Խոյ
Դուք հաղթահարում եք դժվարություններն ու անհաջողությունները՝ պարզապես ընդունելով դրանք, իսկ հետո վերլուծելով, թե, արդյոք, կարող եք այլ կերպ վարվել և արժե կրկին փորձել։ Դուք չեք կենտրոնանա Ձեր պարտության վրա, սակայն փորձում եք կառուցել ապագա հաջողությունները, որոնց իրականցման մեջ միանշանակ վստահ եք։ Սա պարզապես մեկ հարված էր հաջողության ճանապարհին։ Դուք գիտեք, որ ուղին հարթ չէ, իսկ պարտությունները պարզապես օգտակար դասեր են։
Ցուլ
Դուք սփոփում եք Ձեզ նրանով, որ անընդհատ հիշեցնում եք ինքներդ Ձեզ սեփական արժեքի մասին։ Շատ Ցուլերի համար տեղեկատվություն կլանելու լավագույն միջոցը տեսողականն է, և դրա համար էլ կազմեք Ձեր առկա տաղանդների, հմտությունների, ունակությունների և հատկությունների ցուցակը, ինչը կօգնի Ձեզ ապագայում հասնել հաջողության։ Եթե Դուք շատ կոտրված եք Ձեր պարտությունից, ապա դիմեք մտերիմների օգնությանը։
Երկվորյակներ
Պարտոթյունից հետո վերականգնվելու համար Ձեզ հարկավոր է փոխել վերաբերմունքը այդ պարտության հանդեպ։ Ընկալեք դա որպես եզակի դեպք։ Մտածեք այն մասին, թե ինչ Դուք կարող եք փոխել և բարելավել ստեղծված իրավիճակում։ Փորձեք պատճառաբանել անհաջողությունը անքնությամբ, վատ տրամադրությամբ, ոչ լիարժեք պատրաստվածությամբ՝ այսինքն այն ամենն, ինչը հնարավոր է շտկել։ Սա միանշանակ ինքնավստահություն կներշնչի։
Խեցգետին
Որպես կանոն, Դուք ամեն բան բերում եք դեպի էմոցիոնալ դաշտ, դրա համար էլ լավագույնն, ինչ կարող եք անել՝ տարանջատել սեփական զգացմունքները անհաջողության փաստից։ Սրտին մոտ մի ընդունեք պարտությունը։ Բոլորը սխալվում են, և Դուք բացառություն չեք։ Դուք գիտեք, որ անհաջողությունը չի նշանակում, որ Դուք ոչ կոմպետենտ կամ վատ մարդ եք. պարզապես այդպես էլ է պատահում։ Երբ Դուք մի կողմ եք դնում էմոցիաները, սկսում եք հասկանալ ստեղծված իրավիճակի պատճառները և այն, թե ինչը կարող եք փոխել։
Առյուծ
Երբ ուզում եք վերականգնվել ձախողումից հետո, գերադասում եք որևէ ռիսկային բան անել, կամ մի նոր բան փորձել։ Այո, դա կարող է սարսափելի լինել, և Դուք խոցելի կդառնաք, սակայն եթե վերանայեք բոլոր տարբերակները և կրկին փորձելու մտածված որոշում կայացնեք, ապա միանշանակ առաջ կգնաք։ Ցանկացած ձախողում ևս մեկ առաջընթաց է։
Կույս
Դուք սովորում եք Ձեր սխալների վրա և կարողանում եք անհաջողությունների բեռի տակից դուրս գալ այն ժամանակ, երբ ընկալում եք դրանք ոչ թե որպես աշխարհի վերջը, այլև որպես աճի և հաջողության նոր փուլ։ Մինչ ձախողումը մարդկանց անօգնական վիճակի է հասցնում, Դուք ավելի եք ոգեշնչվում։ Դուք թույլ չեք տալիս, որ անհաջողությունը դանդաղեցնի Ձեր ընթացքը։
Կշեռք
Դուք գիտեք, որ անհաջողությունը կարող է ապակողմնորոշել Ձեզ և շեղել նպատակներից ու երազանքներից։ Դուք միշտ ինքներդ Ձեզ հիշեցնում եք, որ պետք չէ հուսահատ լինել։ Դուք կրկին և կրկին փորձեր եք անելու և նույնիսկ եթե ստիպված լինեք շատ փոքր քայլերով առաջ գնալ, միևնույն է ՝ հարմարվելու եք և փոխելու եք և ինքներդ Ձեզ և իրավիճակը։
Կարիճ
Դուք հաղթահարում եք ձախողումները՝ դառնալով ավելի վճռական, քան նախկինում։ Կարիճները հայտնի են իրենց հաստատակամությամբ և կենտրոնանալու ունակություններով։ Ձախողումից անմիջապես հետո Դուք ավելի քրտնաջան եք աշխատում և դրական արդյունքի հասնելու ավելի հստակ քայլեր եք ձեռնարկում։ Եթե կրկին անհաջողություն լինի, միևնույն է՝ Դուք կշարունակեք գրոհը։ Պարտությունը հանձնվելու պատճառ չէ։
Աղեղնավոր
Դուք գիտեք, որ ցանկացած պարտություն իր դրական կողմն ունի։ Դա սեփական սխալների վրա սովորելն է, դա հնարավորություն է ավելի լավ հասկանալու սեփական ուժեղ և թույլ կողմերը, և, ամենակարևորը, պարտությունները երբեք թույլ չեն տա ձանձրանալ և թուլանալ։ Եթե ամեն բան այդքան հեշտ լիներ, հաջողությունն իր արժեքը չէր ունենա։ Դուք ընկալում եք հաջողությունը որպես հետքրքրաշարժ փորձ։
Այծեղջյուր
Դուք սովոր եք ձախողումներին և փիլիսոփայորեն եք ընկալում դրանք։ Դուք նախընտրում եք կենտրոնանալ այն գործոնների վրա, որոնք կարող եք հսկել, և դա նշանակում է, որ հաջորդ անգամ Դուք ավելի լավ պատրաստված կլինեք։ Պարտությունները Ձեզ չեն վախեցնում, և հենց դա է պատճառը, որ ամեն բանի կարող եք հասնել։
Ջրհոս
Դուք հաղթահարում եք բոլոր անհաջողությունները՝ համարելով դրանք Ձեր ստեղծագործական փորձերի հերթական խթանը։ Դուք գիտեք, թե ինչը սխալ աշխատեց, և այժմ Ձեր ուղեղը նոր ուղիներ և թարմ գաղափարներ է ստեղծելու հաջողություններին հասնելու համար։ Մի զսպեք Ձեր մտքերն ու երևակայությունը նոր այլընտրանքային լուծումներ տեսնելու համար։
Ձկներ
Ձեզ համար պարտությունից հետո լավագույն թերապիան սեփական անձը ներելն է։ Դուք սխալվել եք (բոլորն են սխալվում), սակայն դա բարոյապես խոշտանգվելու պատճառ չէ։ Գովեք ինքներդ Ձեզ, աջակցեք, մոտիվացրեք, որպեսզի կորչի վախը, և այդ ժամանակ բոլոր պարտությունները քիչ ցավոտ կլինեն Ձեր համար։
Նյութը՝ Flytothesky.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը