«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Էրոտիկ երազ. Ի՞նչ ենք մենք իրականում տեսնում երազում

23:01, 22 հունիսի

ՍԵՔՍ՝ ԱՆԾԱՆՈԹԻ ՀԵՏ

Ցանկացած էրոտիկ երազ, որը շատ հաճախ եք տեսնում, կարող է իր բացատրությունն ունենալ։ Պարզվում է, եթե երազում անծանոթ տղամարդու հետ սեքսով եք զբաղվում, նշանակում է, որ ձեր ենթագիտկացությունը հուշում է, որ դուք պետք է օգտագործեք ձեր «առնական հատկությունները»։ Այսինքն՝ պետք է լինեք ավելի ակտիվ, վճռական, չվախենաք արտահայտել սեփական կարծիքը եւ պնդել ձեր տեսակետը։

ՕՐԳԱԶՄ

Պատահե՞լ է։ Այս պարագում երկու բացատրություն կարող է լինել։ Առաջին՝ դուք երկար ժամանակ է՝ ինչ-որ արդյունքի եք սպասում։ Օրինակ՝ վաղուց եք սպասում նոր աշխատանքի, որեւէ բան գնելու, նախագծի վերաբերյալ որոշմանը։ Նման երազ կարող եք տեսնել, եթե ձեզ մոտ սեքսուալ լարվածություն է կուտակվել, սակայն իրականում ինտիմի հետ կապ չունի։

ԱՄՈԹԱԼԻ ԿԱՊԵՐ 

Դե, եկեք խոստովանենք, որ երազում տեսնում ենք հարսանիքի օրը կամ օտար մեկի հետ սեքս՝ չնայած երազում էլ ամուսնացած կին եք համարվում։ Ենթագիտակցությունը նման «ժապավեններ» է ցուցադրում, եթե դուք արթուն ժամանակ հայացք եք նետել հմայիչ գործընկերոջ կամ հարեւանի ուղղությամբ։ Արթուն լինելով՝ կարող եք ամաչել նման բանի համար, իսկ երազում ենթագիտակցությունը ձեզ թույլ է տալիս իրականացնել ցանկությունը։ Երազում դուք հստակ գիտեք՝ արդյոք պե՞տք է արթուն ժամանակ սիրային արկածներով զբաղվել, թե՞ զղջում եք դրա համար եւ ցանկանում մնալ ձեր օրինական սիրեցյալի հետ։

ՍԵՔՍ՝ ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

Եթե նույնիսկ դուք շատ բուռն եք բաժանվել եւ միմյանց խիստ վիրավորել, հնարավոր է՝ դուք դեռ մտածում եք նախկին սիրեցյալի մասին...Ենթագիտակցությունը «մշակում է» այդ տեղեկությունը՝ ձեզ ստիպելով եւս մեկ անգամ մտածել՝ արդյոք պե՞տք է կարոտել անցյալը։ Սակայն ինչպե՞ս հասկանալ՝ ինչու՞ եք երազում տեսնում նախկին սիրուն, եթե դուք վաղուց դադարել եք մտածել նրա մասին։

Այսպես, այդ տարօրինակ էրոտիկ «չարաճճիությունների» պատճառը ձեր ենթագիտակցությունն է։ Նման կերպ այն զգուշացնում է, որ ձեր ինտիմ կյանքում ինչ-որ բան այն չէ, կամ սեքսը պարզապես բացակայում է։ Իսկ հաճելի հույզերն անհրաժշետ են լիցքաթափվելու եւ ինքնագնահատականը բարձրացնելու համար։ Այդ պատճառով ենթագիտակցության քողի ներքո գտնվում է ծանոթ կերպարը, որի հետ դուք բազմիցս լիցքաթափվել եք։

ՍԵՔՍ՝ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Դուք արթնացել եք եւ մտածում եք. «Դե, ահա, հասանք»։ Ձեր ղեկավարն այստեղ առհասարակ կապ չունի, թեկուզ երազում նա ինչ-որ բան էր անում...
Փորձագետները պնդում են, որ ղեկավարի հետ այդ «մոխրագույնի 50 երանգները» ամենեւին էլ երազում հայտնված անձանց չեն վերաբերում, որոնք անպարկեշտ առաջարկություններ են անում։ Պարզվում է, եթե երազում դուք քնում եք ղեկավարի հետ, նշանակում է՝ վաղուց եք ցանկանում ինքներդ ղեկավարել, վերահսկել ձեր կարիերան եւ ձեր կյանքը։


Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել