1. Հիշեք, թե ինչն է ձեզ ստիպել սիրահարվել միմյանց: Երկարատեւ հարաբերություններում դյուրին է մոռանալ, թե ինչն է գրավել ձեզ: Ինչի՞ն էիք ուշադրություն դարձնում: Որտե՞ղ եք առաջին անգամ հանդիպել: Որտե՞ղ եք առաջին անգամ համբուրվել: Ի՞նչն է ստիպել մտածել, որ ուզում եք այդ մարդու հետ լինել: Գրառեք այդ ամենը: Դա նաեւ կբարձրացնի տրամադրությունն ու կստիպի ձգտել բարելավել հարաբերությունները:

2. Նորից սկսեք լսել միմյանց: Լսելու ունակությունն իսկական պարգեւ ու նվեր է ձեր զուգընկերոջ համար: Լսեք՝ չփորձելով լուծել նրա խնդիրը: Պարզապես լսեք: Այդպիսով ցույց կտաք, որ փորձում եք հասկանալ նրան: Գիտե՞ք միմյանց ամենամութ գաղտնիքները: Եթե ոչ, ուրեմն իմանալու ժամանակն է: Լսեք ու մի քննադատեք, երբ նա ուզում է ինչ-որ բանով կիսվել ձեզ հետ:
3. Շրջվեք դեպի ձեր զուգընկերը: Իզուր չէ, որ հոգեբանները տասնամյակներով ուսումնասիրում են մարդկանց հարաբերությունների եւ պահվածքի առանձնահատկությունները: Ապացուցված է, որ մանրուքները մեծ նշանակություն ունեն: Ձեր զուգընկերը կարող է ժպտալ, ձեր աչքերին նայել, գլխով անել: Եվ կարեւոր է, որպեսզի այդ պահին դուք նրան նայեք:

4. Մի շեղվեք ձեր հարաբերություններից: Այո՛, երեխաներ ունեք, աշխատանք, տուն, այնպես որ՝ հեշտ է հարաբերությունները հետին պլան մղել: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նախկինում, երբ հարաբերություններն առաջին տեղում էին: Փորձեք միասին ժամանակ անցկացնել՝ առանց հեռախոսների ու այլ գաջեթների:

5. Զվարճացեք: Ե՞րբ եք վերջին անգամ միասին ծիծաղել: Արտասվելու աստիճան: Մեծանալով՝ մենք մոռանում ենք այդ մասին: Համատեղ ծիծաղելն ու զվարճանալը կարեւոր են հարաբերությունների համար: Դրանք թուլացնում են լարվածությունը:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով