1. Ձգտեք ամեն օր որեւէ հաճելի բան անել
Սուրճ պատրաստեք ու մատուցեք անկողնում, խանութ գնացեք ու որեւէ համեղ բան գնեք ձեր սիրելիի համար, նրա համար հարմարավետ անկողին պատրաստեք, այլ ոչ թե վիճեք, թե աման լվանալու ում հերթն է։ Այդ մանուքներով դուք ցույց կտաք ձեր սերը։ Նման ուշադրություն ու հոգատարություն մեզնից յուրաքանչյուրին է պետք։
2. Ստեղծեք ձեր ավանդույթները ու սովորույթները
Ավանդույթներն ընտանեկան մշակույթի մի մասն են, որը անհրաժեշտ է առողջ երկարաժամկետ հարաբերությունների համար։ Դա կարող է լինել ցանկացած բան՝ օրինակ ամեն կիրակի սիրելի գինի ու պանիր գնելը, միասին սերիալ դիտելը, առավոտյան մի քանի րոպե իրար գրկած պառկելը, միասին երեխաներին քնից առաջ հեքիաթ կարդալը։
Ցանկացած՝ նույնիսկ ամենաառօրեական զբաղմունքը կարելի է ավանդույթի վերածել ու դրանք հատուկ նշանակություն ձեռք կբերեն։
3. Մի՛ մոռացեք «շնորհակալություն» ասել
Մի մոռացեք ձեր սիրելի անձնավորությանը շնորհակալություն ասել , նույնիսկ եթե ձեր հարաբերություններում լավագույն ժամանակաշրջանը չէ։
Շնորկալությունը նույն սերն է՝ այլ բառերով արտահայտած։ Հնարավորինս հաճախ ասեք այդ բառը։
4. Ծիծաղեք միասին
Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան սիրելի մարդու ժպիտն ու ծիծաղը։ Կատակեք միասին, խաղացեք՝ երեխաների նման։
«Ավելի շատ ծիծաղիր, նույնիսկ եթե դրանից քո դեմքը ծածկվի կնճիռներով։ Կարեւորը որ դու երջանիկ լինես»,- ասել էր ժամանակին մի իմաստուն տղամարդ իր սիրելի կնոջը ու մենք միանգամայն համաձայն ենք նրա հետ։
5. Զրուցեք
Որքան է լ ծանր օր լինի՝ պարտադիր ժամանակ գտեք իրար հետ զրուցելու համար։ Պատմեք, թե ինչ է տեղի ունեցել ձեր կյանքում։
Ցանկացած հարաբերություններում կան ճգնաժամներ, դա նորմալ է։ Պարզապես հիշեք, որ հարաբերություններն աշխատանք են պահանջում։ Դրանք պետք է սնել ու ջրել, բույսերի նման, դրանք լույս ու թթվածին են պահանջում։ Որքան էլ դժվար իրավիճակ լինի՝ միասին այն հաղթահարելն ավելի հեշտ է։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին