ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹԻՑ ԱՌԱՋ
Դուք երբեւէ ստիպված եղե՞լ եք ելույթ ունենալ մեծ թվով մարդկանց առջեւ։ Եթե այո, ապա ձեզ ծանոթ է ծայրաստիճան հուզմունքը. ձեռքերը դողում են, սիրտը դուրս է թռչում կրծքից, գլխում խառնաշփոթ է տիրում։ Ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի, եթե ելույթից առաջ հասցնեք սեքսով զբաղվել։ Նախ՝ սեքսի ժամանակ արտադրվում է հաճույքի էնդորֆին հորմոնը, որը նպաստում է սթրեսից ազատվելուն։ Երկրորդ, հետազոտությունների համաձայն՝ առողջ սեքսն ամրապնդում է նյարդային համակարգը եւ կարգավորում արյան ճնշումը։
ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ
Երբ շուրջբոլորը նկատելի են համաճարակի ախտանշաններ, իսկ հեռուստացույցով հայտարարում են գրիպի համաճարակի մասին, անհրաժեշտ է, որ ձեր տանը լինի կոճապղպեղ, մեղր, կիտրոնով թեյ եւ կանոնավոր սեքս։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը չի հավատում, բայց փաստը մնում է փաստ. սեքսը բարձրացնում է իմունիտետը, ինչը նշանակում է, որ տվյալ հիվանդությամբ ձեր վարակվելու հավանականությունը կփոքրանա։
ՍՊՈՐՏՈՎ ԵՎ ԷՔՍՏՐԻՄՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ինչպե՞ս կարելի է ավարտել օրը լարված ֆիզիկական վարժանքներից հետո։ Տաք լոգարանով, որը կօգնի թուլացնել մկանները, ինչպես նաեւ օրգազմով։ Առավել եւս, որ դրան հասնելը դժվար չի լինի, քանի որ սպորտով զբաղվելուց հետո տղամարդկանց մոտ արտադրվում է տեստոստերոն հորմոնը, իսկ կանանց շրջանում բարձրանում է արյան հոսքը դեպի փոքր կոնքի օրգաններ։
Մեգա ինտիմ կարելի է ստանալ նաեւ պարաշյուտով թռիչքից կամ էքստրեմալ սպորտով զբաղվելուց հետո։ Ռիսկային մարզաձեւերի ընթացքում օրգանիզմում բարձրանում է ադրենալինը, որը գրգռում է նյարդային համակարգը, իսկ սեքսուալ արձագանքն ուժգնանում է։ Սակայն աշխատեք ձեր սիրելիի հետ հնարավորինս արագ առանձնանալու հնարավորություն գտնել, քանի որ հորմոնի ազդեցությունն անցնում է մի քանի ժամ անց։
ԱՐԹՆԱՆԱԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ
Հայտնի է, թե որքան հաճելի է առավոտյան սեքսը։ Սեքսոլոգների հավաստմամբ՝ այն նաեւ շատ օգտակար է, քանի որ լիցքավորում է թարմությամբ, էներգիայով, սթրեսի նկատմամբ կայունություն է հաղորդում, ինչպես նաեւ ամբողջ օրվա ընթացքում ապահովում լավ տրամադրությամբ։ Ի տարբերություն առավոտյան մեկ գավաթ սուրճի՝ այն դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա եւ կախվածություն չի առաջացնում։
ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ
Տաք ընթրիք, լոգանք, փափուկ անկողին ու հեռուստացույց։ Ահա, թե ինչի մասին ենք երազում սթրեսով լի, ծանր աշխատանքային օրվանից հետո։ Ինչի՞ մասին ենք մենք մտածում վերջին հերթին։ Ճիշտ է, սեքսի։ Շատ իզուր։
Ինտիմ մերձեցումն օգնում է ազատվել հոգնածությունից, բարձրացնել տրամադրությունը, թուլացնել մարմինն ու թույլ տալ հաճույքի հորմոնին դուրս մղել ամբողջ բացասական էներգիան։
Գիշերը չձանձրանաք...
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ