1. Ֆինանսներ
Եթե որոշել եք շքեղ հարսանիք կազմակերպել, դրա համար կոպեկ-կոպեկ փող եք հավաքել եւ անգամ պարտքերի մեջ մտել, պատրաստ եղեք, որ հարսանիքից հետո ձեր կյանքը քաղցր չի լինելու։ Եթե հասկանում եք, որ հարսանիքը ճոխ հաճույք է, կարող եք պարզապես գրանցել ամուսնությունը։ Վերջին հաշվով՝ ուշ չէ հարսանիք կազմակերպել ամուսնությունից 10 տարի անց, երբ արդեն ամուր հողի վրա կլինենք կանգնած։ Դա պակաս ռոմանտիկ չի լինի։
2. Տնտեսություն
Եթե նախքան ամուսնությունը գրանցելը միասին չեք ապրել, պատրաստ եղեք անակնկալների։ Պետք է ամեն բան նախապես քննարկել, թե ինչ պարտականություններ եք կատարելու յուրաքանչյուրդ, թե չէ տհաճ վեճեր եք ունենալու։
3. Հոգեբան եւ սեքսոլոգ գտեք
Մեր օրերում նման մասնագետների այցելելն այլեւս ամոթալի բան չի համարվում, եւ զույգերը, համատեղ կյանքի վաղ շրջանում խնդիրների բախվելով, ուղղակի հմուտ մասնագետների խորհրդի կարիք են ունենում։
4. Ժամանակ բարեկամների համար
Մի մոռացեք, որ ձեր ընտանիքը կրկնակի մեծացել է, եւ անհրաժեշտ է մշակել կողմերից յուրաքանչյուրի հետ շփվելու մոտեցում։ Եթե ավելի շատ ժամանակ հատկացնեք մի կողմի ծնողներին, ապա մյուս կողմի ծնողները կնեղանան։
5. Ինքնազարգացում
Եթե դուք ուզում եք հետաքրքիր լինել ձեր կեսի համար, անհրաժեշտ է ժամանակ գտնել ինքնազարգացման համար, հոբբիի համար։ Հակառակ դեպքում առօրյա կյանքը կձանձրացնի, եւ դուք կարող եք հայտնվել սեփական անգործության ծուղակում՝ շփոթելով այն ընտանեկան շղթաների հետ։
6. Վեճեր
Ոչ մի զույգ ապահովագրված չէ վեճերից, բայց ոչ բոլորն են կարողանում ճիշտ հարթել կոնֆլիկտները: Պետք չէ խուսափել խնդիրներից՝ դրանց լուծումը զուգընկերոջ ուսերին բարդելով: Սովորեք դիվանագետ ու համբերատար լինել, ինչպես նաեւ առավելագույնս ազնիվ միմյանց հետ:
7. Երեխաներ
Երեխաների ծնունդը պատասխանատու քայլ է, եւ միայն երկուսով պետք է որոշեք՝ երբ երեխա ունենալ: Պատրաստ եղեք, որ հարսանիքից հետո մայրերն ու հայրերը սկսելու են ճնշել՝ հիշեցնելով, որ իրենք հավերժ չեն եւ շատ են ուզում թոռնիկներ ունենալ: Հասկացրեք ապագա տատիկներին, որ դա տեղի կունենա, երբ երկուսդ էլ պատրաստ կլինեն ծնող դառնալ:
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը