ՝ Միքայելի հետ: Նրանք աստիճանաբար սիրահարվում են: Ընդհանուր ցավը նրանց ավելի շատ է միավորում:

Չնայած Աննայի նկատմամբ սիրուն, Միքայելը գտակցում է, որ նա դեռեւս պարտավորություն ունի Մարալի առջեւ: Ողջ ֆիլմի ընթացքում մենք տեսնում ենք Օսկար Այզաքի մարմնավորած հերոսի ողբերգությունը, ով չի կարաղանում որոշում կայացնել զգացմունքների ու ավանդույթներին հավատարմության մեջ: Ամեն օրվա հետ իրադարձությունը Կոստանդնուպոլսում եւ Կայսրության մյուս շրջաններում լարվում է, եւ գլխավոր հերոսները մեկ անգամ չէ, որ ստիպված են լինում բաժանվել:
Ֆիլմում նաեւ տեղ են գտել թուրքեր, ովքեր փրկում են հայերին փախչել՝ հակառակ իրենց կառավարության ցանկությանն ու ժողովրդի բարքերին:

Այն, որ ֆիլմը միայն սիրո մասին չէ, վկայում է նաեւ Մուսա Լեռան վրա պայքարը: Ինչպես նաեւ այն փոքր, բայց վառ պահերը, ինչպիսին են Թոմ Հոլանդերի էպիզոդիկ դերը, ով խաղում է ծանր ճակատարգիր ունեցած նախկին եկեղեցական ծաղրածուի դերը: Երբ իրադարձությունները տեղի են ունենում այդ թվականներին, զարմանալի չէ, որ մենք շատ խեղված ճակատագրեր ենք տեսնում:
Ֆիլմի հեղինակներն իրենց առաջ խնդիր չեն դրել՝ մեզ ստիպելու մտածել երկընտրանքի մասին եւ փորձել հասկանալ թուրքերի դաժանությունը: Ոչ: Մեզ հարկավոր է պարզապես դիտել եւ զգալ, ապրել հերոսների ցավը՝ Գաբրիել Յարեդի եւ Սերժ Թանկյանի՝ մինչեւ հոգու խորքը թափանցող երաժշտության ներքո:
«Խոստումը» պարզապես անվանում չէ, դա հենց այն է, ինչը մեր հերոսները իրենց հետ բերում են ամբողջ տառապանքների միջով: Ինչ-որ մեկը մնում է հավատարիմ ընկերոջը, ինչ-որ մեկը պահում է սիրելու, ինչ-որ մեկը՝ սպասելու խոստումը, իսկ ինչ-որ մեկը կենդանի է մնում, որպեսզի փոխանցի հայ ժողովրդի տանջանքների մասին ողջ ճշմարտությունը:

Ելենա Սարկիսովա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել