1. Տեսողական շփումը
Աչքերն առաջինն են արտահայտում համակրանքը։ Եթե նա քեզ հետ զրույցի ժամանակ չի զննում հատակը, այլ ուշադիր եւ համարձակ նայում է աչքերիդ, արդեն լավ նշան է։
2. Նա կարմրում է, երբ դու կողքին ես
Եթե քո ցանկության օբյեկտը կարմրում է կամ շփոթվում քո ներկայությամբ, ապա բինգո՝ դա հենց այն է, ինչ պետք է։ Եթե նա շփոթվում է, նշանակում է՝ անտարբեր չէ քո նկատմամբ։
3. Նա փորձում է քեզ զրույցի մեջ ներգրավել
Եթե նա հաճախ է խոսում քեզ հետ, ինչ-որ հետաքրքիր բան պատմում, դա ուշադրության վառ արտահայտում է, դու կարող ես միայն օգտվել իրավիճակից։
4. Հանդիպելիս նա անկեղծ ժպտում է
Եթե նա ամեն անգամ անմեղ ժպտում է՝ ցույց տալով իր 32 ատամները (կամ քանիսը նա ունի), ապա ակնհայտ է՝ նա դրական է քեզ վերաբերվում։

5. Դու միակ աղջիկն ես, ում հանդեպ նա այդքան ուշադրություն է ցուցաբերում
Շատ երիտասարդներ վարպետորեն տիրապետում են սիրախաղի արհեստին եւ դեմ չեն այն դրսեւորել յուրաքանչյուր երկրորդ աղջկա նկատմամբ։ Բայց եթե տվյալ երիտասարդը միայն քո նկատմամբ է որոշակի ուշադրություն ցուցաբերում, դա արդեն շատ բանի մասին է խոսում։
6. Զրույցի ժամանակ նա փորձում է մոտենալ քեզ
Եթե զրույցի ժամանակ նա ձգտում է մոտենալ քեզ եւ դրանով հանդերձ հատել ձեզ բաժանող տարածությունը, դա խոսում է այն մասին, որ նա ավելի քան հետաքրքրված է։
7. Նա ձեր միջեւ ընդհանրություններ է փնտրում
Եթե նա գիտի, որ դու տանել չես կարող ֆուտբոլը, ապա նա երբեք քեզ հետ չի խոսի այդ մասին, եթե նույնիսկ դա նրա համար շատ կարեւոր է։ Նա շփման կետեր կփնտրի, որտեղ ձեր հետաքրքրությունները համընկնում են։
8.Նա խանդում է
Խանդը լավագույն զգացմունքը չէ, բայց դա վառ ցուցիչն է այն բանի, որ ինչ-որ մեկն անտարբեր չէ քո նկատմամբ։ Եթե նրա համար միեւնույն չէ, թե ում հետ եւ որտեղ ես դու ժամանակ անցկացնում, իմացիր, որ դու նրան դուր ես գալիս։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի
