Օրերս երգչուհի Սոնա Շահգելդյանը երաժշտասերներին ներկայացրեց նոր երգ եւ տեսահոլովակ: «Իմ հավերժություն»՝ այսպես է կոչվում երգչուհու նոր աշխատանքը, որի հեղինակներն Արսեն Բարսամյանն ու Գայանե Ավետիսյանն են, իսկ տեսահոլովակի ռժիսորը Ռուբեն Գրիգորյանն է:
NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ նոր աշխատանքի, ստեղծագործական նորությունների եւ որդու՝ Արթուրի մասին:

«Ես ինքս եմ որոշել, որ հենց այս երգի հիմա վրա պետք է լինի տեսահոլովակ։ Այսպիսի երգ, կարծում եմ, դեռ չէր եղել. թե գործիքավորումը, թե երգը, թե խոսքերը՝ ամեն ինչ շատ համահունչ է: Երգի անվանումը եւս ես եմ որոշել»,-նշեց երգչուհին՝ պատմելով նաեւ, թե ինչպես է ստեղծվել «Իմ հավերժություն» կոչվող ստեղծագործությունը.
«Երգն արդեն գրված էր, երբ մի օր գործով գնացի իմ լավ ընկերոջ՝ տաղանդավոր Արսեն Բարսամյանի մոտ, որը երգեր է հեղինակում եւ գործիքավորում է կատարում։ Հարցրեցի՝ արդյոք լավ երգ ունի՞ ինձ համար, նա էլ ինձ ներկայացրեց տվյալ երգը, որը հենց սկզբից էլ հավանել եմ ու ասել, որ պետք է երգեմ այն: Երգը լավն էր ու շատ կարեւոր։ Հետագայում Գայանե Ավետիսյանը գրեց խոսքերը, եւ որոշեցինք, որ այն պետք է ունենա տեսահոլովակ, որի ռեժիսորը շատ տաղանդավոր Ռուբեն Գրիգորյանն է, իսկ պրոդյուսերն իմ շատ սիրելի Սերժ Գաբյանն է»,-ասում է Սոնան՝ խոստովանելով, որ չի սիրում միօրինակությունը, ինչի պատճառով էլ որոշել է ներկայանալ մի փոքր տարբեր կերպարով.
«Ես տարբեր ոճերի երգեր եմ երգում, կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվում է: Չեմ սիրում նույնատիպ բաներ անել։ Ինձ շատ հոգեհարազատ է այս ոճը. թե կերպարս, թե ամեն ինչ շատ հոգեհարազատ են ինձ: Պարուհին հրաշալի է, խոսքեր չունեմ…Ես եմ որոշել, որ այնտեղ պետք է անպայման լինի Աիդա Սիմոնը. նրա հետ կապված էլի շատ ծրագրեր կլինեն: Ամեն անգամ այս երգը լսելիս եւ տեսահոլովակը դիտելիս հուզվում եմ ու լացում…չգիտեմ՝ ինչու: Շատ-շատ լավ արձագանքներ եմ ստացել»:
Իր կարիերայի ընթացքում Սոնան հեռուստադիտողին կարողացել է գերել ոչ միայն իր հզոր ձայնով, այլեւ կատակերգություններում իր հումորային կերպարներով: Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք առաջիկայում նոր դերով հանդես չի՞ գալու.
«Իհարկե, հետագայում կլինեն ֆիլմեր, որտեղ կրկին կնկարահանվեմ»,-նշեց նա:
Այսօր Սոնան ակտիվ աշխատանքից զատ՝ զբաղվում է նաեւ որդու դաստիարակությամբ. երգչուհուն խնդրեցինք մի փոքր պատմել փոքրիկ Արթուրի մասին.

«Որդիս իմ ամեն ինչն է, իմ աշխարհն է։ Կյանքս շատ է փոխվել: Շատ ժպտերես, խելացի, շարժուն, հասկացող բալիկ է, հստակ բնավորության գիծ ունի: Ժամանակիս մեծ մասը նրա հետ եմ անցկացնում: Փառք Աստծո՝ հասցնում եմ ամեն ինչ:
Ի դեպ, եւս մեկ տեսահոլովակ եմ պատրաստել, որը հասանելի կլինի հունիսին: Այն շատ գեղեցիկ է: Անընդհատ աշխատում եմ: Ես սիրով ու իմ ուժերով եմ հասել ամեն ինչի: Իմ ունեցածի համար շնորհակալ եմ Աստծուն: Չեմ սիրում ագահ մարդկանց: Հպարտ եմ, որ ամեն ինչի հասել եմ ինքնուրույն՝ ընտանիքիս հետ միասին»,-նշեց Սոնան:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ