Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Վրացի երգչուհի Նինի Շերմադինին՝ Անդրեի հետ «սիրավեպի», հայերեն խոսելու եւ Հայաստան այցելելու մասին

12:35, 26 մայիսի

2010 թ-ին եթերում հայտնվեց «10+10» հայ-վրացական հեռուստանախագիծը, որը հետաքրքրեց հեռուստադիտողին հայ եւ վրացի երգիչների դուետներով: Շոուի մասնակիցներից էր նաեւ Վրաստանում եւ Հունաստանում հայտնի երգչուհի Նինի Շերմադինին, որը դուետով հանդես էր գալիս Անդրեի հետ: Երգիչները նախագծից հետո ներկայացրեցին  «Ով, սիրուն, սիրուն» երգի տեսահոլովակը, որից հետո Անդրեի եւ Նինիի հնարավոր սիրավեպի մասին շշուկներ տարածվեցին: Վերջերս նրանք կրկին հանդիպեցին, այս անգամ՝ Միացյալ Նահանգներում: Երգիչների մտերմիկ լուսանկարները նոր շունչ հաղորդեցին տարածված խոսակցություններին:

NEWS.am STYLE-ը զրուցել է Նինիի հետ «10+10» նախագծի, Հայաստանում անցկացրած օրերի եւ Անդրեի հետ իրական հարաբերությունների մասին.

-Նինի, Հայաստանում քեզ սկսեցին ճանաչել «10+10» նախագծից հետո. հայտնի է նաեւ, որ  մասնակցել ես հունական X Factor -ին: Կպատմե՞ս՝ ինչպես է սկսվել քո երաժշտական ուղին:

-Նախ՝ շատ շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար։ Ես ծնվել եմ Թբիլիսիում, բայց ծանր ժամանակների պատճառով մայրս ուղարկել է  ինձ տատիկիս ու պապիկիս մոտ՝ Կախեթի։ Այնտեղ էլ մեծացա ու սկսեցի երգել։ Տատիկս հաճախ ասում է, որ ես մինչեւ խոսել սովորելս արդեն երգում էի։ Երեք տարեկան հասակում առաջին անգամ մասնակցեցի համերգի։ Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, Իտալիայում էր, որտեղ ես նվաճեցի 1-ին տեղը։ Իսկ հետո՝ 2005 թ-ին, մասնակցեցի «Նոր ալիք» մրցույթին, ու այդպես շարունակ․․․

-2010 թ-ին, նախագծին մասնակցելու նպատակով, եկար Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններ ունեցար մեր երկրից:

-Դե, ես մեծացել եմ Հավլաբար թաղամասին շատ մոտ, որտեղ շատ հայեր են բնակվում։ Այսպիսով՝ ձեր մշակույթն ու լեզուն ինձ շատ ծանոթ էին։ Ես սիրում եմ ձեր երկիրը, մարդկանց, շատ հայ ընկերներ ունեմ։ Ինձ համար շատ կարեւոր էր այդ նախագծին մասնակցելը, որտեղ ես զգում էի հայերի ջերմությունն ու աջակցությունը։ Ես իսկապես դա գնահատում եմ։

-«10+10» -ում քո զուգընկերն Անդրեն էր: Մի փոքր խոսիր ձեր համատեղ աշխատանքից:

-Ես բախտավոր եմ, որ հանդիպել եմ Անդրեին։ Նա լավագույն զույգն էր՝ պարտաճանաչ, տաղանդավոր, ազնիվ, կազմակերպված, բարի եւ շատ պրոֆեսիոնալ։ Նրա հետ աշխատելն իրոք հաճելի էր։

-Գիտեմ, որ Անդրեի հետ վերջերս հանդիպել եք նաեւ Միացյալ Նահանգներում: Ի դեպ, երբ ձեր համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, Անդրեի երկրպագուները սկսեցին խոսել ձեր հնարավոր սիրավեպի մասին: Ինչպիսի՞ն են իրականում ձեր հարաբերությունները:

-Նախկինում էլ «Ով, սիրուն, սիրուն» տեսահոլովակից հետո նման խոսակցություններ տարածվեցին, իսկ այսօր դրանք շարունակվում են (ժպտում է)։ Դե, ի՞նչ ասեմ բամբասանքների մասին։ Հայտնի մարդկանց դեպքում դա նորմալ բան է։ Դրանք ինձ նույնիսկ դուր են գալիս (ծիծաղում է)։ Շատ զվարճալի է․․․ Մենք լավ ընկերներ ենք, ու հուսով եմ՝ մեր ընկերությունը դեռ երկար կշարունակվի։ Ես հարգում եմ Անդրեին՝ որպես հրաշալի անձնավորություն, լավ երգիչ ու ընկեր։ Նույնը նրա կողմից եմ զգում։

-Վերջերս Եվրոպայի ուշադրության կենտրոնում կրկին «Եվրատեսիլ»-ն էր: Երբեւէ այդ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցե՞լ ես:

-Հմ, ես հաստատ չեմ հրաժարվի, եթե մեր երկիրը որոշի, որ ես պետք է մեկնեմ «Եվրատեսիլ»։

-Իսկ ի՞նչ կասես այն մասին, որ այս տարի Վրաստանը չանցավ եզրափակիչ փուլ: Մամուլի կենտրոնում, օրինակ, մենք՝ լրագրողներս, բավականին զարմացած էինք…

-Ես էլ դա իրոք չեմ հասկանում։ Թամարան մեր երկրի լավագույն երգչուհիներից է։ Ես էլ ձեզ պես զարմացած էի, երբ նա չանցավ եզրափակիչ փուլ։

-Լավ, խոսենք կրկին «10+10»-ից, որի ընթացքում կատարել ես նաեւ հայկական երգեր: Հե՞շտ ես սովորել հայերեն:

-Քանի որ հայկական միջավայրում եմ մեծացել, ես քիչ, թե շատ հասկանում եմ ձեր լեզուն։ Կարող եք Անդրեից հարցնել (ծիծաղում է)։ Այնպես որ՝ այո, բառերը հիշում եմ եւ ինձ համար հեշտ էր սովորելը։ Նա ինձ ասում է, որ ես իրենից լավ եմ հայերեն խոսում (ծիծաղում է)։

-Կցանկանայի՞ր կրկին լինել Հայաստանում:

-Դեռ չգիտեմ՝ երբ, բայց սիրով կրկին կգայի Հայաստան։ Իսկապես, շատ եմ կարոտել․․․

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել