Լինել այստեղ եւ հիմա
Դա նշանակում է, որ դուք չեք խորասուզվում ձեր ներաշխարհում, չեք տրվում անցյալի հիշողություններին եւ ապագայի ծրագրեր չեք կառուցում։ Դուք բացառապես ներկայում եք։ Ծրագրավորման ռազմավարությունը լավ է ատամնաբույժի մոտ, քանի որ հաճելի հիշողությունները շեղում են ցավից ու տհաճ զգացողություններից։
Կենտրոնանում եք զգացողությունների վրա
Ձեր ուշադրությունն այլ բաների վրա մի կենտրոնացրեք՝ ձայներ, հոտեր (հարեւաններից մեկը կարտոֆիլ է տապակում, ինչ-որ տեղ շուն է հաչում)։ Ուշադրություն մի դարձրեք, թե ինչպիսի տեսք ունեք այդ պահին։ Որքան ավելի մենք ուշադրություն չենք դարձնում արտաքին գրգռիչներին, այնքան ավելի ենք կենտրոնանում հպումները զգալու ուղղությամբ։ Լսեք միայն ձեր մարմնի զգացողություններին։
Ազատվեք մկանային լարումներից
Աշխատել ազատվել մկանների լարումից։ Ի դեպ, եթե ձեր մկանները կծկվում են տղամարդու հպումից, մտածելու առիթ է, թե ինչո՞ւ է այդպես։ Պատկերացրեք՝ նա շոյում է ձեզ, եւ հանկարծ մկանները պրկվում են։ Դադարեք ամեն ինչ վերահսկողության տակ պահելու փորձերը։
Ազատ շնչառություն
Մի փորձեք վերահսկել շնչառությունը։ Հաճախ ու խորը շնչեք. ձեզ թթվածին է անհրաժեշտ։ Արյան մեջ թթվածնի բարձր մակարդակն օրգանիզմը հանգեցնում է «հարբածության»։
Հետեւեք ձեր մարմնին
Դա տեղի կունենա ինքնաբերաբար, եթե հետեւեք կանոններին՝ գտնվում եք այստեղ եւ այժմ, լսում եք ձեր մարմնին, թուլացել եք ու շնչում եք ազատ։ Այժմ դուք միայն ցանկություն եւ ազատություն եք զգում, որսում ձեր մարմնի ցանկություններն ու անում այն, ինչ ցանկանում եք։
Ոչնչի մասին մի մտածեք
Լռեցրեք ներքին ձայնը, թող նա եւս մի փոքր հանգստանա։ Ձեր մտքերը կենտրոնացրեք զգացողությունների վրա եւ ոչ թե վերլուծեք իրավիճակը։
Հրաժարվեք սահմաններից
Ազատվեք տաբուներից եւ սոցիալական «նորմերից»։ Մոռացեք, որ այդպես «չի կարելի, չպետք է, լավ չէ, բարոյական աղջիկներն այդպես չեն անում»։ Ո՞վ է ձեզ ասել, որ չեն անում։ Միայն ձեր զգացողությունները կարող են ասել՝ ինչ կարելի է անել եւ ինչ՝ ոչ։ Մի հրաժարվեք հաճույքից, հաճույք ստացեք անկողնում ձեր սիրեցյալի հետ։
Ձեզ բուռն գիշեր ենք մաղթում:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար