Հիշողությունը կայուն բան չէ: Երբեմն անգամ մարդիկ են մոռացվում՝ զիջելով կյանքի նոր իրադարձություններին ու ուրախություններին: Միայն ցավն է մնում հավերժ: Այն մնում է ինչպես կուսական մարմնի վրա հենց նոր ապաքինված վերք: Մենք կարող ենք փորձել մոռանալ նրա գոյության մասին, նրան փոխարինել այլ հիշողություններով, բայց այն կարող է մշտապես հիշեցնել իր մասին՝ ժամանակ առ ժամանակ նվալով:
Հայ ժողովրդի պատմությունը հեռու է մաքուր մարմին լինելուց: Այն ամբողջությամբ տանջված է մշտական պատերազմներից ու խոչընդոտներից: Իսկ 1915 թվականի իրադարձությունները խորը վերք բացեցին: Բայց «Խոստումը» ֆիլմն այնքան էլ պատմություն չէ Ցեղասպանության մասին: Դա պատմություն է, որը պատմվում է մի մարդու տանջանքների եւ վերապրման միջոցով: Այնտեղ կշտամբանքի եւ բարոյախոսության տեղ չկա, քանի որ մենք տեսնում ենք կյանքի անձնական ողբերգություն, որով Միքայելը կիսվում է մեզ հետ:
1914 թվական: Օսմանյան Կայսրության անկմանը քիչ ժամանակ է մնացել: Պատմությունը սկսում է նրանից, որ երիտասարդ դեղագործ Միքայելը (Օսկար Այզեք), Մարալի հետ նշանադրությունից հետո, մեկնում է Կոստանդնուպոլիս՝ Կայսերական բժշկական համալսարան ընդունվելու համար: Հյուրընկալվելով հորեղբոր տանը՝ նա ծանոթանում է հմայիչ նկարչուհի Աննայի հետ, ով վերջերս է վերադարձել Փարիզից՝ «Associated Press»-ի ռազմական լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) ուղեկցությամբ:
Այս ֆիլմում առավելապես երկու գիծ է ներկայացված՝ ֆոտոլրագրող Քրիսի եւ Միքայելի: Փորձառու լրագրող Քրիսն առաջիններից է, ով նկատում է Օսմանյան կառավարության վերաբերմունքի փոփոխությունը հայերի նկատմամբ:
Ամերիկացին ֆիլմում հանդես է գալիս որպես ազատության մարտիկ եւ կատարում է իր լրագրողական պարտքը՝ չնայած կյանքին սպառնացող վտանգին: Քրիսը փորձում է պաշտպանել Աննային՝ առաջարկելով լքել Կոստանդնուպոլիսը: Բայց նա հրաժարվում է, ասելով՝ «եթե դա վտանգավոր է ինձ համար, վտանգավոր է նաեւ իմ ողջ ժողովրդի համար»: Արդյոք միայն դա՞ է Աննայի՝ քաղաքում մնալու պատճառը: Շարլոտ Լը Բոնի մարմնավորած կերպարը, հոգնելով Քրիսի հետ մշտական տարաձայնություններից, ավելի շատ ժամանակ է անցկացնում նոր ընկերոջ՝ Միքայելի հետ: Նրանք աստիճանաբար սիրահարվում են: Ընդհանուր ցավը նրանց ավելի շատ է միավորում:
Չնայած Աննայի նկատմամբ սիրուն, Միքայելը գտակցում է, որ նա դեռեւս պարտավորություն ունի Մարալի առջեւ: Ողջ ֆիլմի ընթացքում մենք տեսնում ենք Օսկար Այզաքի մարմնավորած հերոսի ողբերգությունը, ով չի կարաղանում որոշում կայացնել զգացմունքների ու ավանդույթներին հավատարմության մեջ: Ամեն օրվա հետ իրադարձությունը Կոստանդնուպոլսում եւ Կայսրության մյուս շրջաններում լարվում է, եւ գլխավոր հերոսները մեկ անգամ չէ, որ ստիպված են լինում բաժանվել:
Ֆիլմում նաեւ տեղ են գտել թուրքեր, ովքեր փրկում են հայերին փախչել՝ հակառակ իրենց կառավարության ցանկությանն ու ժողովրդի բարքերին:
Այն, որ ֆիլմը միայն սիրո մասին չէ, վկայում է նաեւ Մուսա Լեռան վրա պայքարը: Ինչպես նաեւ այն փոքր, բայց վառ պահերը, ինչպիսին են Թոմ Հոլանդերի էպիզոդիկ դերը, ով խաղում է ծանր ճակատարգիր ունեցած նախկին եկեղեցական ծաղրածուի դերը: Երբ իրադարձությունները տեղի են ունենում այդ թվականներին, զարմանալի չէ, որ մենք շատ խեղված ճակատագրեր ենք տեսնում:
Ֆիլմի հեղինակներն իրենց առաջ խնդիր չեն դրել՝ մեզ ստիպելու մտածել երկընտրանքի մասին եւ փորձել հասկանալ թուրքերի դաժանությունը: Ոչ: Մեզ հարկավոր է պարզապես դիտել եւ զգալ, ապրել հերոսների ցավը՝ Գաբրիել Յարեդի եւ Սերժ Թանկյանի՝ մինչեւ հոգու խորքը թափանցող երաժշտության ներքո:
«Խոստումը» պարզապես անվանում չէ, դա հենց այն է, ինչը մեր հերոսները իրենց հետ բերում են ամբողջ տառապանքների միջով: Ինչ-որ մեկը մնում է հավատարիմ ընկերոջը, ինչ-որ մեկը պահում է սիրելու, ինչ-որ մեկը՝ սպասելու խոստումը, իսկ ինչ-որ մեկը կենդանի է մնում, որպեսզի փոխանցի հայ ժողովրդի տանջանքների մասին ողջ ճշմարտությունը:
Ելենա Սարկիսովա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին